Կարիբյան Ճգնաժամ. Goodbye, Ամերիկա

March 3, 2016

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Խորհրդային Միության եւ ԱՄՆ-ի միջեւ լարվածությունը օրեցօր խորանում էր: Հենց այդ ընթացքում ԱՄՆ-ըԹուրքիայի տարածքում տեղադրեց ատոմային մարտագլխիկներով տակտիկական եւ բալիստիկ հրթիռներ: Որպես հակակշիռ Նիկիտա Խրուշչովը որոշում կայացրեց համարժեք ուժեր տեղադրել ԱՄՆ-ին հարակից տարածքում: ԱՄՆ-ին մոտ ու  Խորհրդային կայսրության հետ համագործակցողը Կուբան էր:

Ֆիդել Կաստրոն ամենեւին էլ դեմ չէր ռազմական կոնտինգենտի ավելացմանը:

Հայկական «Մրրկահավն» ընդդեմ Հիտլերի «Բարբարոսայի»
  • Այաթոլլահ Խոմեյնի. Իրանի իսլամական պոռթկումը

  • Չոր օրենք. Ալ Կապոնեի ծարավն ու հայերի հնարամտությունը

  • Բեռլինի գրավում. Հաղթանակի դրոշն ու հայկական քոչարին Ռեյխստագում




  • Միացյալ Նահանգներում լուրջ քաղաքական ու ռազմական բանավեճ սկսվեց: Հիմնականում զինվորականները ցանկանում էին գործել անհապաղ և վերացնել Կուբայում տեղադրված հրթիռները: Արտակարգ գործերի բյուրոյի անդամները, ոչ մի կերպ չէին կարողանում որոշում կայացնել: Ի՞նչ անել: Մեկ քայլ էր մնացել Սառը պատերազմի ձգանը քաշելու համար: Բոլորը սպասում էին  նախագահի խոսքին: Իսկ ժողովրդին ուղղած իր խոսքում Քենեդին հայտարարեց ամենցնցող լուրը` ատոմային պատերազմի վտանգի մասին:
    Ցանկացած ատոմային ռումբ, որ դուրս կգա Կուբայի տարածքից և կուղղվի արևմուտքի վրա, կդիտարկվի որպես ԽՍՀՄ-ից ԱՄՆ վրա հարձակման փորձ և կհանգեցնի ԱՄՆ պատասխան քայլերին»,- հայտարարեց ԱՄՆ նախագահը: