JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027
Գլխավոր Լուրեր

Հովհաննես Գալստյան. Մեր կինեմատոգրաֆի լեզուն անհաս

Հովհաննես Գալստյան. Մեր կինեմատոգրաֆի լեզուն անհասկանալի է

«Խճճված զուգահեռներ»
Ֆիլմն անձնական պատմություն է մասամբ: Երկու մասից է բաղկացած. մի տեղ կա աշակերտի և ուսուցչուհու պատմությունը, մյուսում այդ ուսուցչուհու ծնողների սիրո պատմությունն է: «Խճճված զուգահեռներ»-ը երկուգծանի պատմություն է, թե ինչպես են երեխաները անգիտակցաբար կրկնում ծնողներին: Իմ անձնական զգացողությունների վրա հենված պատմություն է: Իմ առաջին ֆիլմն է. առաջին ֆիլմերը միշտ կոդային են, որովհետև հետո միշտ անդրադառնում ենք այդ նույն պատմություններին. ինչ ուզում ես, արա՛, հետո սխեման կրկնում ես. անցյալը, որ անդրադառնում է ներկայի վրա, կանխորոշում է ապագան: Երկրորդ ֆիլմն էլ, որ նկարում եմ, նույն սխեմայի շուրջ է:
խճճված շրջագայություն
Ինձ զարմացրել է այն, որ ընկալումը լրիվ նույնն է, նույնն են մարդիկ, նույն կերպ են ընկալում ֆիլմը Նորվեգիայում, Արգենտինայում: Ֆիլմը դուր է գալիս կանանց: Երևում է` ինչպես է ռեժիսորը փայփայում իր հերոսուհիներին, ինչքան շատ է սիրում: «Խճճված զուգահեռներ»-ը կանանց գովք է:
կինոգործ
Մեր կինոինդուստրիան Մարսից չի իջել: Շատ վատ արտատպված են միջազգային տենդենցները: Մենք ունենք հեղինակային կինո՝ ռեժիսորներ, որոնք նկարում են այն, ինչ ուզում են, կոմերցիոն կինո` ռեժիսորներ, որոնք նկարում են միայն պատվերով: Ի՞նչ ենք ստանում. վատ պատճենում, կրկնօրինակում: Լավ կինեմատոգրաֆ, միջազգային ստանդարտներին համապատասխանող, միջազգային հանրությանը հասկանալի, սովորական հանդիսատեսի համար ընկալելի կինեմատոգրաֆ դեռ չունենք: Պետք է դուրս գալ մեր ընկալումներից. մեր ֆիլմերին նայենք՝ դանիացու կողքին նստած: Ա՛յ, եթե դանիացին կհասկանա մեր կինոն, ուրեմն` մենք ինչ-որ ճշմարտության հասել ենք: Մեր կինոինդուստրիայի ամենակոշտ գնահատականն այն է, որ միջազգային աուդիտորիայի համար մեր ֆիլմերը ընկալելի չեն: 50 տարի է՝ Կաննում ոչ մի ֆիլմ չունենք, իսկ Կաննում ամենախիստ հանդիսատեսն է, ամենախիստ ընտրությունը կատարվում է Կաննում. եթե նրանք ձեր ֆիլմերը չեն վերցնում, ուրեմն` չեն հասկանում: Մեր կինեմատոգրաֆի լեզուն անհասկանալի է:
գրքերը
Ինչ-որ մի պահից սկսած՝ ընթերցանությունն իմ կյանքում մղվել է երկրորդ պլան, և եկել է կինոն: Ընթերցանությունը ես սկսել եմ շատ ճիշտ տեղից` Ռաբլեից, անցել եմ Դյումայով, հետո՝ Մոպասան, հետո ինչ-որ մի պահ կարդացել եմ Կաֆկա ու հասկացել եմ, որ իմ վրա ֆունդամենտալ ազդեցություն թողել է հենց Կաֆկան: Ես երազում եմ նկարել «Կերպարանափոխությունը»: Կաֆկայի միջոցով շփվել եմ սյուրռեալիստների հետ: Բրետոնից, Էլյուարից հետո ես հանդիպել եմ Բունյուելին ու մնացել եմ կինեմատոգրաֆում:
կինո և ժամանց
Կինեմատոգրաֆը սկսվեց որպես ժամանց, հետո եվրոպացիները և հատկապես գերմանացի էքսպրեսիոնիստները այդ ժամանցը շատ արագ դարձրին արվեստ: 30-ականներին կինոն արդեն արվեստ էր: Չապլինն ամեն ինչ փչացրեց, էլի ուղղեց դեպի ժամանց: Ամերիկյան հասարակությունը սարսափելի սպառողական հասարակություն է, ավեստի գերեզմանափորն է: Այն, ինչ ունի ամերիկյան կինոինդուստրիան, մեծ ուսուցման թեմա է, բայց հիանալու համար չէ: Տարկովսկին ասում է. «Կան ռեժիսորներ, որոնց անվերապահորեն սիրում ես, կան ռեժիսորներ, որոնց սիրում ես ինչ-որ բանի համար: Ես շատ սիրում եմ Փելեշյանին, բայց նա՝ որպես ռեժիսոր, որպես ուսուցիչ, ազդեցություն չունի իմ վրա: Վերջին 20 տարիների իմ ամենասիրելի հայկական ֆիլմը Հարություն Խաչատրյանի «Վերադարձ Ավետյաց երկիր» ֆիլմն է: Կոդային ֆիլմ է, որից մինչև հիմա չենք կարողանում դուրս գալ: Կան կոդային ֆիլմեր, որոնք կինեմատոգրաֆի ընթացքը կանխորոշում են ինչ-որ ժամանակի համար, և ռեժիսորների ահռելի բանակ սկսում է դրանից դուրս չգալ: Դա «Նռան գույնն» էր 60-ականներին:
Ճաշակի դիկտատ
Անճաշակությունն ինձ հունից հանում է: Այն շատ-շատ է և պրոպագանդվում է: Հասարակությունը պետք է ունենա չափորոշիչներ, որոնք ինքը չպետք է թելադրի, այլ պետք է ենթարկվի: 20-րդ դարում կար անգրագիտությունը վերացնելու գլոբալ խնդիր: 21-րդ դարում պետք է անճաշակությունը վերանա: Ճաշակը դիկտատ է: Հասարակության այն կենտրոնները, որոնք պատասխանատու են անճաշակության վերացման համար, լռեցված են. ամբողջ աշխարհում է այդպես:
newmag #42

Տարածել