#56 Մեր անունն է հայկական բանակ

October 20, 2015

Այս հանդիպումը հայ զինվորի հետ է: Զինվորի կենցաղի, կյանքի, հույզերի ու սովորությունների մասին: Մեր հերոսները բանակային ծառայության գերազանցիկ են՝ ինտելեկտուալ խաղերում հաղթած, մարտական առաջադրանքներ կատարած ու մեդալների արժանացած տղաներ:
Արմեն Խաչիկյան
 
«Խելոք չլինես, եղի՛ր խելացի»:

Արմենը եղբոր այս խրատով ճանապարհ ընկավ բանակ: Զինկոմիսարիատի առաջ հարազատները հավաքվեցին ու ուղարկեցին զինվորական ծառայության: Երևանում մեծացած վանաձորցի երիտասարդին ուղարկեցին ամենամեծ զորամասը: Բանակ գնաց համալսարանն ավարտելուց հետո. սոցիոլոգ է: Մասնագիտությունն ընտրել-չընտրելու պատճառով դժվարանում էր կողմնորոշվել, և ինժեների ընտանիքում ծնված երիտասարդը սոցիոլոգիայի մեջ տեսավ բոլոր մասնագիտությունները:
«Մտածեցին՝ համր եմ»:

Ծնողների այս մտավախությունն առաջացավ այն ժամանակ, երբ նշեցին Արմենի 3-ամյակը: Նա չէր խոսում: Խոսեց միանգամից, ավելին, դպրոցն ավարտեց գերազանցությամբ, բուհը՝ նույնպես, ուսանողական դասերին գումարվեց հասարակական ակտիվությունը: Բանակում այս ամենը խտացավ համազգեստի մեջ՝ կարգապահությամբ ու առաջադիմությամբ:
«Ամեն ինչ կախված է բախտից»:

Հակասական են կարծիքները. լավ է հասո՞ւն տարիքում ծառայել, թե՞ 18-ում: Արմենի համար ամեն ինչ պայմանավորված է ճակատագրով՝ զորամասը, անձնակազմը, բարքերը: Դժվար է 23 տարեկանում ծառայելը, երբ վերադասդ քեզանից փոքր է: Բայց հեշտ է, որովհետև բանակից հետո դու ունես մասնագիտություն, ծրագրեր ու ծառայությամբ ամրապնդված գիտելիք. վերադարձիդ գիտես՝ ինչ ես անելու:
«Բանակի ընկերը «բազմաֆունկցիոնալ» է»:

Բանակի ընկերն ամենաուժեղն է: Արմենն ինքն է պարզել սա ու իր համար դարձրել կարգախոս: Քաղաքացիական կյանքում բոլորն են ընկերներ, բայց երբ մարտական իրավիճակում ես, կամ գիշերը ցուրտ է խրամատում, ու մեկ գավաթ թեյի կարիք ունես, երբ դիրքում ես, ու ցուրտ եղանակին ընկերդ իր ծածկոցը գցում է վրադ, հասկանում ես, որ հարուստ ես ընկերոջովդ: Արմենի խոսքով՝ բանակի լավագույն ընկերը հայր է, մայր, եղբայր ու նոր միայն ընկեր, որովհետև բոլոր հարազատների հատկանիշները խտանում են մեկ մարդու մեջ:
«Զինվորի պատիվն այսօր այլ է»:

Արմենի պատկերացմամբ՝ հասարակությունը զարգանում է, բանակը՝ նույնպես: Տարիներ առաջ գումար էին վերցնում բանակում, զինվորի օրապահիկը «զոռբաներն» էին հավաքում: Զինծառայողի խոսքով՝ այսօր գումար վերցնել չկա, ավլելու հարկադրանքն էլ չկա. գուցե չափազանց բացառիկ դեպքերում: Ամեն մարդ պետք է իր հետևից հավաքի՝ անկախ նրանից՝ բանակում է, տանը, թե հասարակական վայրում:
«Ոչ մի սիրային հարաբերություն չպետք է ունենաս»:

