ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Տեղի ունեցավ Մարիս Բերզինշի «Կապարի համը» վեպի հեռ

Տեղի ունեցավ Մարիս Բերզինշի «Կապարի համը» վեպի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

newmag-y-n

Newmag-ը Արմենիայի «Բարի լույս» ծրագրով ներկայացրեց բազմաթիվ մրցանակների արժանացած բեսթսելլեր «Կապարի համը» վեպը։ Լատվիայի ժամանակակից ամենապոպուլյար գրող Մարիս Բերզինշի գրքում նկարագրվող իրադարձությունները տեղի են ունենում հայրենիքում՝ 1939-1941 թվականնե

Գրողի այս գիրքն աղմուկ հանեց ու դրա միջոցով համեստ, ինտրովերտ Մարիս Բերզինշը դարձավ լատվիական ժամանակակից գրականության պոպուլյար դեմքը։ Գեղարվեստական այս գործն արժանացել է Բալթյան ասամբլեայի, Ձինտարս Սոդումսի ու Լատվիայի «Լավագույն արձակ» մրցանակների։ Վեպը լույս է տեսել «Մենք, Լատվիա և 20-րդ դար» մատենաշարի շրջանակում՝ 12 այլ ստեղծագործության հետ։

Հենց «Կապարի համը» գրաքննադատների կարծիքով դարձավ ամենասիրված գիրքը։ Վեպը հայերեն է թարգմանել Նաիրա Խաչատրյանը։ Գրողի ու գործի հետ ծանոթ է դեռ 2018 թվականից. «Այս գիրքը մեծ տպավորություն է թողել ինձ վրա, ընթերցել եմ մեկ շնչով։ Գերմաներեն արտահայտություններ կան գործում, դրանք նաև քննարկել եմ գրողի հետ։ Նա երկար ժամանակ աշխատել է արխիվներում, ձեռք բերել տեղեկություններ մամուլից, պատերի հայտարարություններից»։

Հենց այդ ժամանակ էլ Մարիս Բերզինշը բացահայտել է 1914-ի տեղի ունեցած Եղեռնի մանրամասներն ու այդ մասին անդրադարձել գրքում։ Մի դրվագում հրեական գետտոյում հերոսները հիշում են նաև հայերի ցեղասպանությունը։ Լատվիացիները չեն հավատում, որ Եղեռնը կարող է կրկնվել, այն էլ Ռիգայում։    

«Գիրքն ավարտվում է Ռիգայի Գետտոյում, որտեղ հայտնվում է գրքի հերոսը ու խոսակցություններից մեկի ընթացքում լսում է, որ մասսայական ամենամեծ սպանություններից է եղել հայոց ցեղասպանությունը, և միլիոնից ավելի հայերի թուրքերը սպանել են։ Այս փաստն ապշեցնում է լատվիացիներին, քանի որ նրանք տեղյակ չէին։ Սա խոսում է այն մասին, որ պատմությունը կրկնվում է ու դասեր չենք քաղում»։ 

Պատմական բուռն իրադարձություններն ու քաղաքական թեժ պայքարն ուղիղ անդրադառնում են մարդկանց ճակատագրերին։ Գլխավոր հերոսը երիտասարդ, շարքային ռիգացի երիտասարդ արհեստավոր Մատիսն է, որը Երկրորդ աշխարհամարտի, Հոլոքոստի, քաղաքական ցնցումների պայմաններում նա փորձում է գլուխ հանել իր ապագայից, կանանց հետ բարդ հարաբերություններից ու առհասարակ իր կյանքից։ Ըստ գրքի խմբագիր Աննա Բախշյանի, հենց այդ բուռն հույզերը միանգամից անդրադառնում են մարդկանց ու նրանց գործողությունների վրա.

«Պատերազմները, քաղաքական իրադարձություններն ազդում են մարդկանց հոգեբանության վրա։ Երբ ամեն օր առնչվում են մահերի հետ, ամեն ինչ դառնում է սովորական, բթանում են, որտեղից էլ առաջանում է անտարբերությունը։ Հենց այդ անտարբերության մասին էլ գրողն անդրադառնում է գրքում։ Վեպը  գոյաբանության, սիրո, ընկերության, պայքարի, փախուստի մասին է։ Այդպիսին էր նաև ժամանակաշրջանը»։

«Կապարի համը» վեպում կարմիր թելի պես անցնում է նոյեմբերի 18-ը՝ Լատվիայի առաջին հանրապետության հռչակման տոնը։ Ու հենց այդ օրն էլ, Commond Ground գրախանութ-սրճարանում Newmag-ը կանցկացնի գրքի շնորհանդեսը։ Վեպն այդ օրը կվաճառվի հատուկ զեղչով։ Շնորհանդեսից հետո լատվիական գրականության, մշակույթի սիրահարները միասին կնշեն Լատվիայի Անկախության տոնը ազգային խմիչքով և աղանդերով։ Մուտքն ազատ է։

Կարդացեք նաև

Տարածել