JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027
Գլխավոր Լուրեր

7 պատճառ, թե ինչու պետք է չիչխան օգտագործել

7 պատճառ, թե ինչու պետք է չիչխան օգտագործել

1. Դեմքի մաշկի սնուցման համար չիչխանի հյութով, յուղով և ձվի դեղնուցով  դիմակ պատրաստեք՝ թեյի մեկական գդալ յուրաքանչյուրից: 15 րոպե դեմքին պահելուց հետո, լվացեք գոլ ջրով:
2. Կես թեյի գդալ չիչխանի հյութ, մեկ թեյի գդալ մեղր և  մի քանի կաթիլ  յուղ: Խառնուրդը  քսեք դեմքին և պարանոցին: 15 րոպեից լվացեք նախ տաք, հետո սառը ջրով: Դիմակն օգտակար է մաշկի երիտասարդացման համար:
3. Եթե քամուց և  սառը օդից կոշտացել ու ճաքճքել են ձեր շրթունքները, օրական մի քանի անգամ շրթներիկի փոխարեն օգտագործեք չիչխանի յուղ:
4. Չիչխանի յուղն անփոխարինելի է հաճախակի գունաթափումից և  քիմիական գանգրացումից տուժած մազերի վերականգնման համար: Պարզապես անհրաժեշտ է յուղը քսել գլխամաշկին, որպեսզի այն հասնի մազարմատներին և վերականգնի դրանք:
5. Թեփից ազատվելու համար խառնեք մեկ ճաշի գդալ չիչխանի յուղ և նույնքան էլ զեյթունի: Մերսող շարժումներով քսեք այն մազերին և սպասեք կես ժամ, հետո լվացեք: Արեք դա շաբաթը 2-3 անգամ: Երկու ամսից թեփը կվերանա: Սա լավ մեթոդ է նաև մազերի չորության դեմ պայքարելու համար: Պետք է միայն զանգվածին ավելացնել մեկ ձու:
6. Չիչխանն օգտակար է նաև ճաղատության դեմ: Չիչխանի պտուղներին ու տերևների արգանակին ավելացրեց ևս երկու բաժակ ջուր և եռացրեք մի քանի րոպե: Ստացված թուրմը պետք է մնա 3 ժամ, հետո քամեք: Հեղուկը խմեք օրը երկու անգամ՝ 150 մլ: Նույն թուրմը քսեք նաև գլխին և պահեք ողջ գիշեր: Առավոտյան լվացեք մազերը և քսեք չիչխանի յուղ:
7. Չիչխանն օգտակար է թարթիչների վերականգնման համար: Այն կարելի է օգտագործել ձիթապտղի և ձկան յուղերի հետ: Խառնուրդը պետք է քսել մաքուր թարթիչներին, պահել 20 րոպե և  լվանալ գոլ ջրով: Զգույշ եղեք, որ յուղը ոչ մի դեպքում չլցվի աչքի մեջ:

Տարածել