Արմենի համար սա սկզբունք է. նա չլսեց սրտին ու որոշեց, որ չպետք է սիրահարվի ու ընկերուհի չպիտի ունենա, որովհետև դժվարությունները բանակում ավելանում են, երբ սիրում ես, կարոտում ու ձգտում կրկին ու կրկին տեսնել քո սիրելիին:
«Նամակ քչերն են գրում, ես՝ երբեմն»:

Արմենը վերջին նամակը գրել է դիրքում՝ մորը նվիրված երգի ազդեցության տակ: Գրեց մայրիկին, նամակն ուղարկեց: Հետո զանգեցին ու հաղորդեցին, որ նամակն ամբողջությամբ թրջվել է. մայրն արտասվել է ընթերցելիս: Արմենը ցանկանում է, որ զինվորները նամակ գրեն իրենց հարազատներին:
«Իմ թալիսմանը զինկոմիսարիատի ուղեգիրն է»:

Միշտ գրպանում է, որովհետև մտածում է, որ ամենահետաքրքիր հրավերն է կյանքում: Զինակից ընկերները թալիսմաններ պահում են. մեկի համար ծոցագրպանում պահած խաչն է, մյուսի համար՝ աղոթագիրքը, սիրելիի նվիրած նկարը:
«Կուզեի՝ բանակում տգիտություն չլիներ»:

Խնդիրը սոսկ գրագետ լինելը չէ: Արմենի համար տգիտությունն է բախումների, թշնամանքի, անհանդուրժողականության պատճառը: Զորանոցը պետք է ընտանիք դարձնես. ի վերջո, պահում ես ոչ թե քո բակը, այլ հայրենիքը, որն ավելին է:
Բանակում երաժշտական ճաշակը բազմազան է, զինվորները լսում են ռազմական, էստրադային, ռաբիս երգեր: Միհրանը դասականի սիրահար է. թեև քչերն են իր ոճի երգեր նախընտրում, բայց քթի տակ կլասիկ մեղեդիներ են երգում: Ընկերները մի օր բռնեցրել են Ջովանի Մարադի երգելիս, ասել է՝ իտալացի կոմպոզիտոր է, հանգիստ են թողել:
Բանակում դժվար չէ, դժվարը երկու տարի հետո կլինի

Բանակում ճաշակն ու ընտրությունը չփոխվեց, բայց հայ երգահաններին նույնպես ավելացրեց երաժշտական ներկապնակում: Արթուր Մեսչյանին սկսեց լսել զորամաս գալու ճանապարհին. երգը կոչվում է «Բարով մնաք»: Առաջիկա երկու տարիներն ամփոփեց երգի տողերի մեջ:
«Զորամասում սովորում ես ճանաչել քեզ ու մարդկանց»:

Մինչև զորակոչվելը Միհրանը մարդկանց հետ շփվել չէր կարողանում, ավելի զուսպ էր, լռակյաց, միայնակ: Զորամասում բարդույթները վերացան, երբ զինակից ընկերների հետ ճաշեց, տխրեց, ուրախացավ, հասկացավ, որ պետք է միասին ու առանց նեղսրտելու դիրք պահել: Երբ մտածում ես, որ հակառակորդի հարձակման րոպեներին միակ փրկօղակն ինքդ ես ու կողքիդ անփորձ, բայց հավատարիմ զինվորը, բոլոր թերություններդ մոռանում ես: Դիրքում անգամ ամենաբացասական կերպարները մոռանում են թերություններն ու բարդույթները, դառնում են անմիջական, ընկերական, որովհետև դիրքում գործ ունես հակառակորդի գերսպառազինված խմբի հետ: Ծառայության 11 ամիսների ընթացքում շատ ընկերների ճանապարհել են, շատերին ընդունել իրենց շարքերը, մոռացել դառնությունները:
«Պատերազմի ժամանակ ես ճշգրտելու եմ հակառակորդի գտնվելու վայրը»:

