[Ֆրանկոֆոն ֆուտբոլ] Ջորկաեֆ. «Ինձ տեսնում եմ հայկական ֆուտբոլում»

[Ֆրանկոֆոն ֆուտբոլ] Ջորկաեֆ. «Ինձ տեսնում եմ հայկական ֆուտբոլում»

Ֆրանսիայի նախագահի պատվիրակության մեջ էր նաեւ աշխարհահռչակ ֆուտբոլային աստղ Յուրի Ջորկաեֆը: Նա վերջին տարիներին հաճախ է լինում Հայաստանում հիմնականում բարեգործական նպատակով:

Մարզաշխարհի ամենահայտնի ֆրանսահայը Երեւան ժամանեց Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի նախօրեին: Այդ մասին առաջինը տեղեկացրեց Հայաստանի եւ Ֆրանսիայի առաջին դեմքերին, թվիթերով:

Յուրի Ջորկաեֆը համոզված է, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախագահության ստանձնումով, Հայաստանը նոր` ավելի բարձր մակարդակի հարբերություններ կստեղծի երկների հետ:

«Առաջին հերթին, սա կարեւոր է Ֆրանկոֆոնիայի համար, երկրորդ հերթին` Հայաստանի: Շատ երկների ներկայացուցիչներ գալիս են այստեղ, ծանոթանում քաղաքականությանը, ժողովրդավարությանը, նոր կապեր հաստատում: Բոլոր ֆրանկոֆոն երկների համար է կարեւոր այս գագաթնաժողովը»,-ասում է Յուրի Ջորկաեֆը: 

Վերջին 4 տարվա ընթացքում Ջորկաեֆը պարբերաբար լինում է Հայաստանում բարեգործական նպատակներով: Վազքի մարաթոն, ֆուտբոլ, լեգենդների հանդիպում, պաշտոնական ընդունելություններ եւ ֆուտբոլի խնդիրների քննարկումներ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նոր կազմից անձնապես շփվել է միայն Արթուր Վանեցյանի հետ: Մեկ անգամ ու հասցրել են կարեւոր հարցեր քննարկել:

«Ֆուտբոլի ֆեդերացիայի նոր նախագահի հետ խոսել ենք ազգային հավաքականի, ընդհանուր հայկական ֆուտբոլի առաջընթացի մասին: Ակնհայտ է, որ ֆուտբոլը Հայաստանում աստիճանաբար շատ կարեւոր է դառնում երեխաների եւ դեռահասների համար: Եվ սա պետք է լինի զարգացման գլխավոր ուղին»,-նշեց նա: 

Ազգերի լիգայի խաղարկությունը Ջորկաեֆը լավ հնարավորություն է համարում մեր թիմի համար: Խմբում մրցակցությունը հավասար է, հաղթելու հավանականությունը` մեծ:


Կարդացեք նաև.


«Ազգերի լիգայի խաղարկությունում Հայաստանը մրցում է հավասար խաղամակարդակ ունեցող թիմերի հետ, այլ ոչ` թոփ հավաքականների: Այս պարագայում, հաղթելն ավելի իրատեսական է դառնում. դա ֆուտբոլիստներին կօգնի հոգեբանորեն պատրաստվել ավելի կարեւոր խաղերի»,-ասում է ֆուտբոլային աստղը: 

Աշխարհի չեմպիոնը հորդորում է հասկանալ` որն է հայկական ֆուտբոլի ապագան: Այդպես, ըստ Ջորկաեֆի, արդյունքի հասնելն ավելի հեշտ կլինի:

«Այս երկիրը, այստեղի ֆուտբոլը, այստեղի երկրպագուներն արժանի են ամենալավին: Պետք է ուրվագծել այդ հեռանկարը եւ գնալ դրա հետեւից»,-ասում է Ջորկաեֆը: 

Ջորկաեֆը խոստովանեց` իրեն տեսնում է հայկական ֆուտբոլում: Ե՞րբ, ի՞նչ պաշտոնում, ի՞նչ կարգավիճակով` երկրորդական է:

«I hope one day, really, really !!!»


Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում


 

Գրել կարծիք