Դանդաղ սեքս. ի՞նչ է սա և ինչու՞ դրանով զբաղվել

Դանդաղ սեքս. ի՞նչ է սա և ինչու՞ դրանով զբաղվել

Հստակեցում՝ դանդաղ սեքսը ձեր կյանքից բոլորովին չի բացառում արագ սեքսը: Ավելի լավ կլինի, եթե զուգընկերները միասին փնտրեն իրենց հարմար, ավելի օպտիմալ տեմպը: Միայն հարկ չկա կարծրատիպերի վրա հիմնվել։

Մի շտապեք, համբերություն ունեցեք։ Այս ասացվածքը ամբողջությամբ ընդունելի է ինտիմ կյանքում։ Սեքսոլոգներն այն կարծիքին են, որ դանդաղ սեքսը բացահայտում է զգացողությունների նոր սահմաններ և օգնում է զուգընկերներին հասնել հաճույքի ավելի բարձր մակարդակի։

Արագ սեքսը հաճախ ասոցացվում է բուռն կրքի հետ, բայց հաճախ գործնականում պարզվում է օրգազմի հասնելու արագ միջոց է, այսինքն՝ անիմաստ լիցքաթափման։ Բոլորովին այլ նպատակներ է հետապնդում դանդաղ սեռական ակտը, որի կողմնակիցների թիվը հետզհետե աճում է։ Ի՞նչ է այն իրենից ներկայացնում։ Եկեք պարզենք։

Ի՞նչ է դանդաղ սեքսը։  

Հոգեբան և մարդկային սեքսուալության ոլորտի մասնագետ Բարնաբի Բարատը «Զգացողություն, սեքսուալություն և դանդաղկոտության էրոտիկությունը» հոդվածում առանձնացրել են դանդաղ սեքսի երեք հիմնական բնորոշումները.

  • Կենտրոնացում գործողության վրա։ Այսինքն ուշադիր լինել մտերմության յուրաքանչյուր մակարդակում, այլ ոչ թե ձգտել շուտ հասնել վերջնակետին։
  • Կողմնորոշումը հաճույքի համար։ Այսինքն կենտրոնանալ ցանկացած հպման ընկալման վրա, այլ ոչ թե ցանկանալ ազատվել լարված վիճակից։
  • Կայտառություն։ Այսինքն ազատ և դանդաղ հետևել մարմնի յուրաքանչյուր ազդանշանին, այլ ոչ թե սեքսը վերածել հստակ կառուցված գործողությունների, որն իրականացնում են հստակ ժամանակահատվածում։

Մտերմության մասին նման պատկերացում գոյություն ունի տանտրիզմում., որը մարմինն օգտագործում է ինչպես ճանաչման միջոց։  

Տանտրայական սեքսը ենթադրում է դանդաղ, աստիճանական շփում զուգընկերոջ և ինքներդ ձեզ հետ, շփման ժամանակ ճանաչում եք ինքներդ ձեզ և ազատվում եք սեքսուալ էներգիայի հզոր հոսանքից, որը ունակ է ազդել կյանքի այլ ոլորտների վրա։

Զարմանալի չէ, որ արևմտյան մշակույթին պատկանող մարդը հակված է արագ սեքսով զբաղվելուն. մեր քաղաքակրթությունը ձևավորվել է քրիստոնեության ազդեցության տակ, որը քիչ էր մնում պախարակեր մարմնականը։ Բացի այդ մենք սովորել ենք հասնել նպատակների և լինել արդյունավետ։

Արագ զարգացող աշխարհում մենք ձգտում ենք ստանալ օրգազմի ամբողջ քանակը. դանդաղ սեքսի համար ժամանակ չկա։ Սակայն՝ իզուր։

Դանդաղ սեքսի առավելությունները

Դանդաղ սեքսն զգալիորեն բարձրացնում է զգացողությունը և ուժեղացնում է զուգընկերների միջև մտերմությունը։ Սրա հետ համաձայն են շատ սեքսոլոգներ։ Հարցն այն է, որ, զգացմունքների համար բացվելով սեքսուալ հարաբերության ժամանակ, զուգընկերներն ազատվում են «աշխատել արդյունքների համար» անհրաժեշտությունից (սա հատկապես տղամարդկանց համար է կարևոր)։

Այդպիսով, սեքսը դադարում է լինել սթրեսի գործոն։ Այն դառնում է լիցքաթափման և ստեղծարար ակտի ճանապարհ։ Ֆրանսիացի հոգեվերլուծաբան և սեքսի հետազոտությամբ զբաղվող Ալան Էրիլը համարում է, որ այդպիսի պրակտիկան ունակ է վերադարձնելու գրավչությունը նույնիսկ երկարատև հարաբերություններում։

Դանդաղ սեքսը ինքնազարգացման հնարավորություն է։ Կենտրոնանալով ձեր հարաբերությունների վրա, մարդը բարձրացնում է գիտակցության մակարդակը, սկսում է ավելի լավ հասկանալ ինքն իրեն և ապրել ավելի հագեցած կյանքով։ Այդպիսի հաստատումներն ավելի շատ վերաբերում է տանտրիական պրակտիկային։

Այսպես, «Տանտրիական սեքսի սիրտը. սիրո և սեքսուալ ուրախության եզակի զբոսավարը» գրքի հեղինակ Դիանա Ռիչարդսոնը ընդգծում է, որ սեքսը տանտրայում սեփական էությանը դիպչելու փորձ է: Փորձելով այն, մարդը բացում է իր մեջ եղած հաճույքի աղբյուրը և կարող է իսկապես հետևել զուգընկերոջը՝ չընդունելով նրան ինչպես օրգազմի հասնելու մեքենա:

Դանդաղը սեքսը ավելի շատ հաճույք է պատճառում, քան արագը: Այն հնարավորություն է տալիս երկար ժամանակ պահպանել գերգրգռված վիճակը, որն ավարտվում է ամբողջ մարմնի օրգազմով՝ հասնելով էյֆորիայի:

Տանտրայի նման փորձը նկարագարված է կանադացի լրագրող Կարլ Օնորեի «Առանց դատարկության. Ինչպես դադարել շտապել և սկսել ապրել» գրքում: Նրա խոսքով, սովորական սեքսում սեռական օրգազմ է, որը տևում է մի քանի վայրկյան:

Տանտրան էքստազի ժամանակը երկարացնում և ուժեղացնում է: Սեքսուալ էներգիան տարածվում է ամբողջ մարմնով, և այն բառացիորեն հաճույքից ցնցումներ է առաջացնում:

Տպավորիչ  է, այո՞: Բայց ինչպե՞ս դրան հասնել: Ահա մի քանի խորհուրդներ:

Ինչպես զբաղվել դանդաղ սեքսով

Պատրաստվեք. Զգացողությունների արտահայտման համար կարևոր է միջավայրը. հոտը, բույրը, տեքստուրան: Ձեր տրամադրության տակ լոգարան է, եթերային յուղ, հոտավետ մոմեր, մետաքս.  ընդհանուր առմամբ այն ամենը, ինչը կարող է ուժեղացնել զգացողությունները: Եվ իհարկե, մտածեք ժամանակի մասին: Դանդաղ սեքսի համար երկար ժամանակ է պետք։

Սկսեք վիզուալ շփումից. Հայացքը նույնպես կարող է ավելի գրգռիչ փաղաքշանք լինել, քան շփումները: Ուշադիր հետևեք զուգընկերոջ մարմնին, ասես դիպչում եք նրան աչքերով:

Շատ կանայք կազմվածքի վերաբերյալ բարդույթներ ունեն: Որպեսզի դրանք հաղթահարեք, պատկերացրեք, որ յուրաքանչյուր հագուստի մաս ձեզանից հանելով, հանում եք ինչ-որ բարդույթ կամ տագնապ: Այդպիսի օրինակով, բացահայտում եք մարմինը, ազատվում եք նաև վախերից:

Հետևեք շնչառությանը. Ամերիկացի գրող Ջեյմս Փաուելը, որն ուսումնասիրում է դանդաղ սեքսի մշակույթը պոլինեզիական ժողովուրդների մոտ, խորհուրդ է տալիս հետևել ձեր և զուգընկերոջ շնչառությանը: Այդպես դուք զգում եք էներգիան, որը միավորում է ձեր մարմնի բոլոր մասերը և միավորում է ձեզ զուգընկերոջ հետ:

Սեքսոլոգ Վել Սեմփսոնը նաև պնդում է, որ շնչառական վարժություններով կարելի է նշանակալիորեն երկարացնել տղամարդկային օրգազմը: Դրա համար, գտնվելով նախաօրգազմային վիճակի մեջ, տղամարդը պետք հանգիստ, խորը շնչի և փորձի առավելապես թուլացնել մկանները: Այդպիսով, սովորական 7-10 վայրկյանի փոխարեն հաճույքը կարող է տևել 30 վայրկյան:

Հետևեք մարմնի բոլոր մասերին. Դանդաղ սեքսը հնարավորություն է տալիս ժամանակ հատկացնել այն գոտիներին, որոնք սովորաբար  անտեսվում են սեռական ակտի ժամանակ: Հիմա դուք հնարավորություն ունեք իմանալու ինչ-որ նոր բան ձեր արմունկների, ձեռքի ափերի և կոճերի մասին: Փորձեք երկարատև էրոտիկ մերսում կամ երկարատև փաղաքշանք մարմնի որևէ հատվածում:

Պարտադիր հետևեք ձեր զգացողություններին և կիսվեք դրանցով ձեր զուգընկերոջ հետ: Դիանա Ռիչարդոսնը խորհուրդ է տալիս չզսպել զգացողություները. եթե զգում եք շփոթմունք կամ անհեթեթություն՝ ծիծաղեք, ցանկանում եք լացել՝ լացեք: Անկեղծ զգացողությունները միայն ուժեղացնում են մտերմությունը:

Փորձեք երկարատև սեռական ակտ. Այս խորհուրդն ավելի շատ վերաբերվում է ակտիվ զուգընկերոջը: Նա պետք է ներս մտնի շատ դանդաղ (նույնիսկ միլիմետր առ միլիմետր) և դանդաղ դուրս գա: Փորձեք երկար մնալ ներսում, զգացեք զուգընկերոջ հետ միասնությունը:

Մենք սովորել ենք ստանալ հաճույք արագ շփումներից: Դանդաղ սեքսը հնարավորություն է տալիս զգալ հաճույք, ստանալ հենց միաձուլման գործողությունից:

Հետազոտությունները ցույց են տալիս, որ տղամարդիկ կարող են ցանկանալ դանդաղ սեքս, իսկ կանայք՝ արագ:

Գրել կարծիք