Հրետանու հետ գործ ունի հետախույզ-հեռաչափորդը: Միհրանը լինում է դիտակետում, ընդունում է նշանակետերը, հեռավորությունը փոխանցում հրանոթներին, որպեսզի հրետանային կրակով աջակցի առաջնագծի զինվորներին: Հրաձիգների համեմատ անվտանգ է, սակայն չափազանց պատասխանատու, որովհետև գործ ունես ճշգրիտ զենքի հետ, և պետք է տեղեկությունը առավելագույն չափով ճշտված լինի: Անհրաժեշտ են մաթեմատիկական գիտելիքներ:
«Բանակում հիգիենայի պահպանումը կարևոր է բոլորի համար»:

Լողանալը, սափրվելը, մազերը կտրելը անհրաժեշտ են ծառայությունը բավարար կատարելու համար: Միհրանի խոսքով՝ կարգապահությունը նաև այլ խնդիրներից զերծ մնալու համար է. որ զինակիցներդ չդըժգոհեն ու իրենց վատ չզգան, որ հրամկազմը բարձր գնահատի վաշտի մաքրությունը, որ մեկի պատճառով չտուժեն մյուսները: Միհրանի մաշկը զգայուն է, բայց միշտ սափրված լինելը կոկիկ բնավորության ցուցիչն է: Լավ ես քեզ զգում, երբ շարքում կանգնում ես՝ ասում են՝ աչքին հաճելի է:
«Զինվորական արձակուրդը մայրիկին տանը տեսնելու հաճելի առիթ է»:

Երբ գնում է տուն, պարտադիր տեսնում է ընկերներին՝ ուսանողական ու դպրոցական, թեկուզ մի քանի րոպեով: Ժամանակի մեծ մասն անցկացնում է ընտանիքի հետ, բակի ընկերներին պատմում է բանակային կենցաղի մասին, հատկապես ասելիք շատ է լինում ծառայության մեկնողներին: Տասն օրը քիչ չէ, եթե պլանավորում ես՝ ինչպես անցկացնել, այլապես մեկ ամիսն էլ չի բավարարի:
«Բանակում դժվար չէ, դժվարը երկու տարի հետո կլինի»:

Միհրանին այս նախադասությամբ է ճանապարհել եղբայրը, հիմա նույն միտքը ինքն է փոխանցում նորակոչիկներին: Դժվարություններ, իհարկե, կան, սակայն դրանց մասին արագ մոռանում ես, երբ հարմարվում ես: Պարտավոր ես յուրաքանչյուր քայլից առաջ մտածել՝ եթե արեցիր այդպես, ինչ կզգա մայրդ, ինչ կմտածեն նրանք, ովքեր սպասում են քեզ: Դիրքում մտածում ես այն մարդկանց մասին, որոնք հույսը քեզ վրա են դրել:
«Կուզեի՝ գեղարվեստական գրքեր լինեին զորամասում»:

Զորամասի գրադարանն աղքատ չէ, պարզապես մեծ մասը ռազմական ձեռնարկներ են: Միհրանի ցանկությունն է, որ արտասահմանյան գրականություն լինի, ավելի շատ հայ գրականություն, մի քիչ՝ ռոմանտիկ ստեղծագործություններ: Ունես ազատ ժամանակ՝ լավ է. կարող ես հետևել գրական ստեղծագործության կերպարի կյանքին, ճակատագրին: Միհրանի սիրելի հեղինակը Բալզակն է:

newmag/ շապիկ  #60 Վլադիմիր Պոզներ. Իմ տարիքը իմ էքսկլյուզիվն է
newmag / շապիկ #59 Ցեղասպանության տպագիր վկաները
newmag / շապիկ #58 Խորեն Հովհաննիսյան. Բաքուն որպես ճակատագիր. Կուռքից մինչև վտարանդի

«Զորակոչվում ես ակամա, ծառայում սպասումով, զորացրվում կարոտով»:

Իսահակյանի միտքը` բանակային վերաձևակերպմամբ, բնորոշում է 2 տարին: Այս միտքը վերհիշում է ծննդյան օրը: Շարքային Բուլղադարյանի՝ իր իսկ տարեդարձին ինքը ընդգրկված էր աշխատանքային վերակարգում, հետո հասավ բարի լուրը. ծնողներն են եկել: Բանակում ստացած ամենամեծ նվերն էր: Ամենաբարձր պարգևը հրամանատարի մեկ բառն է՝ շնորհակալություն: Բարեխիղճ ծառայության համար:
Վանո Բաբայան
 
«Երազներ տեսնում եմ դիրքերում անցկացրած հերթափոխից վերադառնալուց հետո»:

Երբ առաջին անգամ բարձրացավ հենակետ և անցկացրեց առաջին հերթափոխը, Վանոն տարօրինակ երազ տեսավ: Սարսափելի չէր, սթափեցնող էր, ավելի զգույշ լինելու խորհուրդն ուներ: Հետո, երբ արթնանում էր, քննարկում էր երազը, ընդ որում ինքն իր հետ: Դիտակետում կանգնած էլ հասկանում էր, որ սեփական բնակարանի ննջարանում՝անկողնում քնելն այլ է, հակառակորդից ընդամենը մի քանի տասնյակ մետր այս կողմ փորված բլինդաժում քնելը՝ այլ: Համարձակություն է, մանավանդ օգոստոսյան դեպքերի օրերին: Երբ ծառայությունն ու մարտական հերթապահությունը դարձան սովորական, սկսեց հանգիստ քնել, երազներն էլ փոխվեցին:

«Կարդում եմ պատմական գրքեր. օգնում է ծառայությանը»:

«Ես ռեալիստ եմ»:
Վանոյի համար հետաքրքիր է կարդալ Շեքսպիր, ներկա լինել բեմադրություններին, սակայն իրական կյանքը երբեմն հեռու է գրական ստեղծագործությունների ռոմանտիզմից: Կյանքի մասին պետք է կարդալ վավերագրերում՝ փաստերով, համեմատություններով ու իրական կերպարներով:
«Թրիլերներ եմ սիրում: Բանակայինը պետք է մարտական դրվագներին հետևի»:

Ազատ ժամանակ Վանոն ու ընկերները հավաքվում են, ֆիլմեր ընտրում, դիտում ու քննարկում: Գուցե մի ամբողջ գիշեր նվիրեն մի շատ ազդեցիկ ֆիլմի քննարկմանը, վերհիշեն շրջադարձային դրվագները, հերոսներին ու դերակատարներին: Սիրելի ֆիլմը, որ դիտել է մի քանի անգամ, «Զբոսաշրջիկն» է, գլխավոր դերերում են Ջոնի Դեպն ու Անջելինա Ջոլին: Դոկումենտալ ֆիլմերը ստիպում են ամենուր հաշվարկներ անել. Վանոն համոզվել է: Ընդ որում, միկրոտնտեսագետ է. ծառայում է, ուսումը կիսատ է թողել, կվերադառնա՝ կշարունակի:
«Հակառակորդը մեզնից թույլ է, բայց մենք թուլանալու իրավունք չունենք»:

Երբ դիտակետում ես, միշտ նայում ես հակառակորդին ու համեմատում քեզ ու նրան: Նրանք իրենց գործն են անում, պարզ է, բայց մենք պետք է ավելի լավ անենք: Վանոյի համոզմամբ գուցե հակառակորդի զորքը մի քանի անգամ մեծ է, տնտեսությունը՝ ավելի զարգացած, զենքերը՝ ավելի նոր ու թանկ, սակայն մեծ դեր ունի հայի ոգին: Մարտադաշտում վճռորոշ է ոչ թե զինվորների թվաքանակը, այլ զինվորի մարտական բարձր ոգին: Հայ զինվորներն ամռանն ապացուցեցին, որ միշտ էլ կարող են հաղթել:
«Նա քաջարի մարտիկ է»:

Սա հրամանատարի գնահատականն է Վանոյի անբասիր ծառայությանը, դիրքը պահելու կամքին, մարտական առաջադրանքը կատարելու հմտությանն ու հենակետի կարգապահությունն ապահովելու գործին: Զինծառայողի կրծքանշանը տվել է հրամանատարը: Վանոն ավագներից սովորել ու կրտսերներին սովորեցրել է խրամատում քայլելիս չմտածել ընտանիքի, ընկերների մասին, չկարոտել, չհուզվել, մտքերի մեջ չընկնել: Պետք է սառը դատել. չէ՞ որ հակառակորդն ամեն պահ կարող է դիմացդ հայտնվել: Պետք է գործել առանց խուճապի ու երկմտանքի, պետք է արագ կողմնորոշվել ու վնասազերծել դիվերսանտին: Վանոն նաև բանակի գերազանցիկ է. կրծքանշանը ստացել է ինտելեկտոալ խաղերում հաղթելու համար:
«Մեքենա վարել չգիտեմ, բայց սիրում եմ»:

Զինվորի համար տուն հասնելն ու ծնողներին տեսնելը գլխավորն է, երկրորդականը նախասիրությունն է: Բանակային կյանքում մտորելու ու ծրագրեր կազմելու համար ժամանակ լինում է: Որոշել է զորացրվելուց հետո մեքենա վարել սովորել ու մեքենա գնել: Շատերից է լսել ու բազմիցս համոզվել է, որ Երևանի փողոցներում դժվար բան է մեքենա քշելը:
«Ծառայությունը պարզապես զրկանք չէ. պետք է, ուրեմն պետք է»:

Քաղաքացիականից հետո կյանքդ կտրուկ փոխվում է, բայց հետո ընդունում ես, որ անհրաժեշտություն է: Բանակը տալիս է այն, ինչ առանց համազգեստի գուցե 15 տարվա ընթացքում կսովորեիր:
Դավիթ Պետրոսյան
 
«Հարմարվելու համար պետք է ամենափոքրը լինես ու հիշես՝ բանակի անեկդոտները բանակի ներսում պիտի մնան»:

Դավիթն ապագա միջազգայնագետ է: ԵՊՀ-ոմ սովորեց մեկ տարի, հետո զորակոչվեց բանակ: Իր վաշտի հրամանատարը 22 տարեկան է, իր հետ ծառայում է 25 տարեկան զինվոր: Համարում է, որ 18 տարեկանում ծառայելն օգնում է ինտեգրվելուն. արագ ես քո տեղը գտնում վաշտում:
«Մայրիկի ծնունդն ամենանվիրական օրն է բանակում»:

Ունի օրացույց, որտեղ նշել է ծնողների ու ընկերների ծննդյան օրերը: Երբ ժամանակը գալիս է, կեսգիշերից ուղիղ մեկ րոպե անց զանգահարում է տուն, շնորհավորում, թեև ընտանիքի բոլոր մաղթանքներն անգամ այդ օրերին իրեն են ուղղված՝ խաղաղություն, անփորձանք ծառայություն: Այս տարի մայրիկին շնորհավորել են մտերիմ ընկերները, իր անունից ծաղիկ են նվիրել: Դավիթի համար ծննդյան օրը հարազատին գրկելն ու համբուրելը գուցե ավելի լավ նվեր լիներ, սակայն ծառայությունն էլ չի խանգարում, որովհետև ինքը նվիրում է սիրելիին խաղաղություն՝ պահելով սահմանը:
«Ամանորին 50 գրամ խմելն ամենաթանկ կենացն է»:

Դավիթն ու ընկերները պատրաստվել են Ամանորին, զարդարում են զորանոցը: Միակ օրն է, որ զորքն արթուն կլինի մինչև կեսգիշեր: Կհավաքվեն ճաշարանում, սեղանը սովորականից շքեղ կլինի, յուրաքանչյուր սեղանին՝ մեկ շիշ օղի՝ տասը հոգու համար: 0:00 ժամին կգա հրամանատարը, կշնորհավորի: Հետո մի քանիսը կքնեն, մի քանիսը կհավաքվեն մի անկյունում ու կամփոփեն տարին:
Զինվորի համար օրացուցային 365 օրը կանցնի մեկ ակնթարթի պես, ավելի երկար կխոսեն գալիք տարվա ու ծառայության մնացած մյուս օրերի մասին: Դավիթը զորացրվելու է ամռանը:
«Կարտոֆիլի տապական ու մայրիկի ուղարկած բլիթը վեր է բոլոր ուտեստներից»:

