5 տարօրինակ փաստ Ջիբրալթարի եւ այդ երկրի ազգային հավաքականի մասին, որին պարտվեց Հայաստանը
Ջիբրալթարի հավաքականն իր պատմության մեջ առաջին հաղթանակն է տարել պաշտոնական խաղերում։ Այս պարտությունը կարող է հոգեբանական ծանր վիճակի մեջ գցել մեր թիմի ֆուտբոլիստներին։ Սակայն ունենք այն, ինչ ունենք. մենք պարտվում ենք այնպիսի հավաքականի, որը...
- Իր առաջին պաշտոնական հանդիպումն անցկացրել է 2014 թվականին։ Թիմում խաղում էին ոստիկան, հրշեջ, մի քանի ուսանող եւ գործազուրկ քաղաքացիներ։
- Այս պետությունում ապրում է 35.000 բնակիչ։ Զուտ համեմատության համար՝ Նոր Նորք վարչական շրջանում ապրում է 130.000 մարդ։
- Երբ Ջիբրալթարում ինքնաթիռ է վայրէջք կատարում, կես ժամ առաջ փակում են երկրի գլխավոր փողոցը։ Պարզապես, այլ տարածք չկա վայրէջք կատարելու համար։

- Ջիբրալթարի տարածքը 6.8 կմ² է։ Աջափնյակ վարչական շրջանի ընդհանուր տարածքը 25 կմ² է։

- Ջիբրալթարը շատ տարիներ առաջ դիմել է Միջազգային Օլիմպիական Կոմիտե՝ օլիմպիական ընտանիքին անդամգրվելու համար, սակայն մինչեւ այսօր նույնիսկ պատասխան չի ստացել։
Փաստեր երեւանյան խաղից
- Ջիբրալթարի պետական օրհներգի փոխարեն հնչեց Լիխտենշտեյնի պետական օրհներգը։
- Խաղի վերջում հայ ֆանատները շշեր նետեցին Ջիբրալթարի հավաքականի ֆուտբոլիստների վրա։
- Խաղից հետո հայկական երկու ֆան ակումբների ներկայացուցիչները ծեծեցին միմյանց։ Հանրապետական ստադիոնը կարող է որակազրկվել։
Վիճակագրություն
Հայաստան֊Ջիբրալթար՝ 0-1
Հարվածներ՝ 35-6
Տարածքային առավելություն՝ 72%-28%
Փոխանցումների ճշգրտություն՝ 85%-52%
Փոխանցումներ՝ 650-172
Ճիշտ փոխանցումներ՝ 552-89
Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում
Կարդա նաև
«Բարի լույսի» տաղավարում հյուրընկալել են «Մթության մեջ տեսնող տղան» վեպի հեղինակին՝ Ռասա Բուգավիչուտե–Պեցեին (տեսանյութ)
Մայիսը սկսվում է գրքով․ Կիրակի տեղի կունենա «Երազի գիրք» 5-րդ մանկական փառատոնը (տեսանյութ)
Newmag-ն ու Yeraz Projects-ը Երազ մատենաշարով ներկայացնում են «Ավելի հանդարտ, ավելի հեշտ և ավելի երջանիկ ծնողավարում» գիրքը (թրեյլեր)
5-րդ անգամ Newmag-ն ու Yeraz Projects-ը ներկայացնում են «Երազի գիրք» մանկական փառատոնը (անոնս)