Ինչպես յութուբյան հերոսները հայտնվեցին «Պուկ Տիպուկ» գրքում (տեսանյութ)

January 20, 2024

2023-ին Newmag-ը մանկական «Երազ» մատենաշարով ներկայացրեց «Պուկ Տիպուկ» զվարճապատումը։ Գրքի հերոսները յութուբյան հայտնի կերպարներ են։ Ինչպես ֆիլմաշարը, այնպես էլ գիրքը շարունակական է. «Պուկ Տիպուկի» ստեղծագործական խումբը նպատակ ունի նախագծի բովանդակությունը դարձնել էլ ավելի բազմազան։

Պուկն ու Տիպուկը հայկական յութուբում հայտնվեցին 2023-ի օգոստոսին ու միանգամից դարձան երեխաների սիրելի հերոսներից: Պուկը ոզնի է, մի քիչ վախկոտ, մի քիչ ամաչկոտ ու միշտ հայտնվում է ինչ-որ պատմությունների մեջ: Տիպուկ մի ասա, մի իսկականն տիպ ասա: Նա էլ աղվես է: Խորամանակ, ինքնահավան, բայց  բարի: Հիմա նաև կարելի է ընթերցել նրանց արկածների ու չարությունների մասին «Երազ» մատենաշարի «Պուկ Տիպուկ» գրքում։  

Նախագծի մեկ սերիայի վրա աշխատում է ավելի քան 20 մարդ: Մանկական ուսուցողական ֆիլմաշարում անտառի բնակիչներին մարմնավորում են հայտնի ու սիրելի դերասաններ: Վերջերս հայտնի կայքերից մեկը գրեց հերոսներից ամենաբարիի, ամենաերաժշտականի՝ Թիթիի մասին:

Իսկ գիտե՞ք՝ ով է Թիթին։ Այոոո՛, երգչուհի Դալիթան: Կերպարները դեռ միայն հինգն են: Գլխավոր հերոսներ՝ Պուկն ու Տիպուկը, անտառաբնակ Արջուլինոն ու, ինչպես աշխարհի բոլոր հեքիաթներում՝ կան բարին ու չարը՝ Թիթին ու Չարուլինոն: Ո՞վ կհաղթի. բարի՞ն, թե՞ չարը: Դիտեք հաջորդ սերիայում ու նոր գրքում: 

Կարդացեք նաև