Ինչո՞վ էր առանձնահատուկ հայ թենիսիստի հաղթանակը Նովակ Ջոկովիչի նկատմամբ

November 6, 2018

Խաչանովի մասին մարզաշխարհն ակտիվ սկսել է խոսել երեք—չորս տարի է։ Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստն աստիճանաբար դասվում է թոփ֊մակարդակի ամենաուժեղագույնների շարքին։ Ավելին՝ անցած շաբաթ նա իրեն թույլ տվեց հաղթել ATP-ի դասակարգման աղյուսակի լավագույն տասնյակի 4 ներկայացուցիչների։ Այդպես նա 1-ին անգամ հաղթեց Մասթերս-1000 շարքի մրցաշարում:

Փարիզի մասթերսի եզրափակիչում Խաչանովը մրցեց Նովակ Ջոկովիչի հետ։ Մրցաշրջանի 2-րդ կեսում իր լավագույն մարզավիճակին վերադարձած սերբը եզրափակիչի բացահայտ ֆավորիտն էր: Ուիմբլդոնից սկսած նա ընդամենը 2 պարտություն էր կրել և Փարիզի մրցաշարի կեսից վերադարձրել էր աշխարհի 1-ին ռակետի կոչումը: Բայց, Խաչանովը նույնիսկ մեկ սեթ չտվեց մրցակցին, իսկ Նովակը 1 ժամ 38 րոպեում ընդունեց պարտությունը:



Կարդացեք նաև.



Կարեւոր փաստեր

  • Ամբողջ մրցաշարի ընթացքում, Խաչանովը մրցակիցներին զիջել է ընդամենը 1 սեթ:

  • Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայում նվաճած 4 տիտղոսներից 3-ը նա վերցրել է այս տարի։

  • Ռուսաստանի ներկայացուցիչներից վերջին անգամ Մասթերս մրցաշարում 2009-ին հաղթել էր Նիկոլայ Դավիդենկոն:


Այս հաղթանակից հետո Խաչանովը բարձրացավ դասակարգման աղյուսակի 11-րդ հորիզոնական։ Որպես 2-րդ պահեստային նա կմեկնի Լոնդոն, որտեղ կկայանա տարվա ամփոփիչ մրցաշարը: 2018-ը միանշանակ Կարեն Խաչանովի կարիերայի լավագույն տարին է:
 
[gallery ids="54643,54644,54645"]


Հետևեք newmag-ին Telegramում և Instagramում