ՍԵՓԱԿԱՆ ՓՈՐՁՈՎ. Ինչպես պատրաստել գինի

December 21, 2015

Հայաստանը վաղնջական ժամանակներից հայտնի է որպես ոգեղեն կանանց և ոգելից գինիների երկիր, գինևետ այգիներն էլ Վայոց ձորում են: Սեփական փորձով ու հմուտ գինեգործների օգնությամբ կպատրաստենք բարձրորակ գինի: Սակայն սկսելու համար հարկավոր է հասկանալ, թե որտեղից է սկիզբ առնում մոգական գինու հումքը: Դրա համար նախ հարկավոր է այցելել Վայոց ձորում գտնվող խաղողի տնկարան:
Արամն այստեղի և՛ տնօրենն է, և՛ հողագործը: Ասում է, որ «Արենի» տեսակը ստանալու համար նախ հարկավոր է գարնանը խաղողի շիվերը խնամել, որ ծիլ տան: Պարզվում է` ծիլերը մշակելու ու տնկիներ դարձնելու համար հատուկ խնամք ու, ինչպես տեղացիներն են ասում, արև ու սեր է հարկավոր: Երբ տնկիները պատրաստ են, Արամը համաձայնում է դրանցից բաժանվել պայմանով, որ դրանք կհայտնվեն հոգատար ձեռքերում:
Սեփական փորձով. Արջերի քարանձավ՝ ստորգետնյա դրախտ

  • Սեփական Փորձով. Ի՞նչ են արձանագրել Խոսրովի արգելոցի վիդեոթակարդները




  • Լեռներում ու լեռան թեքասահ լանջին անհնար կլիներ առուներ փորել, ջուրը հասցնել: Կաթիլային տարբերակն ավելի էֆեկտիվ է, ու բերքը ավելի լավ է ստացվում: Արմանն ասում է, որ եթե ամբողջ բերքը չհավաքեն, ապա բոռն ու իշամեղուն կվայելեն քրտնաջան աշխատանքի արդյունքը: Պարզվում է` կորուստը կարող է այնքան մեծ լինել, որ, օրինակ, նախատեսված մեկ տոննա խաղողից կմնա կեսից էլ պակասը: Հավաքում ենք այնքան, որ կողովը բերնեբերան լցվի: Կարենն ասում է, որ առաջին անգամվա համար վատ չի ստացվում, սակայն ես նույն հմտությունն ու արագությունը չունեմ, ինչ փորձառու խաղողագործները: