ԵԱՏՄ Բիշքեկյան հանդիպումը` ուշացած չվերթով, Մեդվեդևի հեգնանքով ու Կարեն Կարապետյանի էլեկտրոսիգարով
ԵԱՏՄ միջակառավարական երկու` ընդլայնված և նեղ կազմերով նիստերի անցկացման ժամանակացույցի շեղումները պայմանավորված էին Բիշքեկի օդակայանում մեկնողների չվերթերի հետաձգմամբ:Օդակայանի ղրղզ աշխատակիցները բացատրում էին` Բիշքեկում ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարներն են, կամ, ինչպես նրանք էին ասում`Բիշքեկի էլիտար հյուրերը: ԵԱՏՄ կառավարությունների ղեկավարների օդանավերի երկար ընդմիջումներով թռիչքներն էլ` պատճառ դարձան, որ տարբեր ուղղություններով նախատեսված չվերթերը ավելի քան մեկ ժամ ուշանային:
Եվրասիական միջկառավարական ընդլայնված նիստը ևս իր հետաքրքիր կողմերն ուներ: Բելառուսի վարչապետ Անդրեյ Կոբյակովը դեռ չէր հասցրել ելույթ ունենալ, երբ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի դեմքին քամահրական ժպիտ հայտնվեց: Մեդվեդևը, կարծես թե սպասում էր, որ Կոբյակովը` լուկաշենկոյական ոճով քննադատելու է եվրասիական տնտեսական կառույցը, քննադատելու է նաև Ռուսաստանին, որ գազը թանկ գնով է վաճառում Բելառուսին, և որ իրենք`ոչ թե առաջ են սլանում, այլ հետընթաց են ապրում: Կոբյակովն, ինչ խոսք, Մեդվեդևի բնորոշմամբ` դրամատիկական ելույթի պատասխանը ստացավ, Կոբյակովը լռեց, իսկ այդ ընթացքում`Մեդվեդևը նյարդային էր: Լրագրողների հետ շփվելու ցանկություն էլ չուներ:
ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարներից ով ում հետ ավելի շատ շփվեց, ով լուսանկարվելու ժամանակ ավելի մոտ կանգնեց մյուսին. լրագրողները նկատեցին` Միջկառավարական խորհրդի նիստից հետո կառավարական շենքից առաջինը Հայաստանի ու Ղազախստանի վարչապետերը միասին դուրս եկան: Ի՞նչ էին երկու երկրների վարչապետերը մոտ տասը րոպե ուսումնասիրում իրենց բջջային հեռախոսներում`դժվար էր գուշակել:
ԵԱՏՄ անդամ երկրներից Ղրղզստան ժամանած լրագրողների աչքից չվրիպեց նաև` Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը ծխում է` էլեկտրական ծխամորճով
Կարդա նաև
Francofest 2026-ին ընդառաջ Հայաստան ժամանած երեք միջազգային հեղինակները հանդիպել են լրագրողներին (լուսանկարներ)
Francofest 2026. Ֆրանսիական գրականության և մշակույթի մեծ տոնը Երևանում (տեսանյութ)
Ֆրանսիական գրքի ու գրականության՝ Francofest 2026-ի գլխավոր բույրն ապահովել է Hermitage-ը
Մեծ համագործակցությունները սովորաբար սկսվում են հենց վստահությունից. Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյան