Արդյունավետության տեսության առաջատարը․ ո՞վ է Դեյվիդ Ալենը

March 17, 2020

Դեյվիդ Ալենն  հիմնել է իր անունով ընկերություն, որը շատ երկրներում ինքնազարգացման դասընթացեր է կազմակերպում: Մինչև այդ, Դեյվլիդ Ալենը New York LIfe ապահովագրական ընկերության, համաշխարհային բանկի, Ֆորդ հիմնադրամի և բազմաթիվ այլ  ընկերությունների խոսնակն ու գլխավոր խորհրդատուն էր:
Բայց... Սա կյանքի միայն լավ կողմն է: Դեյվիդը այս ամենին հասել է դժվար ճանապարհ անցնելով:  Բերկլիի  համալսարանի Ամերիկայի պատմության բաժինը ավարտելուց հետո սկսել է  թմրանյութեր օգտագործել ու կարճ ժամանակով բանտ է ընկել: Կյանքը փոխվեց, երբ սկսեց աշխատել ու անընդհատ փոխել մասնագիտությունը: Մինչև 35 տարեկանը 35 մասնագիտություն է ունեցել:



Կարդացեք նաև․



Դեյվիդ Ալենը սկսել է բիզնեսով զբաղվել 1980-ականներին, երբ մի ընկերության հետ պայմանագիր կնքեց՝ կառավարիչների և ղեկավարների համար անձնական աճի ծրագիր մշակելու համար: Ավելի քան 35 տարի կառավարման հարցերի խորհրդատու է: Իր հիմնած ընկերության  ներկայացուցիչները պարբերաբար մեկօրյա սեմինարներ են անցկացնում, Դեյվիդ Ալենն էլ ժամանակ առ ժամանակ դասախոսություններ է կարդում:  Նրա աշխատանքները ներկայացվել են Լոս Անջելես թայմս, Նյու Յորք Թայմս և Ուոլ Սթրիթ Ջորնալ պարբերականներում:
Դեյվիդ Ալենը 3 գիրք է գրել: 2015-ին էլ վերամշակել է «Ինչպես հասցնել բոլոր գործերը» գիրքը: 2014-ին Կալիֆորնիայից իր 4-րդ կնոջ հետ տեղափոխվել է Ամստերդմամ:
[embed]https://youtu.be/aSWdNQAerb0[/embed]


Հետևեք newmag-ին Instagram-ում և Telegram-ում