«Պուկ Տիպուկը. չկիսած կոնֆետը» յութուբյան հայտնի կերպարների մասին գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

October 20, 2023

Մանկական ուսուցողական զվարճապատում՝ անտառի բնակիչների արկածների մասին: Նրան հինգն են՝ Պուկը, Տիպուկը, Արջուլինոն, Թիթին ու նույնիսկ Չարուկը կախարդական այս գրքի ծիծաղաշարժ հերոսներն են։ Առաջին մասն արդեն վաճառքում է։ «Պուկ Տիպուկ» նախագծի հեղինակն ու համապրոդյուսերը հյուրընկալել են Արմենիայի «Բարի լույս» ծրագրին։

Պուկը մի քիչ վախկոտ, մի քիչ ամաչկոտ ու միշտ հայտնվում է ինչ-որ պատմությունների մեջ: Տիպուկն էլ խորամանակ, ինքնահավան, բայց բարի աղվես է: Անբաժան ընկերներ Պուկն ու Տիպուկը պատմում են ընկերության, անտառի կյանքի մասին, օգնում են փոքրիկներին տարբերել չարն ու բարին, սիրել ու հոգ տանել հարազատների մասին։ Ըստ գրքի հեղինակ Անդրանիկ Իսահակյանի իրենց համար առաջնային է երեխաներին կրթել որակյալ գրքերով.  

«Երբ ստեղծեցինք ֆիլմաշարը, մենք նպատակ դրեցինք մեր առջը՝ կրթել, դաստիարակել նոր սերնդին ու նրանց փոխանցել կարևոր արժեքներ։ Պարզ, թեթև բովանդակության մեջ կան կաևոր ուղերձներ՝ լինել բարի, հոգատար, ընկերասեր, չլինել ագահ, չար»։

Մինչև 6 տարեկան երեխաների համար «Պուկ Տիպուկ» զվարճապատումը մինչ այդ յութուբյան շոու էր։ Սցենարիստ Իսակահյանի խոսքով, ստեղծագործական թիմը որոշեց, որ բացի վիրտուալ բովանդակությունից, ունենալ նաև տպագիր. «Գիրքը տրամաբանական շարունակությունն էր, որ մանկությունը լինի գունեղ, հեքիաթային ու միևնույն ժամանակ մեծանալ արժեքներով։ Մեր նախագիծը հաջողել է, քանի որ երեխաները սիրում են հերոսների»։  

«Պուկ Տիպուկ» մանկական ուսուցողական նախագծի պրոդյուսեր Դավիթ Հովհաննիսյանի բնորոշմամբ, գիրքը շուկա հանելու գաղափարն էր, որ ևս մեկ որակյալ պրոդուկտ հայտնվի երեխաների ձեռքին. «Այս գիրքն ավելի շատ կհետաքրքրի երեխաներին, քանի որ նրանց հերոսներն արդեն ծանոթ են։ Մտավախություն չկա, որ կնախընտրեն յութուբյան ֆիլմաշարը գրքի փոխարեն. Նախ բովանդակությունը տարբեր է, հետո էլ երեխաներն իրենց ծանոթ կերպարներին կցանկանան տեսնել ու նրանց մասին կարդալ նաև գրքից»։

Ինչպես ֆիլմաշարը, այնպես էլ գիրքը շարունակական է. «Պուկ Տիպուկի» ստեղծագործական խումբը նպատակ ունի նախագծի բովանդակությունը դարձնել էլ ավելի բազմազան։

Կարդացեք նաև

«Երազի դպրոցի» միջոցառմանը «Երազ» մատենաշարը ներկայացրեց 3 նոր գիրք (լուսանկարներ)
«Երազ» մատենաշարը հրատարակել է երեք նոր գիրք (տեսանյութ)
«Երազ» մատենաշարը ներկայացնում է Youtube-ի հայտնի ու սիրելի հերոսների զվարճապատումը՝ «Պուկ Տիպուկ. չկիսած կոնֆետը» (թրեյլեր)