BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

«Երազի դպրոցի» միջոցառմանը «Երազ» մատենաշարը ներկա

«Երազի դպրոցի» միջոցառմանը «Երազ» մատենաշարը ներկայացրեց 3 նոր գիրք (լուսանկարներ)

newmag-y-n

Սեպտեմբերի 1-ին ընդառաջ «Երազ» մատենաշարը ներկայացրեց նոր գրքեր։ «Երազի դպրոց» խորագրով տոնական օրվա ընթացքում հատուկ համարներով հանդես եկան «Պուկ Տիպուկ» ուսուցողական շոուի հերոսները, տեղի ունեցավ մանկական հագուստի դեֆիլե, իսկ միջոցառումն ավարտվեց պարայի

 

 

 

Ընդամենի մի քանի ամսում «Երազ» մատենաշարը երեխաների համար հրատարակեց վեց անուն գիրք՝ տարբեր տարիքի ու նախասիրության։ «Երազի դպրոց» միջոցառմանը Newmag հրատարակչությունը և «Երազ Փրոջեքթսը» ներկայացրեցին երեք նոր գործ, ինչպես նաև տեղի ունեցավ yeraz.newmag.am կայքի շնորհանդեսը։  

 

 

 Մատենաշարի պատասխանատու Գոհար Մանուկյանի խոսքով, կայքից ոչ միյան հնարավոր է պատվիրել գրքեր, այլև կարդալ հոդվաներ ու ծանոթանալ նորություններին. «Մի խումբ մարդիկ, ովքեր հավաքվել ու ստեղծել են այս մատենաշարը, վստահ են եղել, որ այդ գրքերը լինելու են «Երազի» գրքեր են, քանի որ երեխաները ևս երազի երեխաներ են։ Մենք հավատում ենք երազներին ու «Երազ» մատենաշարի հաջողությանը, քանի որ, վստահ ենք՝ երեխաներն ավելի շատ են կարդալու»։

 

«Ես ուրախ եմ» մանկական նկարազարդ գրքի հեղինակը Մարիամ Խլղաթյանն է։ Նա իր նկարներով ու իր փոքրիկ հեքիաթով ներկայացրել է մինչև 6 տարեկան երեխայի առօրյան. ինչ են երազում, ինչ նախասիրություններ ունեն, երբ են ուրախ։ Գլխավոր հերոսուհին էլ դուստրն է։ Ըստ Մարիամի, սա այն գիրքն է, որը հենց ցանկացել է նախ և առաջ իր երեխաները կարդան. 

 

«Այս գիրքն իմ աղջկա համար եմ նախ գրել ու երբ գրում ու նկարազարդում էի, երկրորդ երեխայիս էի սպասում։ Ես ուրախ եմ, որ այսօր այս գիրքը հրատարակվեց»։ «Երազը» վերահրատարակել է հայկական ամենասիրելի վիպակներից մեկը։  

 

«Ծիպիլին, Տիմբական և ծիծաղը» երեխաները կարող են ընթերցել նոր դիզայնով, նոր խմբագրմամբ, նոր տառաչափով։ Կրկին հրատարակելու գաղափարը եղել է հեղինակի ընտանիքինը։ Թոռը՝ Արտակ Հարությունյանը, վստահ է, որ այս սերունդի համար էլ այն կարող է դառնալ սիրելի գործ. «Քանի որ պապիկս շատ էր սիրում երեխաներին, համոզված եմ, որ շատ ուրախ կլիներ, եթե տեսներ՝ այստեղ որքան երեխա է հավաքվել։ Փոքր ժամանակ ես ընթերցել եմ այս գիրքը, հետո տղայիս համար եմ ընթերցել, հետո էլ տղաս այս նոր հրատարակությունը կընթերցի իր երեխայի համար»։

 

Գրքի  գլխավոր գործընկերը «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ է։ Միջոցառմանը ներկա «ՎՏԲ Հայաստան» բանկի Մարքեթինգի և հասարակության հետ կապերի ծառայության ղեկավար Նարե Թադևոսյանն ընդգծեց, որ այս գրքով սկսվում է հրատարակչության հետ նոր գործակցությունը. «Համագործակցությունը սկսել ենք մանկական գրքով, քանի որ վստահ ենք, որ կրթությունը նոր սերնդի համար շատ կարևոր է ու, որ հենց լավ կրթությունը երկրի հիմքն է։ Համոզված եմ, որ այս գործակցությունը դեռ կշարունակվի»։  

    

 

Երրորդ գրքի շնորհանդեսը վստահված էր հենց գրքի հերոսներին։ «Երազը» հրատարակել է «Պուկ Տիպուկ» յութուբյան շոուի հերոսների մասին գիրք։ Սա առաջինն է, բայց ոչ վերջինը։ Պուկը, Տիպուկը, Արջուլինոն, Թիթին, Չարուկը դեռ շատ զվարճապատումներ կունենան։

 

   

Իսկ այս գրքում անբաժան ընկերները՝ վախկոտ Պուկն ու խորամանկ Տիպուկը, մինչև 6 տարեկան երեխաներին կպատմեն իրենց ընկերության ու անտառի կյանքի մասին: Նրանք էլ են երեխաների պես խաղում, հիվանդանում, ընկերանում ու վատ բաներ անում:  

 

 

«Երազի» գրքերը կարող եք ձեռք բերել գրախանութներից և yeraz.newmag.am կայքից։  

«Երազի դպրոց» միջոցառման շնորհանդեսներին հաջորդեցին մանկական հագուստի դեֆիլե, որը ներկայացրեց Kids Fashion Day ընկերությունը։ Երեխաները պոդիումին հայտնվեցին «Երազի» գրքերով։  

 

 

Երեկոյի ընթացքում պարային համարներով հանդես եկան Little Angels-ի սաները։  

 

 

Կարդացեք նաև

 

Տարածել