Մեկնում եմ Պորտլենդ` ապրելու.  Forbes-ը կազմել է կարիերայի ու բիզնեսի համար ԱՄՆ լավագույն քաղաքները

October 1, 2017

ԱՄՆ բնակիչները քոլեջն ավարտելուց հետո հեշտությամբ իրենց քաղաքից հեռանալու որոշում են կայացնում: Մեկնում են այն քաղաք, որն ընտրում են կարիերայի համար: Նույն էլ կարելի է ասել ձեռներեցների համար, որոնք հաճախ տեղափոխվում են մի նահանգից մյուսը` նոր հեռանկարներ գտնելու համար:
Օրեգոն նահանգի 2.4 միլիոն բնակչություն ունեցող Պորտլենդն ունի միայն մեկ խոշոր ընկերություն, որի տարեկան եկամուտը 3 միլարդ դոլար է` Բիվերտոնում գտնվող Nike-ը: Բայց խոշոր ընկերությունների բացակայությունը չի խանգարում քոլեջի շրջանավարտներին, նրանք այդուհանդերձ տեղափոխվում են Պորտլենդ` ապրելու, կարիերան կառուցելու համար:
Քաղաքը գրավում է լավ էկոլոգիայով և մաքուր օդին հանգստի հնարավորությամբ: Գրագետ, կրթված երիտասարդների ներհոսքը հանգեցրեց տնային տնտեսությունների 4% աճին և գործազրկության 11.3% անկման: Experian –ի տվյալով` Պորտլենդն այսօր այսպե կոչված next-սերնդի`միլլենիալների համեկենտրոնացման ամենաբարձր մակարդկն ունի:
Տնտեսական ներուժի աճի շնորհիվ Պորտլենդը Forbes-ի վարկանշային ցուցակում բիզնեսի ու կարիերայի համար լավագույն քաղաքն է: Վարկանշային ցուցակը կազմելու համար հաշվի են առել 14 ցուցանիշ: Այդ թվում` զբաղվածության ցուցանիշի աճ, բիզնեսի և ապրուստի համար ծախսեր, վերջին 5 տարում բնակչության եկամուտի աճ, գրագիտության մակարդակ և մինչև 2019թ. տնտեսական աճի կանխատեսում: Հեղինակները հաշվի են առել նաև միգրացիոն մոդելներն ու վերջին 5 տարում մշակութային ու ռեկրեացիոն հնարավորությունները:



Կարդացեք նաև․



 

  • Պորտլենդ, Օրեգոն նահանգ


Բնակչությունը՝ 2,4 միլիոն մարդ
ՀՆԱ-ն՝ 154 միլիարդ դոլար


  • Ռոլի, Հարավային Կարոլինա նահանգ


Բնակչությունը՝ 1.3 միլիոն մարդ
ՀՆԱ-ն՝ 72 միլիարդ դոլար


  • Սիեթլ, Վաշինգտոն նահանգ


Բնակչությունը՝ 2.9 միլիոն մարդ
ՀՆԱ-ն՝ 266 միլիարդ դոլար


  • Դենվեր, Կոլորադո նահանգ


Բնակչությունը՝ 2.8 միլիոն մարդ
ՀՆԱ-ն՝ 184 միլիարդ դոլար


  • Դե Մոյն, Այովա նահանգ


Բնակչությունը՝ 636 հազար մարդ
ՀՆԱ-ն՝ 45 միլիարդ դոլար 


  • Պրովո, Յուտա նահանգ


Բնակչությունը՝ 605 հազար 400 մարդ
ՀՆԱ-ն՝ 24 միլիարդ դոլար


  • Շարլոտ, Հարավային Կարոլինա նահանգ


Բնակչությունը՝ 2,4 միլիոն մարդ
ՀՆԱ-ն՝ 139 միլիարդ դոլար


  • Օստին, Տեխաս նահանգ


Բնակչությունը՝ 2 միլիոն մարդ
ՀՆԱ-ն՝ 124 միլիարդ դոլար


  • Ատլանտա, Ջորջիա նահանգ


Բնակչությունը՝ 5,8 միլիոն մարդ
ՀՆԱ-ն՝ 335 միլիարդ դոլար


  • Դալաս, Տեխաս նահանգ


Բնակչությունը՝ 4,8 միլոն մարդ 
ՀՆԱ-ն՝ 336 միլիարդ դոլար

FORBES