Նորից ու նորից կարդալու ցանկություն է առաջանում

Սովորաբար լրագրողների գրած գրքերը հեշտ չեն կարդացվում. էս գիրքը բացառություն էր` կլանեց ու մի քանի ժամում տրվեց այնպես, որ նորից ու նորից կարդալու ցանկություն է առաջանում։ «Բազկամարդը» հոգեբանական ձեռնարկ է այն մասին, թե ինչպես հաղթել մահին, ինչպես կռիվ տալ ամենազոր Աստծո հետ ու ...ապրել։ Գիրքը շատ խոհելու ու խորհելու տեղիք է տալիս, բայց գլխավորը չհանձնվելու ու պայքարելու, սեփական օրինակով մարդկանց ոտքի կանգնեցնելու ու պայքարելու մասին։ Դժվար է, երբ չունես բնական հենարաններ, բայց առավել դժվար է, երբ շրջապատի ճնշող, խղճահարությամբ լի հայացքներն ես ընդունում։ Սարգիսը չհանձնվող ու չնահանջող լիարժեք մարդու տեսակ է։ Սարգիսը այսօրվա Հայաստանի անձնավորված կերպարն է։ Խոնարհումս։ Կարդացե՛ք "Բազկամարդը", ճանաչեք մերօրյա գերմարդուն։

Տարածել

Բազկամարդը
Բազկամարդը

Սարգիս Ստեփանյան

Դավիթ Դավթյան

4800 ֏

Նկարագրություն

«Բազկամարդը» պարզապես կենսագրական չէ, այլ ճանաչողական և ուսուցողական ձեռնարկ, հոգեբանական խորհրդատվություն, թե ինչպես է հնարավոր դուրս գալ ամենամեծ ողբերգությունից և փոխել իրականությունը։ 2014-ին ծանր վիրավորվելու պատճառով երկու ոտքն ու աջ ձեռքը կորցնելուց 3 ամիս անց Սարգիս Ստեփանյանը սկսում է քայլել, 3 տարի անց դառնում աշխարհի չեմպիոն։ Իր օրինակով ապացուցում է, որ անելանելի վիճակներ չկան, եթե ունես կամքի ուժ և կյանքի ծարավ։ Գիրքը հաշմանդամություն ունեցողներին կօգնի արագ գտնել ոտքի կանգնելու մոտիվացիա և նոր հորիզոններ կբացի նրանց համար։ Գրքի հերոսն այսօր առաջնորդում է մի ամբողջ խմբի, ինչպես նախկինում, վիրավորումից առաջ։ Շատերն են նրա շնորհիվ վերագտել իրենց, կրկին հուսավառվել, պայքարել ու դարձել պրոֆեսիոնալ, ռեկորդակիր մարզիկներ։

Այլ կարծիքներ