Վերդենի ճակատամարտը. No Pasarán!

April 13, 2016

No pasaran` իսպաներենից թարգմանաբար նշանակում է նրանք չեն անցնի: Սա Վերդենի ճակատամարտի ամենահայտնի թեւավոր խոսքն է, որ Ռոբեր Նիվելն օգտագոծեց, չնայած հետո այն վերագրվեց իր ղեկավար Ֆիլիպ Պետենին:
«Տիտանիկի» հայերը. Ովքե՞ր էին նրանք և ինչպե՞ս փրկվեցին

  • Հայկական «Մրրկահավն» ընդդեմ Հիտլերի «Բարբարոսայի»

  • Բեռլինի գրավում. Հաղթանակի դրոշն ու հայկական քոչարին Ռեյխստագում

  • Ֆիդել Կաստրո. Գերտերության ստամոքսի քաղցկեղը




  • Մինչեւ պատերազմը ֆրանսիացիները Վերդենը վերածել էին գրեթե անմատչելի բերդաքաղաքի: Բերդ ամրոցի արտաքին պաշտպանական գիծը մոտ 45 կիլոմետր էր: Ամրոցից դուրս կար նաեւ ամրությունների մի ամբողջ համակարգ` 112 կիլոմետր շառավղով:
    Անցավ մեկ տարի: Այն, ինչն սկսվել էր որպես հայրենասիրության համընդհանուր տոն, կորավ սարսափելի, արյունալի պատերազմի խրամատներում: Դաշնակիցները եւ Գերմանիան զավթեցին ֆրանսիական հողերը:
    Ջարդը դարձավ կենսակերպ, մահը` բնական: Նրանք չէին հաղթել հակառակորդին եւ պետք է մահանային արնաքամ լինելով:

    Ճակատներից մեկը Մյոսե գետի երկայնքով էր ձգվում: Ֆալկենհայնը հույս ուներ, որ Ֆրանսիան ցանկացած գնով կպաշտպանի իր ամենակարեւոր ամրոցը` Վերդենը: Ֆրանսիական արյունը գետի պես հոսում էր անիմաստ հակահարվածների պատճառով::