Հայերը կարտոֆիլ շատ են սիրում, մանավանդ, երբ հավաքվում են կապտյորկայում (պահասենյակ): Դավիթի համար, սակայն, ավելի համեղ է իրենց տան պատրաստած քաղցրավենիքը: Երբ դիրք են բարձրանում, մայրը բլիթներով կապոց է ուղարկում, դիրքում ընկերներով ընդմիջում են անում, մյուսներն էլ իրենց տան ծանրոցն են բացում: Դրանից համեղ ուտեստ չես գտնի:
«Ընտանի՛ք կազմիր, երբ քեզ ապահովել ես»:

Ծրագրել է կյանքը, ամեն տարին: Ուսումը կշարունակի զորացրվելուց ու ամառային արձակուրդներից անմիջապես հետո: Գտնելու է աշխատանք, պետք է ապահովի իրեն ու պատրաստ լինի ընտանիք կազմել. ընտրյալը սպասում է: Հեռու լինելը դժվար է, տխրում ես: Մյուս կողմից՝ օգտակար է, ոգևորիչ, որ սիրելիիդ պաշտպանն ես:
«Մեկ օր պարի եմ գնացել»:

Դավիթը սպորտում էր դեռ բանակից առաջ. 5 տարի գնացել է կարատեի, բռնցքամարտի: Ծնողները պարի ուղարկեցին, բայց հաջորդ օրը հրաժարվեց գնալ: Զորամասում մարզվելու հնարավորություն կա. ամեն օր՝ չէ, բայց հաճախ է պարապում, որ մկանները չթուլանան, մնացած ազատ ժամանակը նվիրում է ընթերցանությանը: Գրականությունը հիմնականում ռազմական է, բայց գեղարվեստական գրքեր նույնպես ունեն:
«Գիտեմ, որ վնասակար է, բայց ծխելը կարծես հանգստացնում է… Թողնե՞մ»:

Բանակում ծխելը և ընդհանրապես ծխելը սխալ է: Զինվորի կարծիքով՝ եթե բանակում ծխում ես, ուրեմնքեզ հետ ինչ-որ բան այն չէ: Այստեղ բոլորը քարոզում են առողջ ապրելակերպ, մարզումներ, առողջ մարմնում առողջ հոգի, բայց ծխում էլ են: Ալկոհոլից հրաժարվել է: Չի սիրում:
«Բանակում հետաքրքիրը սննդակարգն է, երբ ամեն ինչ չափաբաժին ունի»:

Տանն ուտում ես այնքան, ինչքան ցանկանում ես, կարող ես: Մինչդեռ բանակում կանոնադրությամբ են ժամը, ժամանակը, սննդակարգը: Դավիթի գրպանում սննդացանկն է, չափաբաժինը: Բանջարեղենի ռագու՝ 450 գրամ, մսաբուծական պահածո՝ 150 գրամ, մինչև 50 գրամ պանիր, կարագ, երշիկ, մարինադ: Բանակում քաղցած չես մնա, եթե սնվես միայն ճաշարանում: Զինվորներ կան, որ խանութից են ուտելիք առնում, մանավանդ ծառայության առաջին օրերին, երբ անսովոր է բանակի ճաշը, հետո սիրով համտեսում են:
«Զինվորի ռոճիկը խորհրդանշական աշխատավարձ է»:

Դավիթն ու ընկերներն այդ գումարը ծախսում են ծխախոտի վրա, էլեմենտներ են առնում, անհրաժեշտ իրեր, որոնք էժան են, և կարիք չկա ընտանիքին այդ մասին տեղեկացնել: Դիրքեր բարձրանալիս են գնումներ կատարում: 3400 դրամ ստանում է շարքային զինվորը, 4000 դրամ՝ կրտսեր սերժանտը, սերժանտը ստանում է մի փոքր ավելի՝ 4500 դրամ, ավագ սերժանտին տալիս են 5000 դրամ:
Միհրան Բուլղադարյան
 
«Բանակում դասական եմ լսում»: