«Երազ» մատենաշարը ներկայացնում է Youtube-ի հայտնի ու սիրելի հերոսների զվարճապատումը՝ «Պուկ Տիպուկ. չկիսած կոնֆետը» (թրեյլեր)
Պուկն ու Տիպուկը հայկական յութուբում հայտնվեցին հունիսին ու միանգամից դարձան երեխաների սիրելի հերոսներից: Հետո ստեղծագործական խումբը որոշեց՝ կերպարները կհայտնվեն նաև գրքում՝ «Երազի» գրքում։ Շնորհանդեսն օգոստոսի 25-ին է, 19:00, «Երազ» այգում՝ «Երազի դպրոց»
Պուկը, Տիպուկը, Արջուլինոն, Թիթին ու նույնիսկ Չարուկը. Youtube-ի հայտնի հերոսները հայտնվել են կախարդական գրքում: Հեղինակն Անդրանիկ Իսահակյանն է, ով նաև գրում է այս հերոսների մասնակցությամբ ուսուցողական շոուի սցենարը։
Մանկական մատենաշարը ներկայացնում է «Պուկ Տիպուկի» առաջին գիրքը։ Անբաժան ընկերները՝ վախկոտ Պուկն ու խորամանկ Տիպուկը, մինչև 6 տարեկան երեխաներին կպատմեն իրենց ընկերության ու անտառի կյանքի մասին: Նրանք էլ են երեխաների պես խաղում, հիվանդանում, ընկերանում ու վատ բաներ անում:
Մինչև 6 տարեկան երեխաների համար նախատեսված գրքում հերոսները կօգնեն տարբերել չարն ու բարին, անել օգտակար գործեր, սիրել ընկերներին ու հարազատներին:
Շոուի ու գրքի կերպարները նույնն են, բայց պատմությունները՝ տարբեր: Այն, ինչ արդեն տեսել եք Youtube-ում, չեք տեսնի գրքում: Պուկն ու Տիպուկը դարձել են նոր, հետաքրքիր գիրք՝ փոքրերի համար։ Ամեն մի էջում վառ ու գունեղ նկարազարդումներ են, նոր տառատեսակ: Newmag հրատարակչությունը ստեղծել է հատուկ տառատեսակ, որ ամեն տարիքային խմբի համար լինի ընթեռնելի:
Ուսումնական տարվան ընդառաջ՝ օգոստոսի 25-ին, 19:00 Newmag-ն ու «Երազ Փրոջեքթսը» «Երազ» այգում նախաձեռնել են «Երազի դպրոց» տոնական երեկոն։ Պուկն ու Տիպուկը կողջունեն երեխաներին, կպատմեն գրքի մասին ու կներկայացնեն հետաքրքիր շոու։ Մուտքն ազատ է՝ բաց չթողնե՛ք։
Կարդա նաև
Աշնան գլխավոր սիրավեպը. Newmag-ը ներկայացնում է խոհարարական սիրավեպ՝ «Մի գդալ սեր» (թրեյլեր)
Գրքատվություն #16 /Finca Հայաստան ընկերության աջակցությամբ Բերդի համայնքային գրադարանը համալրվեց 500 գրքով (լուսանկարներ)
Կինոմոսկվան հատուկ Newmag Signature Club-ի անդամների համար կազմակերպել էր «Արտոյի երկիրը» ֆիլմի ցուցադրությունը (լուսանկարներ)
Newmag-ն ու «Վերածնունդը» ներկայացրեցին Մակար Եկմալյանի «Երգեցողությունք սրբոց պատարագի» և «Հարություն Կալենց. Գույնի ձևը» գրքերը (տեսանյութ)