Ինչո՞վ են հայտնի «Լենինգրադ» խմբի տեսահոլովակի «Լաբութեն» կոշիկները

January 28, 2016

Ռուսական «Լենինգրադ» խմբի նոր տեսահոլովակը YouTube-յան սենսացիա է դարձել` մի քանի օրում հավաքելով ավելի քան 20 մլն. դիտում: Եթե ամերիկյան աստղերի կամ Ադելի համար դա սովորական ցուցանիշ է, ապա ռուսական շոու-բիզնեսի համար` գրեթե ռեկորդային:
http://www.youtube.com/watch?v=et281UHNoOU
Նոր գոթիկա. Նորաձևության մռայլ շունչը

  • Նորաձևություն են վերադառնում «խեղդող» աքսեսուարները

  • Rock me Pitti. Ո՞ր ուղղությամբ է շարժվում տղամարդկանց նորաձևությունը

  • Նորաձև սպորտային հագուստ

  • Փողոցների նորաձև ֆոտոհերոսները




  • «Լաբութենները» 2000-ականների սկզբի «ճռճռան» գլամուրի նույնքան վառ էլեմենտներից են, որքան Hermes-ի Birkin պայուսակները և ունեն երևի հավասար չափով կեղծված կրկնօրինակներ ամբողջ աշխարհում։ Բայց պետք է նկատել, որ չնայած ռուս հերոսուհու ֆետիշին, «Բիրկիններն» ու «Լուբութենները» արդեն մոդայիկ չեն և վաղուց անցյալ են: Իսկ թե տեսահոլովակում ինչն է դասական, ապա դա «ախուիծելնի» ջինսն է, որ երբեք դուրս չի գա նորաձևությունից: Այնպես որ, եթե որոշեք դուք էլ դառնաք Վան Գոգի ցուցահանդեսի գլխավոր «էքսպոնատ», գնեք լավ, նեղ, տեղ -տեղ կտրտված ջինս,  բայց ոչ` «Լաբութեն»: Մեծ է հավանականությունը, որ այն նախ կեղծված է, հետո` արդեն մոդայիկ չէ: