6 սպորտային գիրք Newmag-ից. ի՞նչ կարդալ, եթե սպորտի սիրահար եք (տեսանյութ)
Հաջողել ժամանակակից սպորտում, մտածել ռացիոնալ, լինել հայրենասեր ու դառնալ երկրի գլխավոր սպորտային սիմվոլը։ 1 տարվա ընթացքում Newmag-ն ընթերցողին ներկայացրել է 6 սպորտային գիրք։ Բեսթսելլերների շարքը սկսվեց իտալացիա հայտնի լրագրող Լուկա Կայոլիի եռագրությամբ։
- Առաջինը պատմում է ամենապոպուլյար ֆուտբոլիստի՝ Կրիշտիանու Ռոնալդուի և նրա կատարելության տենչի մասին։ Տիտղոսներ և անհատական մրցանակներ նվաճելու նրա քաղցը շարունակվում է նույնիսկ 33 տարեկանում։
- Ռոնալդուն կարիերայի գլխավոր մրցակիցը՝ Մեսսի։ Լեգենդ դարձած տղայի անկեղծ, հուզական և հաջողակ պատմությունը երբեք չհանձնվելու ու փառքի սրահում համեստ մնալու մասին է։
- Եռագրության վերջին հերոսն անհամեմատ սկանդալային է։ Իր սիրային, իմիջային և տրանսֆերային պատմություններով։ Պատմության բոլոր ժամանակների ամենաթանկարժեք տրանսֆերը՝ Նեյմար։ Բրազիլացիան պատմում է իր անկասելի վերելքի, ֆինանսական ու սիրային սկանդալների մանրամասները։
- Հենքային գիտելիքներ գահերի խաղի վերաբերյալ և ճիշտ մարտավարությունների բացահայտում աշխարհի չեմպիոն Տիգրան Պետրոսյանից։ Լեգենդար շախմատիստի լավագույն պարտիաները, դրանց մեկնաբանություններն ու վերլուծությունները կօգնեն ավելի ամրապնդել իմաստուն խաղի մասին գիտելիքները։
- Հայ-ֆրանսիական ֆուտբոլի դեսպանի ինքնակենսագրականը հարուստ է և՛ մարզական և՛ ոչ մարզական հետաքրքիր պատմություններով։ Ինչո՞ւ նրան անվանեցին ֆրանսիական ֆուտբոլի օձ, ո՞րն էր նրա խաղի գաղտնիքը, ինչպե՞ս դարձավ երկու երկրների սպորտային ու բարեկամական ամուր օղակ։
- Ամերիկյան սպորտի հեղափոխականը և՛ ռինգում, և՛ քաղաքական ամբիոններում։ Բռնցքամարտ, քաղաքականություն, կրոն և պայքար։ Գիրքն աղմկահարույց միջապադեպերով և փառահեղ հաղթանակներով լի լեգենդար Ալիի պատմությունն է։
Յուրի Ջորկաեֆ
4800 ֏
Նկարագրություն
Գիրքը լույս է տեսել 2006-ի մայիսին ֆրանսերեն: Գրքի հայերեն տարբերակն առաջին թարգմանությունն է այլ լեզվով: Ջորկաեֆը գիրքը գրել է ֆրանսիացի սպորտային լրագրող Առնո Ռամսեի հետ: Ֆուտբոլիստը պատմում է իր կարիերայի սկզբի, Եվրոպա տեղափոխվելու, սկանդալների, նյույորքյան երազանքի, ծագման, արմատների, նախապապերի մասին: Իր ինքնակենսագրականում Ջորկաեֆը բացատրում է, թե որտեղ և ինչու է ստացել SNAKE մականունը: Ջորկաեֆն իր գրքում հատուկ անդրադարձել է Հայաստանին ու Հայաստան կատարած այցերին, պատմություններին, հիշողություններին: Գրքի գլուխների նախաբանները գրել են աշխարհահռչակ ֆուտբոլիստներ Դեսային, Լիզարազուն, Բլանը, Թյուրամը, Լաման, Դեշամը, Դյուգարին, Անելկան, Պետին, Բոգոսյանը, Անրին, աշխարհահռչակ թենիսիստ Յանիկ Նոան, մարզիչներ Էմե Ժակեն և Ժան Ջորկաեֆը: Վերջաբանը գրել է ֆուտբոլիստի հայրը՝ Ժան Ջորկաեֆը: Հայերեն հրատարակության նախաբանի հեղինակը ֆրանսահայ մարզական լրագրող Ահարոն Բոյաջյանն է։