Ահարոն Բոյաջյան. «Ինչո՞ւ պետք է կարդալ Յուրի Ջորկաեֆի գիրքը»

Յուրի Ջորկաեֆն իր խաղի ինքնատիպ ոճը ցուցադրել է աշխարհի բոլոր ստադիոններում։ Օժտված խաղացող էր, միաժամանակ աշխատասեր մարզիկ։ Յուրին երկար ժամանակ էր անցկացնում մարզվելով և համբերատար կատարելագործում իր հարվածները։ Դարպասի առաջ չափազանց կենտրոնացած էր լինում։ 11-մետրանոց իրացնելու յուրօրինակ ոճ ուներ, որն իր վրա զգացել է 11-մետրանոցներ հետ մղող Հայաստանի հավաքականի լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկին, երբ 1999-ի սեպտեմբերի 8-ին Երևանում Ջորկաեֆի 11-մետրանոցի և երկու վճռորոշ փոխանցումների շնորհիվ՝ Ֆրանսիայի հավաքականը 3-2 հաշվով հաղթեց Հայաստանի թիմին։
Յուրին snake (օձ) մականունը ստացել է օձանման հետագծով հզոր հարվածների շնորհիվ, որոնք այնքան խնդիրներ են ստեղծել հակառակորդ թիմերի դարպասապահների համար։
Առաջինն այս մականունը շրջանառության մեջ դրել է նրա թիմակից Բեռնար Լաման։ Յուրին մրցակիցների արանքով գնդակն այնպես էր վարում, կարծես օձը սողար. ու դա անում էր զարմանալի թեթևությամբ։ Նա միաժամանակ 9 համարի կենտրոնական հարձակվող էր և 10 համարի դիսպետչեր, որը բոլորից ավելի լավ էր տեսնում դաշտի ընդհանուր պատկերը։
Այս է պատճառը, որ նրան անվանում էին «№ 9½»։
Որտեղ էլ եղել է ֆրանսիական ֆուտբոլի նախկին փառավոր դեմքերից մեկի՝ Ֆրանսիայի հավաքականի՝ ծագումով կալմիկ կենտրոնական պաշտպան Ժան Ջորկաեֆի և հայ մոր՝ Մարի Օհանյանի այս զավակը, իր շուրջ ստեղծել է ուրախության, տոնի և բարեկամության մթնոլորտ։ Ֆուտբոլիստի իր կարիերայի ընթացքում նա վայելել է բոլոր թիմակիցների, ակումբների ղեկավարների, լրագրողների, երկրպագուների և իր հետ առնչված բոլոր մարդկանց սերը։ Նրան սիրում էին նաև իր մրցակիցները, մրցավարները, որոնց նա հարգում էր և օրինակելի մարզական պահվածք դրսևորում թե՛ խաղադաշտում, թե՛ դրանից դուրս։ Այդ է պատճառը, որ բոլոր նրանք, ովքեր կկարդան Snake գիրքը, կգերվեն այս ոչ սովորական կերպարով։ Մեղմ, առինքնող, ընկերական, ազնիվ, պատրաստակամ և հարգալից անհատականություն. այսպիսին եղել է նախկինում և շարունակում է մնալ մեր Յուրի Ջորկաեֆը։
Ահարոն Բոյաջյան
Մարզական լրագրող, Ֆրանսիա

Յուրի Ջորկաեֆ
4800 ֏
Նկարագրություն
Գիրքը լույս է տեսել 2006-ի մայիսին ֆրանսերեն: Գրքի հայերեն տարբերակն առաջին թարգմանությունն է այլ լեզվով: Ջորկաեֆը գիրքը գրել է ֆրանսիացի սպորտային լրագրող Առնո Ռամսեի հետ: Ֆուտբոլիստը պատմում է իր կարիերայի սկզբի, Եվրոպա տեղափոխվելու, սկանդալների, նյույորքյան երազանքի, ծագման, արմատների, նախապապերի մասին: Իր ինքնակենսագրականում Ջորկաեֆը բացատրում է, թե որտեղ և ինչու է ստացել SNAKE մականունը: Ջորկաեֆն իր գրքում հատուկ անդրադարձել է Հայաստանին ու Հայաստան կատարած այցերին, պատմություններին, հիշողություններին: Գրքի գլուխների նախաբանները գրել են աշխարհահռչակ ֆուտբոլիստներ Դեսային, Լիզարազուն, Բլանը, Թյուրամը, Լաման, Դեշամը, Դյուգարին, Անելկան, Պետին, Բոգոսյանը, Անրին, աշխարհահռչակ թենիսիստ Յանիկ Նոան, մարզիչներ Էմե Ժակեն և Ժան Ջորկաեֆը: Վերջաբանը գրել է ֆուտբոլիստի հայրը՝ Ժան Ջորկաեֆը: Հայերեն հրատարակության նախաբանի հեղինակը ֆրանսահայ մարզական լրագրող Ահարոն Բոյաջյանն է։
Կարդա նաև

Տեղի է ունեցել թուրք պատմաբան Թաներ Աքչամի «Ցեղասպան պետության ակունքները» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

Թուրք պատմաբան Թաներ Աքչամի մասնակցությամբ տեղի ունեցավ նոր գրքի շնորհանդեսը (լուսանկարներ)

Տեղի ունեցավ Դեմիր Սյոնմեզի «Վիրավոր արծիվը» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

«Ցեղասպանագիտության շաբաթը» բացվեց հատուկ հրատարակության՝ Վահագն Դադրյանի գրքի շնորհանդեսով (լուսանկարներ)
