ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Հայկական ֆուտբոլն ու Ջորկաեֆը. կորոնավիրուսը նահան

Հայկական ֆուտբոլն ու Ջորկաեֆը. կորոնավիրուսը նահանջելուն պես նա «հարձակողական գիծ կմտնի»

newmag-y-n

2020 թվականի հուլիսին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարեց նոր նշանակումների մասին: ՀՖՖ նախագահի նորանշանակ երկու խորհրդականներից մեկը՝ Դենիս Ջորկաեֆը, արդեն պաշտոնապես պատասխանատու է ՀՖՖ միջազգային կապերի հաստատման ու բարելավման համար:

Ֆրանսիական Դեսին (Դեսին Շարպ) քաղաքի փոխքաղաքապետ, FeedConstruct սպորտային իրադարձությունների թվային կոնտենտ և տվյալներ մատակարարող ընկերության դեսպան Դենիս Ջորկաեֆը նշանակվել է ՀՖՖ նախագահի միջազգային հարցերով խորհրդական:

Սպասելի նշանակում Ջորկաեֆի համար

Պարզվում է` Դենիս Ջորկաեֆի համար առաջարկությունն ու նշանակումը անակնկալ չեն եղել:

«Բանակցությունները, ՀՖՖ-ում աշխատելու հետ կապված, ընթացել են վաղուց, այնպես որ, նշանակումն անակնկալ չէր ինձ համար: Եթե ես կարող եմ ինչ– որ կերպ օգտակար լինել հայ ազգին, հայկական ֆուտբոլին, ապա հպարտ կլինեմ դրանով: Մենք ֆուտբոլային ընտանիք ենք եղել միշտ, ու այն փորձն ու կապերը, որոնք մենք ունենք, հաստատ կօգտագործենք հայկական ֆուտբոլի զարգացմանը նպաստելու համար»,– Sputnik Արմենիայի հետ բացառիկ հարցազրույցում նշեց Ջորկաեֆը։

Ջորկաեֆը հավելեց, որ իրենց ընտանիքը միշտ էլ պատրաստակամ է եղել հայկական ֆուտբոլին օգնելու և օգնել է տարբեր հարցերում: Հիմա ուրախ է, որ այդ ամենն արդեն նաև պաշտոնական բնույթ է կրելու:

Միջազգային կապերի կարևորությունը

ՀՖՖ նախագահի միջազգային հարցերով խորհրդականը նշեց, որ, անկասկած, միջազգային կապերն անհրաժեշտություն են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի աշխատանքները հեշտացնելու համար: Նրա խոսքով` ֆուտբոլային միջազգային կառույցների հետ աշխատանքներ կազմակերպելը, փորձի փոխանակումն ու այլ կարգի կարևոր գործոնները պետք է կարողանալ արագ ծառայեցնել հայկական ֆուտբոլի զարգացման նպատակին:

«Այս պահի դրությամբ դեռևս որոշված չէ, թե կոնկրետ որ ուղղությամբ ենք սկսելու: Կորոնավիրուսի պատճառով, շփումներն առայժմ լիարժեք հնարավոր չեն: Բայց շատ շուտով մենք կհանդիպենք ՀՖՖ-ում ու կորոշենք մեզ համար կարևոր նպատակները»,–վստահեցրեց Ջորկաեֆը:

Ջորկաեֆների հյուրընկալ հայկական ընտանիքըСлева направо: Ара Адамян, Денис Джоркаефф и Арутюн Варданян

«Շիրակի» նախկին ֆուտբոլիստ Արա Ադամյանը, որը բնակվում է Ֆրանսիայում ու շատ մտերիմ հարաբերությունների մեջ է Ջորկաեֆների ընտանիքի հետ, պատմելով նրանց մասին, նշեց հետևյալը.

