Առաջին սեքսը առանց պահպանակի․ 10 հիմար միտք կուսության մասին

Առաջին սեքսը առանց պահպանակի․ 10 հիմար միտք կուսության մասին

Կուսության մասին բազմաթիվ միֆեր և անպիտան ավանդույթներ կան, որոնց պատճառով երբեմն անհնար է լինում տարբերել ճիշտը սխալից։

1. Կույս լինում են միայն աղջիկները։

Ոչ: Չնայած իրականում մարդիկ դեռևս չեն համաձայնվել, թե ինչը համարեն կուսություն, այդ պատճառով բառը տարբեր կերպ են ընկալում: Լայն իմաստով կուսությունը իրավիճակ է, երբ մարդը դեռևս սեքսուալ փորձ չունի (հիշեցնենք, որ սեքսը լինում է ոչ միայն վագինալ): Այդպես լինում է երկու սեռերի մոտ:

Այն, ինչ կանանց մոտ անվանում են կուսություն, դա կուսաթաղանթն է, գիտականորեն՝ հիմենը:

2. Կուսությունից կարելի է զրկվել սպորտով զբաղվելիս։

Ոչ. Սպորտը սպորտ է, սեքսը՝ սեքս: Կարելի է համատեղել, ըստ նախասիրության:

Սպորտի որոշ տեսակներ կարող են ձգել կուսաթաղանթը, այնպես որ առաջին սեքսուալ փորձի ընթացքում տհաճ զգացողություններ և արյուն չի լինի, բայց սա բացառապես անատոմիական յուրահատկություն է:

Բացի այդ, երաշխիք չկա, որ եթե աղջիկը շատ է զբաղվել, օրինակ գիմնաստիկայով կամ ձիավարությամբ, նա անհարմարություն չի զգա առաջին անգամ սեքսով զբաղվելիս:

3. Տղաները նույնպես ունեն այդպիսի բան, ինչպե՞ս կարելի է դա որոշել:

Ոչ, տղամարդկանց մոտ այդպիսի բան չկա: Կարելի որոշել հիմնվելով տղամարդկանց խոսքի վրա. սեքսով զբաղվե՞լ են, թե ոչ:

4. Առաջին սեքսն ազդում է մնացած ամբողջ կյանքի վրա։

Ինչ-որ մեկի վրա իսկապես ազդել է, բայց դա պարտադիր չէ:

Ամեն ինչ լինում է առաջին անգամ, սեքսը՝ նունպես: Իհարկե, եթե փորձը եղել է տրավմատիկ, ապա այն կարող է բացասաբար ազդել անձնական կյանքի վրա: Եթե տրավմաներ և տհաճություններ չեն եղել, ապա հետո կարելի է հաճույքով հիշել առաջին սեքսը: Կամ երբեք չհիշել դրա մասին, եթե այն արժանի չէ:

5. Դա սարսափելի ցավոտ է և շատ արյուն կլինի:

Ոչ միշտ: Ինչպես արդեն պարզեցինք, կանայք ունեն հիմեն: Դա առաձգական թաղանթ է, որը կարող է պատռվել: Ցավը կախված է նաև թաղանթի կառուցվածքից և ցավի անհատական ընկալումից։ 

Գրգռվածությունը և քսուքի անհրաժեշտ քանակության դեպքում կարելի է նվազեցնել ցավի զգացողությունը։

Առաջին սեքսից հետո արյունահոսությունը միշտ չէ, որ բոլորին մոտ է լինում։ Դա կախված է կուսաթաղանթի կառուցվածքից, առաձգականությունից և իհարկե քսուքից և գրգռվածությունից։ Հնարավոր է, որ այունն այնքան քիչ լինի, որ այն նույնիսկ չնկատեք։

Հենց ուժեղ արյունահոսությունն է անորմալ։ Եթե այն չի դադարում 24 ժամ հետո, պետք է դիմել բժշկին։

6․Առաջին սեքսի ժամանակ չպետք է օգտագործել պահպանակ։

Զուգընկերներից մեկի կուսությունը ոչ մի կերպ կապված չէ հակաբեղմնավորիչներ օգտագործելու հետ։ Պահպանակը՝ հասանելի և հուսալի միջոց է, եթե այն ճիշտ օգտագործեք։ Նույնիսկ, եթե զույգերի մոտ առաջին սեքսն է։

7․Կույսերը չպետք է գնան գինեկոլոգի մոտ։

Կարելի է։ Եթե կան գանգատներ, բժշկին պետք է անպայման դիմել։ Բժիշկը հատուկ ստուգում կանցկացնի՝ չվնասելով ոչինչ։

Կուսաթաղանթը վարակներից պաշտպանվելու երաշխիք չէ։ Իհարկե, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններն այլ կերպ չեն կարող փոխանցվել, բայց կան գինեկոլոգիական մի շարք խնդիրներ, որոնք կապված չեն սեքսի հետ։ Եթե գանգատներ էլ չունեք, անհրաժեշտ է, որ դաշտանի կամ մինչև սեռական հարաբերություն ունենալը դիմեք բժշկի։

8․Կույսերին չի կարելի օգտագործել տամպոններ։

Կուսաթաղանթը միշտ չէ որ ամբողջությամբ փակում է հեշտոցը, որպեսզի չօգտվեք տամպոններից։ Դաշտանի ժամանակ կարելի է վերցնել ոչ մեծ չափի հիգիենայի միջոցներ, իսկ եթե կան մտավախություններ, այցելեք գինեկոլոգին և պարզեք տամպոնների վերաբերյալ հարցը։

Բայց տամպոնների օգտագործումը կարող է ձգել թաղանթը, այնպես որ առաջին սեքսը կլինի ավելի քիչ ցավոտ։

9․Առաջին սեքսից հետո ասես ուրիշ մարդ լինես։

Նաև ասում են, որ փոխվում է քայլվածքը և աչքերում հատուկ փայլ է հայտնվում։ 

Եթե մարդը սիրահարված է և սկսել է սեքսով զբաղվել, նա կարող է փոխվել արտաքնապես՝ մինչև քայլվածք։ Դա կապված է ընդհանուր էմոցիոնալ վիճակի հետ, այլ ոչ թե որ սեքսով է զբաղվել։ Կույսերին արտաքնապես անհնար է տարբերել։ 


Կարդացեք նաև․


10․Կուսությունից կարելի է զրկվել մինչև ինչ-որ տարիք։ 

Սա տարածված է, որը ոչ մի հիմք չունի։ Տարիքը և կուսությունը կապված են միայն այն դեպքում, որ շատ շուտ սկսված սեռական կյանքը բացասաբար է ազդում առողջության վրա։ 

Մնացած դեպքում անհատն է որոշում, թե ինչ անի իր սեքսուալ կյանքի հետ։ Եթե նրան հարմարավետ կույս մնալը, թող այդպես էլ լինի, քանի դեռ չի որոշել, որ կարող է փոխել կարգավիճակը։ 

LIFEHACKER

Գրել կարծիք