Եկատերինա Վոլկովա. Դերասանությունը վերապրելու մասնագիտություն է

February 15, 2016

Նրան ճանաչում են որպես «Disney» հեռուստաալիքի «Мама на 5+» նախագծի հաղորդավարի, հետո՝ որպես մոդելի, տարիներ անց՝ որպես կինոյի ու թատրոնի հաջողակ դերասանուհու: Ամբողջ Ռուսաստանը նրան քաջալերում էր «Ֆորտ Բոյար» նախագծում՝ հավատով, որ եզրափակիչ փուլում հենց նա ձեռք կբերի բաղձալի բանալին: Նա 41 տարեկանում հասցրել է ամուսնալուծվել 3 անգամ, բայց բաց չի թողել որևէ դեր ու ներկայացում:
Աննա Չուրինա. «Playboy»-ի հրեշտակը

  • Ռուսական կինոյի «Եկատերինան». Ամենամերկ ու ամենաուժեղ Յուլյա Աուգ

  • Հիտլերից մինչև պորուչիկ Ռժևսկի. Պավել Դերևյանկո

  • Նյու-Յորք – Մոսկվա տրանզիտ և «А-студио», որն իմը չէր




  • - Դուք երկար տարիներ խաղում եք Մարգարիտայի դերը: Ի՞նչ կպատմեք այդ դերի մասին: Ամեն անգամ նոր բան ավելացնու՞մ եք:
    - Ես մոտ տասներկու տարի Մարգարիտա եմ խաղացել Ստանիսլավսկու անվան թատրոնում: Այժմ ընդմիջում եմ տվել, որովհետևայդ դերը, իսկապես, շատ ծանր է: Ես գնացի քահանայի մոտ և խնդրեցի օրհնել իմ այդ դերը, որովհետև ես ստիպված էի լինում մթության մեջ ցատկել 3 մետր բարձրությունից, ինձ պետք է բռնեին ուսանողները:Մի անգամ, երբ փրոմո հոլովակէինք նկարում, ես կրկին պետք է թռչեի բարձրությունից: Ու երբ թռա, ու ուսանողները բռնեցին գլխիցս, ես ողնաշարի խախտում ստացա, սակայն շարունակեցի խաղալ: Յոգայի պարապմունքներն ինձ օգնեցին վերականգնել առողջությունս: