Կյանքը բռնապետության պայմաններում. թուրքմենական օրագիր

April 6, 2017

Թուրքմենստանի հանրապետություն ժամանած յուրաքանչյուր մարդ օդակայան իջնելուն պես պետք է ամեն քայլը զգուշությամբ կատարի, քանի որ ամեն պահի քեզ հետևում են, և հետեվում են երկրի անվտանգության աշխատակիցները: Մի հետաքրքիր դեպք պատահեց հենց Հայաստանից Թուրքմենստան ժամանած լրագրողների հետ: Թուրքմենստանում`Հայաստանի դեսպանը հորդորեց լրագրողներին հարցազրույցներ չանել բնակիչների հետ, չհարցնել նրանցից սոցիալ տնտեսական պայմանների, ապրելակերպի մասին: Պարզվում է` յուրաքանչյուր թուրքմենի խոսք լավ թե վատ, կարող է ճակատագրական լինել հենց հարցազրույց տվողի համար:
Երեկոյան 23.00-ից հետո Աշգաբադի փողոցներով զբոսնել չի թույլատրվում: Ուշ երեկոյան զբոսնելիս կարող են քեզ «տեսնել» փողոցներում դրված տեսախցիկները: Աշգաբադի փողոցներում 23.00-ից հետո զբոսնելն արգելված է: Թուրքմեններն այս երկրում վաղ առավոտյան ժամը 5-ին,  նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ են արթնանում, գրեթե նույն ժամին աշխատանքի են մեկնում : Տրանսպորտային փոխադրամիջոցները կարելի է ասել դատարկ են միշտ փողոցներում երթևեկում, քանի որ երթեվեկող մարդ չկա: Մեքեննաերի վառելիքն էլ չնչին գումարներ է կազմում:
Ծխելու համար փողոցներում տոււգանում են: Կտուգանեն նույնիսկ այն դեպքում, եթե ծխախոտի մնացորդները չես թափում փողոցում, ձեռքումդ ես պահում և փնտրում ես աղբաման դրա մեջ գցելու համար:






Թուրքմենստանը փակ երկիր է` բառի բուն իմաստով, զբոսաշրջիկներ էլ քիչ կան: Այս երկրում հնարավոր չէ նաև սոցցանցեր մուտք գործելը, տեղեկատվություն փոխանցել: Չեն աշխատում «Ֆեյսբուքն» ու «Վայբերը»: Այստեղ մարդիկ միմյանց հետ mail.ru-ով են շփվում:
 
Թուրքմենստանի կառավարություն բջջային հեռախոսով մուտք գործելն արգելված էր: Այս երկրի առաջին նախագահ, թուրքմենբաշի Սափարմուրադ Նիյազովի դամբարան մտնելիս պետք է կոշիկներդ հանես: Թուրքմեններն իրենց ներկայիս նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի պատկերով վահանակների , նկարների կողքով անցնելիս խոնարհվում են: Աշգաբադում կեղտոտ փողոցներ չես տեսնի, անցումներից տհաճ հոտ չի գալիս: Այս երկրի մայրաքաղաքում տարբեր անկյուններում տեղադրված աղբամանները երբեք այրված չես տեսնի:
Այս երկրում կարելի է ասել ամենաթանկ և անհրաժեշտ ապրանքներից մեկը խմելու սովորական ջուրն է: Թուրքմենստան եկածներից շատերը կարելիէ ասել հենց ջրի վաճառքի բիզնեսով են զբաղվում: Կապույտ վառելիքիբնական գազի համար, բնակիչներն կարելի է ասել գումար չեն վճարում: Յուրաքանչյուր ընտանիք գազի համար տարեկան մոտ 45 դոլարի չափով սինվոլիկ գումար է վճարումՀայաստանից Թուրքմենստան հայկական ապրանքներ ևս հասնում են`բնական հյութեր, միրգ, ծխախոտ: