JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027
Գլխավոր Լուրեր

Մարտիրոս Սարյանի նկարազարդած ձուն. Յակով Զարգարյան

Մարտիրոս Սարյանի նկարազարդած ձուն. Յակով Զարգարյանի բացառիկ հավաքածուն

Նրան ճանաչում են Հայաստանի բոլոր նկարիչներն ու երաժիշտները: Ծնվել է Երևանում: Դպրոցին զուգահեռ սովորել է Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում: Գորկի քաղաքի կոնսերվատորիան գերազանց ավարտելուց հետո վերադարձել է Երևան, զբաղվել համերգային, մանկավարժական, գրական գործունեությամբ:


Դաշնակահար, մանկավարժ, գրքերի հեղինակ, կերպարվեստի ստեղծագործություններ հավաքող Յակով Զարգարյանն իր հարուստ և արժեքավոր հավաքածուի յուրաքանչյուր ցուցանմուշ հաճախ ուղեկցում է ուրախ և տխուր, ծիծաղելի և արկածային պատմություններով, որոնք պատահել են դրանք ձեռք բերելիս:
Նրա ցուցանմուշները պատկերազարդել են 20-րդ դարի Հայաստանի մեծահամբավ նկարիչները: Կոլեկցիաներ հավաքելը շրջապատին ուղղած մի առանձնակի հայացք է, որը բացահայտում է անձնական հավաքածուի հեղինակի ներաշխարհը: Կոլեկցիոները նաև ներքին մղում ունի լրացնել այն, ինչը պակասում է իր կյանքում` շփումներ, որոնումներ, հայտնագործություններ, ուրիշներից առանձնանալու գիտակցում... Չմոռանանք նաև նյութական կողմը:

Տարածել