Կրիպտոարժույթների հարկ. ինչպե՞ս կարող է այն աշխատել

February 1, 2018

Կրիպտոարժույթը թվային արժույթի մի տեսակ է, որի ստեղծումը և վերահսկումը հիմնված է գաղտնագրային մեթոդների վրա։ Որպես կանոն, կրիպտոարժույթի հաշվառումն ապակենտրոնացված է։ Գործարքների մասին տեղեկատվությունը սովորաբար ծածկագրված չէ: Գործարքների տվյալների բազայի շղթայի կայունության ապահովման համար օգտագործվում են գաղտնագրային տարրեր (թվային ստորագրությունը հիմնված է բաց բանալիով համակարգի վրա):

Wikipedia





Ամենահետաքրքրիր հարցերից մեկի` կրիպտոսֆերայի հարկման վերաբերյալ որոշումը հետաձգվել է: Ռուսաստանի ֆինանսների նախարարի տեղակալ Իլյա Տրունինի  խոսքով`առաջարկվող օրինագիծը կձևավորի օրենսդրական դաշտ: Դրանից հետո հարկային խնդիրներին վերաբերող հարցերն ավելի հեշտ կլուծվեն:
Ֆինանսների նախարարությունը առաջարկում է ներկայացնել ընդհանուր հայեցակարգ՝ Թվային Ֆինանսական Ակտիվ: Այս տերմինի տակ հասկացվում է՝ գույք՝ թվային ձեւով: Ստեղծելով այն՝ օգտագործվում է կոդավորման միջոցներ: Կրիպտոարժույթ և տոկեն` նշանները թվային ֆինանսական ակտիվների տեսակներ են, հաշվապահական միավորներ: Սրանց միջև տարբերությունն այն է, որ Տոկենը թողարկվում է ֆինանսավորում ունենալու համար: Օրինագիծը պահանջում է նմանատիպ արժույթների թողարկում իրականացնել: Հետաքրքրականն այն է, որ սրա հիմքում գույքային հայեցակարգն է դրված:
Առևտրային շրջանառությունը կարգավորելու համար Ռուսաստանի Դաշնության քաղաքացիական օրենսգիրքը քաղաքացիական իրավունքների հնարավոր օբյեկտներ է նախատեսում: Դրանք կոչվում են իրեր՝ նախ և առաջ նյութական աշխարհի օբյեկտներ, գույքային իրավունք, աշխատանքի արդյունք, մտավոր սեփականություն, ոչ նյութական օգուտներ և այլ գույք: Հաճախ  կարծիքներ են հնչում, որ կրիպտովալյուտաները պետք է դիտարկել որպես  գույքի այլ որակ:
Չնայած համաշխարհային պրակտիկայում այլ տարբերակներ էլ կան: Օրինակ, Բելառուսիայում հիմնական տերմինը տոկենն է: Դրա տակ հասկացվում է էլեկտրոնային գրառումներ:  Այն կարծես հավաստում է քաղաքացիական իրավունքի օբյեկտների անվանումը, կամ՝ որպես ունիվերսալ փոխանակման միջոց՝ կրիպտոարժույթ: 
Կրիպտոարժույթի վճարման միջոցն  ընդունելի  է Ճապոնիայում: Կանադայում այն դիտարկվում է սեփականության իրավունք, ԱՄՆ-ում թվային բաժնետոմսերի անալոգ: Կարևոր է, որ այդ օբյեկտների իրավական բնույթի եզրակացությունը կարող է ազդել հարկման վրա: Դրա մասին նաևասում է Իլյա Տրունինը: Նա քննարկվող նախագիծը համարում է օրենք-արբանյակ: Առաջարկվող հայեցակարգը շուկայի մասնակիցների համար կարող է հնարավոր հարկային հետևանքներ թողնել :

Հարկային հետեվանքների տարբերակները:


Սեփականության ձեռքբերման փաստը, սովորաբար չի ձևավորում հարկ վճարելու պարտավորություն ստացողի համար: Այն ակտուալ է եկամտահարկի և անձնական եկամտահարկի մասով, նաև հատուկ հարկային ռեժիմների կիրառման դեպքում: Գույք վաճառելիս հաճախ խոսում են վաճառողի եկամտի մասին: Այսպիսի եկամտի դեպքում հարկվելու պարտավորություն  կա: Այս դեպքում ֆիզիկական անձիք կարող են օգտվել նվազեցումներից, իսկ  ընկերությունները հաշվի են առնում գույքի ձեռքբերման ծախսերը: Որոշ դեպքերում սեփականության իրավունք ձեռք  բերելիս ֆիզիկական անձիք ազատվում են հարկերից որոշ ժամանակով:


Կարդացեք նաև.



Ավելացած արժեքի հարկը բաց է օտարման դեպքում: Ընդհանուր առմամբ, կոնկրետ գույքի համար դժվար չէ կիրառել հատուկ ռեժիմ: Դրա էությունը նման գույքի հետ գործարքներում պետք է կազմված լինի ԱԱՀ-ի բացակայությամբ:   Բայց այս հարցում ՌԴ Ֆինանսների նախարարության վերջնական եզրակացությունը տեսանելի կլինի հաջորդ նախագծում: Ավելի շահավետ կլինի կրիպտոարժույթների ճանաչումը որպես վճարման միջոց: Այն կբացառի հարկերի կիրառումը Թվային ֆինանսական ակտիվներից ստացած եկամուտների դեպքում: Սակայն, նման սցենարը կարծես թե անհավանական է թվում:

Առաջարկություններ:


Եթե առաջարկվող հայեցակարգն իրականացվի և կրիպտոարժույթը գնահատվի որպես սեփականություն, հարկային նպատակներով հնարավոր կլինի հաշվի առնել դրա ձեռքբերման ծախսերը: Հարց է առաջանում,  ինչպես ապացուցել նման ծախսերի գոյությունը:  Հիմա ճիշտ ժամանակն է՝ նվազագույնի հասցնել անհատական վարկային դրամապանակները: Հնարավորության դեպքում գործարքները պետք է գրանցվեն խոշոր բորսաներում, որտեղ գործարքների պատմությունն է պահվում և անհրաժեշտության դեպքում կարող եք նոտարականացում կատարել՝ ներդրումային պորտֆելի արժեքի ավելացման պատմությամբ:
Կարևոր է հաստատել, որտեղից են փողերն հայտնվել բիրժայում, և ինչպես գործողությունները բերեցին արժեքի բարձրացման: Այս հանգամաննքերի հաստատումը թույլ կտա հաշվի առնել  նախնական ծախսերը  և կպաշտպանեն միջոցների քրեական ծագման վերաբերյալ ենթադրությունները:

FORBES