Գրուվեր Քլիվլենդ. ԱՄՆ 22-րդ և 24-րդ նախագահը միաժամանակ

Գրուվեր Քլիվլենդ. ԱՄՆ 22-րդ և 24-րդ նախագահը միաժամանակ

Նոյեմբերի 8-ին ԱՄՆ-ում ընտրելու են երկրի 45-րդ նախագահին: newmag-ն անդրադառնում է ԱՄՆ բոլոր նախագահներին` ներկայացնելով նրանց մասին գրեթե անհայտ, զարմանալի փաստեր:

ԱՄՆ 22-րդ և 24-րդ նախագահ (1885-1889, 1893-1897) Գրուվեր Քլիվլենդը եղել է ԱՄՆ միակ նախագահը, որը զբաղեցրել է պաշտոնը երկու տարբեր ժամանակներում և համարվում է միաժամանակ 22-րդ և 24-րդ նախագահը:

grover-cleveland

Իրականում, նա կարող էր 2 անընդմեջ ժամկետով նախագահ լինել: 1888 թվականի ընտրությանը նա ստացել էր ավելի շատ ձայն քան նրա մրցակիցը, բայց ամերիկյան ընտրական օրենքների առանձնահատկություններն օգնության էին հասել նրա մրցակից Բենջամին Հարիսոնին, ընտրողների կոլեգիան առավելությունը  տվել էր նրան:

President_cleveland_wedding

Քլիվլենդը եղել է միակ նախագահը, ում ամուսնական արարողությունն անցկացվել է Սպիտակ տանը:

1928-34 թվականներին 1000 դոլարանոց թղթադրամի վրա պատկերված է եղել Քլիվլեդնի նկարը: Նրա նախագահության տարիներին ձևավորվել է Յուտա նահանգը:

Գրել կարծիք