JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027
Գլխավոր Լուրեր

5 դրվագ՝ Իգոր Մուրադյանի կյանքից ու հայացքներից

5 դրվագ՝ Իգոր Մուրադյանի կյանքից ու հայացքներից


  • Մուրադյանը նորանկախ Հայաստանի ամենաժողովրդավար գործիչն էր: Պարույր Հայրիկյանն է նրան այդպես բնորոշում: Պատճառները կան՝ 90-ականների սկզբին, երբ Մուրադյանը Գերագույն Խորհրդի պատգամավոր էր և թեժ քննարկումներ էին ընթանում Հայկական հարցի և Հայաստանի անկախության մասին, շատերը դեմ էին Հայրիկյանի գաղափարներին և սուր քննադատության էին ենթարկում ԱԻՄ ղեկավարին: Մինչդեռ այդ քննարկումներում միայն Իգոր Մուրադյանն էր, որ Հայրիկյանին ելույթի հնարավորություն տալու մասին խոսեց: Մուրադյանն, ըստ քաղաքական գործիչների, նախընտրում էր լսել յուրաքանչյուրին և հետո միայն վերլուծել: 

  • Իգոր Մուրադյանը ստեղծեց Ղարաբաղյան կոմիտեն, նախաձեռնեց շարժումը: Իրականում սա մեկ օրվա և մեկ ամսվա գործ չէր: Մուրադյանն այդ ամենի մասին մտածել էր տարիներ առաջ, իրագործել Երևանի ծայրամասերում՝ նկուղներում անցկացրած ժողովների շնորհիվ: Նա այն գործիչներից էր, որը ժամանակից շուտ բարձրաձայնեց հնարավոր վտանգի մասին և կոչ արեց քայլեր ձեռնարկել ՝ Արցախի հարցը լուծելու համար: Մուրադյանն այն քչերից էր, որն Արցախի հիմնախնդիրը դիտարկում էր Հայկական հարցի համատեքստում: 

  • Իգոր Մուրադյանը միայն տարածաշրջանային վերլուծաբան չէր: Նա փայլուն տիրապետում էր ամերիկյան դիվանագիտությանը, եվրոպական մտածողությանը, ասիական բանակցություններին: Փորձագետներն ընդգծում են, որ Իգոր Մուրադյանն իր տեսակետն ուներ աշխարհի բոլոր հակամարտությունների, հնարավոր զարգացումների և հավանական լուծումների մասին, պարզապես նախընտրում էր ակտիվ գործել միայն Հայաստանի և Արցախի անվտանգությանը վերաբերող հարցերում: 




Կարդացեք նաև.




  • Ժամանակին ամենամեծ քննադատությունը, որ հնչել է Մուրադյանի հասցեին՝ ռուսերեն խոսելու պատճառով էր: Հետո նրա վերլուծությունները և դիտարկումները հաշվի առնելով համոզվել են, որ այստեղ որևէ միտում չկա, պարզապես Մուրադյանին ավելի լավ էր հաջողվում միտքը ռուսերեն ձևակերպել, քան մայրենի լեզվով: 

  • Իգոր Մուրադյանին հուղարկավորեցին ընկերները, մտերիմները: Ներկա չէին բարեկամներ, գուցե չուներ: Իրականացրած շարժման, դավանած հայացքների ու կարևոր նշանակության վերլուծությունների համար Իգոր Մուրադյանին հուղարկավորեցին Եռաբլուրում՝ ազատամարտիկների կողքին:





Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։





 

Տարածել