7 պարզ քայլ. Ինչպե՞ս գնել բիթքոին

7 պարզ քայլ. Ինչպե՞ս գնել բիթքոին

newmag-ը 7քայլով պատմում է, թե ինչպես կարելի է գնել բիթքոին և պահել այն դրամանապանակում

Ի ՞նչ է տեղի ունեցել

Ընդամենը մի քանի օր առաջ բիթքոինը գնահատվում էր 8 հազար դոլար, այնուհետև գինը բարձրացավ մինչև 10-11 հազար, հետ կտրուկ ընկավ, դարձյալ բարձրացավ: Նման թռիչքները մեծ ուշադրություն են հրավիրել կրիպտոարժույթի նկատմամբ: Google Trends-ի համաձայն, բոլոր հարցումների 3 տոկոսը վերաբերում է նրան, թե ինչպես է հնարավոր գնել կրիպտոարժույթ: 

Ինչո՞ւ  է բարդ գնել բիթքոին  

Այո, մի փոքր ավելի դժվար է, քան խանութից երշիկ գնելը: Առաջին անգամ ստիպված կլինեք մի փոքր փնտրել, բայց հետո հեշտ կլինի :

Ինչի ՞ց սկսել

Նախ անկեղծ պատասխանեք մի հարցի` ինչու է ինձ անհրաժեշտ բիթքոինը: Եթե դուք ցանկանում եք գնել այն սպեկուլյատիվ գործարքների համար, ապա այս քարտերը ձեզ համար չեն: Իսկ եթե դուք մտադիր եք բիթքոինի միջոցով դիվերսիֆիկացնել սեփական ներդրումները և կատարել սահմանափակ թվով գործարքներ, ապա գնեք այն:

Այո, այո, ես ցանկանում եմ գումար ներդնել բիթքոինում և որոշ ժամանակ այն չվատնել: Ի ՞նչ անել

Նախ պետք է ձեռքբերել դրամապանակ, որի մեջ դուք պահելու եք ձեր կրիպտոարժույթը: Դրամապանակները երկու տեսակի են `

«Տաք». այսպես է կոչվում այն բանի պատճառով, որ այդ դրամապանակում ձեր բիթքոինը մշտապես, ցանկացած պահի հասանելի կլինի օնլայն:

«Սառը»: Այս տեսակի դրամապանակների պարագայում կրիպտոարժույթից օգտվելու համար բանալիները պահվելու են ձեր համակարգչում կամ սկավառակում:

Դրամապանակը գրանցված է: Իսկ հետո ՞

Ընտրեք, ումից եք գնելու արժույթը:  Այժմ դա հնարավոր է իրականացնել փոխանակման օնլայն կետերում, բորսաներում և մասնավոր ճանապարհով:

Թեև բորսաները սկսնակների համար հարմար չեն: Այնտեղ միջնորդավճարները հիմնականում բարձր են: Այնպես որ, ամենահարմար տարբերակը `առցանց փոխանակողներն են: Տարբեր վաճառողներն ընդունում են տարբեր տեսակի վճարումներ, մեկը համաձայնվում է փոխանցումներ կատարել Qiwi-ից, Webmoney-ից, PayPal-ից և Yandex.Money-ից, մյուսները` միմիայն բանկային հաշիվներից, որոնք գրանցված են կոնկրետ երկրում:

Իմ քարտային հաշիվը ռուբլով է: Ի ՞ն չ անել առցանց փոխանակման կետում:

Նախ, ընտրեք, թե որ փոխանակման կետից եք օգտվելու: Այժմ կա 2 հիմնական կետ.

Bestchange-ում համախմբված են ԱՊՀ-ի քիչ, թե շատ հիմնական փոխանակման կետերը:

Երկրորդը` localbitcoins.com –ն է. Այստեղ փոխարժեքը 100-ից 99-ի դեպքերում ավելի լավն է, քան Bestchange-ի ցանկացած հարթակում:

Այսպիսով, դուք սկզբում փոխանցում եք գումարը, և եթե ամեն ինչ հաջող է ավարտվում,  շատ արագ, մեկ-երկու րոպեում կստանաք բիթքոինը:


Կարդացեք նաև.


Ստացվե ՞ց

Դեռ ոչ: Բիթքոինը հայտնվեց փոխանակման կետի հաշվին, բայց այնտեղ այն մի պահեք, քանի որ փոխանակման կետերը փակվում են, սնանկանում են, իսկ որոշ կետերի սեփականատերեր վերցնում են հաճախորդների փողերը և փախչում: Դրա համար փողը պետք է փոխանցել դրամապանակ և պահել այնտեղ:

MEDUZA

Գրել կարծիք