«Շատ հյուրընկալ ընտանիք է, իսկական հայկական, ու այդ առումով առաջին հերթին պետք է առանձնացնեմ Ջորկաեֆների մայրիկին: Երբ մտնում ես իրենց տուն, կարծես Հայաստանում լինես: Դոնի Ջորկաեֆը չորս երեխա ունի, ու նրանք շատ հաճախ են գալիս Հայաստան: Կինը ֆրանսահայ է և մաքուր խոսում է հայերեն: Կարճ ասած` պարզ ու լավ հայկական ընտանիք է»,–ասաց նա։

«Շիրակի» նախկին ֆուտբոլիստը համոզված է` ապագայում Ջորկաեֆը մեծ ներդրում կունենա հայկական ֆուտբոլի զարգացման մեջ:

Ֆուտբոլի ու Ջորկաեֆների անխափան կապը

Արա Ադամյանը Ջորկաեֆների ընտանիքն ու ֆուտբոլն առանձին–առանձին չի պատկերացնում։

«Ես աշխատել եմ Դոնիի հետ UGA -(Union Générale Arménien) թիմում, որտեղ նա տասը տարի եղել է ակումբի նախագահ: Ընդհանրապես, նա ֆուտբոլում տարբեր ու կարևոր պաշտոններ է զբաղեցրել: Անվիճելի է, որ նա ֆուտբոլային անձնավորություն է` իր ազգանունին համապատասխան: Բացի այդ, Ջորկաեֆները շատ լավ կապեր ունեն ՖԻՖԱ-ում և ՈՒԵՖԱ-ում, և դա նունպես նպաստելու է տարբեր ծրագրեր իրականացնելուն»,–նշեց Ադամյանը:

Փաստորեն` Դոնի Ջորկաեֆ

Դենիսին ֆրանսիայում ասում են Դոնի, այսինքն` ֆրանսերենում գրվում է Դենիս, բայց կարդացվում Դոնի։

Ստացվում է, որ Դենիս Ջորկաեֆը սովոր է, որ իրեն դիմեն որպես Դոնի: Բայց, եկեք ասենք` դա ոչ մի բան չի փոխում ֆուտբոլում արդեն մեծ փորձ կուտակած ու աշխատանքային հարուստ կապեր ունեցող Ջորկաեֆին մտածել հայկական ֆուտբոլի մասին: Մնում է սպասել միայն կորոնավիրուսի համաճարակի նահանջին, որպեսզի իր հեղինակությամբ «հարձակողական գիծ մտնի» Դոնի Ջորկաեֆը:

armeniasputnik.am

 

Տարածել

Snake. ֆրանսիական ֆուտբոլի օձը
Snake. ֆրանսիական ֆուտբոլի օձը

Յուրի Ջորկաեֆ

4800 ֏

Նկարագրություն

Գիրքը լույս է տեսել 2006-ի մայիսին ֆրանսերեն: Գրքի հայերեն տարբերակն առաջին թարգմանությունն է այլ լեզվով: Ջորկաեֆը գիրքը գրել է ֆրանսիացի սպորտային լրագրող Առնո Ռամսեի հետ: Ֆուտբոլիստը պատմում է իր կարիերայի սկզբի, Եվրոպա տեղափոխվելու, սկանդալների, նյույորքյան երազանքի, ծագման, արմատների, նախապապերի մասին: Իր ինքնակենսագրականում Ջորկաեֆը բացատրում է, թե որտեղ և ինչու է ստացել SNAKE մականունը: Ջորկաեֆն իր գրքում հատուկ անդրադարձել է Հայաստանին ու Հայաստան կատարած այցերին, պատմություններին, հիշողություններին: Գրքի գլուխների նախաբանները գրել են աշխարհահռչակ ֆուտբոլիստներ Դեսային, Լիզարազուն, Բլանը, Թյուրամը, Լաման, Դեշամը, Դյուգարին, Անելկան, Պետին, Բոգոսյանը, Անրին, աշխարհահռչակ թենիսիստ Յանիկ Նոան, մարզիչներ Էմե Ժակեն և Ժան Ջորկաեֆը: Վերջաբանը գրել է ֆուտբոլիստի հայրը՝ Ժան Ջորկաեֆը: Հայերեն հրատարակության նախաբանի հեղինակը ֆրանսահայ մարզական լրագրող Ահարոն Բոյաջյանն է։