[ The President ]. ԱՄՆ ամենաանհայտ նախագահը

September 12, 2016

ԱՄՆ 23-րդ նախագահ (1889-1893) Բենջամին Հարիսոնը ԱՄՆ 9-րդ նախագահ Ուիլիամ Հարիսոնի թոռն էր:
Նրա նախագահության տարիներին Սպիտակ տանն անցկացվեց էլեկտրականություն: Բայց նախագահն ու նրա կինը վախենում էին էլեկտրահարվելուց, ինչի պատճառով նախընտրում էին լույսերը չանջատել, քնում էին վառած լամպերի տակ:
Հարիսոնը սիրում էր ելույթներ ունենալ: Օգնականները հաշվել են, որ մի անգամ 30 օրվա ընթացքում նա հանդես է եկել 140 տարբեր ուղերձներով:



[ The President ]



Հարիսոնը եղել է ԱՄՆ վերջին մորուքով նախագահը և առաջինը, որի ձայնը ձայնագրել են:
Հարիսոնը համարվում է ամենաաննկատ մնացած նախագահը: New York Magazin-ը 2012 թվականին հարցում է անցկացրել՝ պարզելու համար, թե ով է ամենաանհայտ նախագահը: Հարիսոնը 1-ին տեղում էր:
Չնայած դրան, Հարիսոնը հենց այն նախագահն է, որը պաշտպանել է ամերիկյան անտառներն ու հիմնել արգելավայրեր և ազգային զբոսայգիներ: Նրա շնորհիվ պահպանվել է անտառածածկ 22 միլիոն հեկտար տարածք: