Ինչպե՞ս սկսել ստարտափ ու դառնալ «բիզնես հրեշտակ»

February 17, 2016

Մենդելեևի քրմուհիները. Քիմիայի ուսուցչուհիները չեն հանձնվում

  • ՏՏ ամենահայտնի հայերը. Հռչակավոր, մեծահարուստ և անհասանելի

  • Թվիթերյան հեղափոխությունն ընկերության համար հպարտություն է. @Րաֆֆի Գրիգորյան

  • Ապագայի մարտաշուն. Ռազմադաշտի օգնական ռոբոտ-շունը




  • Ինչպիսի՞ն  կլինեք 5 տարի անց. սա ստուգող հարց է ստարտափների համար: Այս հարցի միջոցով Օլեգը պարզում է  ի՞նչ  հեռանկար է տեսնում ձեռներեցը սեփական բիզնեսի համար: Արդյո՞ք լավ է պատկերացնում այն միջավայրը, որտեղ աշխատելու է: «Սկզբունքային չեմ աշխատում նրանց հետ, ովքեր մակերեսային են: Առաջին հայացքից նրանք շատ բան գիտեն, բայց երբ մի քիչ փորփրում ես, պարզվում է, որ կոմպետենտ չեն:
    Բիզնեսը ուշադրություն է մանրուքներին, մակերսային մարդիկ այստեղ տեղ չունեն: Երբեմն սկսնակ ձեռներեցները բիզնեսի փոխարեն պատմում են հեքիաթներ երազանքի տան կամ մեքենայի մասին:

    Միանգամից հասկանալի է դառնում, որ երիտասարդը կենտրոնացած է սպառման վրա, ոչ թե բիզնես ստեղծելու»:
    Ի՞նչ կլինի, եթե մենք գումար չստանաք. գիտական կենտրոն  հաճախ դիմում են ուսանողներ և ասպիրանտներ, որոնք լրացուցիչ ֆինանսավորում են փնտրում անձնական միջոցներն ավելացնելու համար և  չեն պատկերացնում՝ ինչպե՞ս գործ սկսել առանց գումարի.  
    «Բիզնես սկսելու համար գումար հարկավոր չէ:  Նախագիծը կարելի է զարգացնել առանց արտաքին ներդրումների: Մենք չենք աշխատում այն մարդկանց հետ, ովքեր սեփական աշխատավարձի համար գումար են խնդրում»:

    Կյանքում բախտը բերել է, ընդգծում է Օլեգը: 16 տարեկանում հանդիպեց  գիտական կենտրոնի առաջին տնօրենին, հնարավորությունը բաց չթողեց: Հետագայում   աստիճաններ բարձրանալով՝ ինքը դարձավ գիտական պարկի ղեկավարը: Սկսեց աշխատել 10-րդ դասարանից, կայանալու ժամանակ չկար, գումար էր պետք: 16 տարեկանում աշխատանքի անցավ կոոպերատիվում, հոգեբուժարանի նկուղում ավտոմասեր էին պատրաստում: Այդ ժամանակ էլ նա վաստակեց իր առաջին աշխատավարձը. «Հպարտ էի, որ գումար բերեցի տուն: Հասկացա` ինչ հաճելի զգացում է պարգևում փող աշխատելը՝ սուպեր զգացողություն:  Ուսմանը զուգահեռ միշտ աշխատել եմ»: 
    Ավելի քան 100 տեխնոլոգիական ընկերությունների և ինովացիոն նախագծերի խորհրդատուն կյանքում ափսոսում է մեկ բանի համար՝  ինժեներական կրթությունը պետք էր ստանալ ամենասկզբում. «Բոլորին խորհուրդ եմ տալիս սկսել ինժեներականից, քանի որ ավելի լավ ես  պատկերացնում  գործի էությունը:  
    Բազային կրթություն պարտադիր է, բայց ամեն ինչ արագ փոխվում է,  գիտելիքները հնանում են:

     Համալսարանական կրթությունը օգնում է ռացիոնալ մտածել,բայց մրցունակ լինելու համար պետք է մշտապես ինքնակրթվել»:
    Օլեգի խորհուրդն է բոլոր սկսնակներին` կրթվել գիտակցված: Ինչքան ուշ ես սովորում, այնքան ավելի ես արժեքավորում գիտելիքը: Ձեռք ես բերում հմտություններ` մասնագիտական ամբողջ կարիերայի համար: