BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

«Երազ» մատենաշարը հրատարակել է երեք նոր գիրք (տեսա

«Երազ» մատենաշարը հրատարակել է երեք նոր գիրք (տեսանյութ)

newmag-y-n

Օգոստոսի 25-ին Newmag հրատարակչությունը և «Սոմնիում» ընկերությունների խմբի «Երազ Փրոջեքթսը» «Երազ» այգում կանցկացնեն «Երազի դպրոց» խորագրով մանկապատանեկան շոու։ Տեղի կունենաՆ գրքերի շնորհանդեսներ՝ հայտնի ու սիրված հերոսների մասնակցությամբ, դպրոցական հագու

Նոր ուսումնական տարվան ընդառաջ «Երազ» մատենաշարը ներկայացնում է 3 նոր գիրք՝ Մարիամ Խլղաթյանի «Ես ուրախ եմ» պատկերապատումը, Անդրանիկ Իսահակյանի «Պուկ Տիպուկ» զվարճապատումը, Սաղաթել Հարությունյանի «Ծիպիլինի, Տիմբական և ծիծաղը» վիպակը։  

«Ես ուրախ եմ», Մարիամ Խլղաթյան  

Գողտրիկ պատմություն երջանկության, ընտանիքի, բնության եւ ընկերների մասին։ 3-6 տարեկան երեխաների համար նախատեսված գրքույկում հեղինակը նաև նկարազարդումների միջոցով ներկայացնում է փոքրիկ աղջնակի առօրյան՝ ինչ է երազում, ինչ նախասիրություններ ունի, երբ է ուրախ։ Գրքի յուրաքանչյուր էջում, պատկերում ու խոսքում երեւում է, որ այդ տարիքի երեխաների համար ընտանեկան ջերմությունն ու ներդաշնակությունը շատ կարեւոր են։  

«Ծիպիլին, Տիմբական եւ ծիծաղը», Սաղաթել Հարությունյան  

Հեքիաթ-վիպակ երկու չար, բայց չարությունը կորցրած ծեր կախարդների՝ Ծիպիլիի ու Տիմբակայի մասին: Նրանք կորցնում են չարություն անելու ուժը, չեն հանձնվում ու որոշում են վնասել երեք ընկերների ու ապացուցել՝ դեռ չար կախարդներ են: Բայց դա չի հաջողվում։ Երեխաները փրկվում են, վհուկներն էլ դառնում են Ամանորին նվերներ բաժանող բարի կախարդներ։ Գիրքը սկսվում և ավարտվում է զարմանահրաշ արկածներով։ Վիպակի գլխավոր գործընկերը «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ է։  

«Պուկ Տիպուկ», Անդրանիկ Իսահակյան

Մանկական ուսուցողական զվարճապատում՝ անտառի բնակիչների արկածների մասին։ Նրան հինգն են՝ Պուկը, Տիպուկը, Արջուլինոն, Թիթին ու նույնիսկ Չարուկը կախարդական այս գրքի ծիծաղաշարժ հերոսներն են։ Պուկը մի քիչ վախկոտ, մի քիչ ամաչկոտ ու միշտ հայտնվում է ինչ-որ պատմությունների մեջ: Տիպուկն էլ խորամանակ, ինքնահավան, բայց բարի աղվես է: Անբաժան ընկերներ Պուկն ու Տիպուկը պատմում են ընկերության, անտառի կյանքի մասին, օգնում են փոքրիկներին տարբերել չարն ու բարին, սիրել ու հոգ տանել հարազատների մասին:  

«Երազի դպրոց» միջոցառման շնորհանդեսներին կհաջորդի մանկական հագուստի դեֆիլե, որը կանցկացնի Kids Fashion Day ընկերությունը, իսկ երեկոյի ընթացքում պարային համարներով հանդես եկան Little Angels-ի սաները։  

Newmag-ը և «Սոմնիում» ընկերությունների խմբի «Երազ Փրոջեքթսը» տարեսկզբին նախաձեռնեցին «Երազ» մատենաշարը։ Մատենաշարը նոր մշակույթ է բերել մանկական գրականություն։ Յուրաքանչյուր տարիքային խմբի գիրք ունի իր տառատեսակը, տառաչափը, դասակարգումը, պատկերազարդումը։ Մատենաշարն ունի իր խորհրդանիշը՝ «Թռչող միեղջյուրը»։ «Երազի» գրքերը ունեն չորս դասակարգում՝ ԱՅԲ, ԲԵՆ, ԳԻՄ, ԴԱ՝ համապատասխանաբար նախատեսված 0-ից 6, 6-ից 9, 10-ից 12, 12 և բարձր տարիքային խմբերի համար։ 

Ամառային արձակուրդներին երեխաներն արդեն ընթերցել են Սոնա Բաբաջանյանի «Մուշի տարօրինակ արկածները» և «Վտվտիկի օրագիրը» գրքերը, իսկ ծնողները՝ «Կարգապահություն՝ առանց դրամայի» ձեռնարկը։ Հիմա արդեն կա ընտրության մեծ հնարավորություն։ տարիքային բոլոր խմբերի ու տարբեր նախասիրությունների երեխաները «Երազի» գրքերը կարող են գնել գրախանութներից ու yeraz.newmag.am կայքից։ Օգոստոսի 25-ին բոլոր գրքերը կարող եք գնել հատուկ զեղչով։

Կարդացեք նաև

Տարածել