Ապագայի մարտաշուն. Ռազմադաշտի օգնական ռոբոտ-շունը

Ապագայի մարտաշուն. Ռազմադաշտի օգնական ռոբոտ-շունը

Նրանք գրեթե ոչնչով չեն տարբերվում մարդուց: Վազում են, խաղում, օգնում ու հասկանում: Խոսքը «Google»-ի և «Boston Dynamics»-ի ներկայացրած ռոբոտ-շան մասին է, որը խոստանում է դառնալ դարի ռոբոտը:

Չի հաչում և չի կծում. առաջին հայացքից անվնաս ռոբոտ-շունն անփոխարինելի օգնական է մարտական գործողություններում։ Spot անունով չորքոտանին կարող է տեղ հասցնել զինվորների համար նախատեսված ծանր բեռը՝ ճարպկորեն անցնելով վտանգավոր տարածքներով:

«Google»-ի և «Boston Dynamics»-ի ներկայացրած ռոբոտ-շունը քայլում է, վազում, ցատկոտում և բարձրանում տարբեր թեքություններով: Երբ մարդը ոտքով հարվածում է նրան, արագաշարժ շունը չի ընկնում. կատարում է բարդ և արագ շարժումներ՝ հավասարակշռությունը պահպանելու համար։

Spot-ի հնարավորությունները մեծ են. բարձրանում է աստիճաններով, արագ տեղաշարժվում ոչ հարթ ճանապարհներով։ «Google»-ն անցած տարի էր գնել Պենտագոնի ամենամեծ մատակարար կառույցը՝ «Boston Dynamics»-ը: Ընկերութունը զբաղվում է ռոբոտաշինական նախագծերով:

Ենթադրվում է, որ մետաղե հսկան կարող է որոշակի աշխատանքների համար օգտագործվել մարդու համար վտանգավոր վայրերում: Շան պտտվող սենսորային գլուխն օգնում է կողմնորոշվել տարածքում: Հեղինակները խոստովանում են՝ այն ամենաճարպիկն է իր բոլոր կրտսեր եղբայրներից:

boston-dynamics-WildCat-1-google-robot

Spot-ն իր նախորդի` WildCat ռոբոտի լրացված և նորացված տարբերակն է։ Ռոբոտ-շունը նախկինից թեթև է՝ 72,5 կգ։ Ռոբոտն իր չորս ոտքերով ավելի արագ է տեղաշարժվում, քան մարդը։

Ռոբոտները հայտնվելու են մարդու համար վտանգավոր տարածքներում՝ փրկելու համար մարդկանց, բայց իրենք են դառնալու մարդու N1 թշնամին:

Վերջավորություններին շարժում են հաղորդում հզոր հիդրավլիկ շարժիչները, որոնք սնվում են մարտկոցից։ Ռոբոտի հեղինակները չեն շտապում հարցազրույցներ տալ և ներկայացնել Spot-ի հիմնական առաքելությունը: Ամեն ինչ գաղտնի է պահվում, հաղորդվում են միայն կցկտուր տեղեկություններ: Հավանաբար «Boston Dynamics»-ը ռազմական օպերացիաների մետաղական զինվոր է պատրաստում:

«Boston Dynamics»-ի հիմնադիր տնօրեն Մարկ Ռեյբերթը վստահեցրել է, որ Spot-ը կարող է հայտնվել այնպիսի տարածքներում, որոնք սովորական ռոբոտների ու դրոնների համար անհասանելի են: Շունն առաջիկայում կզբաղվի փրկարարական և հետախուզական աշխատանքով:

WALTHAM, MA - FEBRUARY 3: A BigDog robot at Boston Dynamics. Innovation Economy column on local robotics company called Boston Dynamics, which mainly does military contracting work - they just won a big contract this week from the Department of Defense. One of their robots, called BigDog, is being developed to help soldiers carry heavy equipment in the field -- it can literally follow a human being, walking across wet/sandy/rocky terrain, just like a dog would. (Photo by Suzanne Kreiter/The Boston Globe via Getty Images)

Spot-ը հիշեցնում է ֆանտաստիկ ֆիլմերի ռազմական մեքենա։ Շատերը պնդում են, որ այս ռոբոտի թեթև և արագ շարժումները նույնիսկ վախ են առաջացնում։ Ռոբոտն անընդհատ վերլուծում է իր դիրքը տարածության մեջ, օգտագործում բարդ հաշվարկներ՝ տարբեր իրադրություններում հավասարակշռությունը պահելու համար:

Գրել կարծիք