Ինչպե՞ս ասել «ոչ» ենթականերին ու չփչացնել հարաբերությունները

Ինչպե՞ս ասել «ոչ» ենթականերին ու չփչացնել հարաբերությունները

9 պատրաստի բաղադրատոմս այն մասին, թե ի՞նչ անել, երբ ձեր ենթակաները խորապես համոզված են, որ իրենց որոշումները ճիշտ են:

Շատ կարևոր է կոլեկտիվում մասնակցել նոր գաղափարների առաջացմանը: Բայց ի՞նչ անել, երբ ձեր ենթակաները խորապես համոզված են, որ իրենց որոշումները ճիշտ են, մինչդեռ դուք, որպես մենեջեր, հակառակը, հասկանում եք, որ իրենց առաջարկությունը չի աշխատի:

Դրա համար կան մի քանի պատրաստի բաղադրատոմսեր.

1. Մենթոր և ուսուցիչ Պոլ Հերսին միշտ ասում է. «Լիդերությունն ամենահայտնի անձի մրցույթ չէ»: Ղեկավարի համար ավելի կարևոր է հասնել նպատակներին: Հանուն դրա, երբեմն, պետք է մերժել ենթականերին ու վիճելի հարցերի վերաբերյալ ցուցաբերել կոշտ պահվածք:

2. Մյուս կողմից, Ջիմ Կուզեսն ասում է. «Լիդերությունն ամենաանհայտ անձի մրցույթ չէ»: Լավ ղեկավարը հաստատում է լավ հարաբերություններ ենթակաների հետ ու հոգ տանում, թե ինչպես են իրեն ընկալում կոլեկտիվում:

3. Օգտագործեք «Արա, ինչ պետք է անես» սկզբունքը, միևնույն ժամանակ, փորձեք խրախուսել թիմի ամենաակտիվ ու փորձառու մասնագետներին:

4. Պատասխանեք պարզ հարցի. «Որքանո՞վ է կարևոր այս պայքարում հաղթանակը»: Եթե կարծում եք, որ այդ հարցը թիմի համար շատ կարևոր է, պնդեք ձեր որոշումը: Իսկ եթե այն կարևոր է ձեր ենթակաների տեսանկյունից, բայց սկզբունքային չէ ընկերության համար, լավ կլինի տեղի տալ:


Նորաթուխ ղեկավարներին պետք է լիդերության սեփական փիլիսոփայությունը


5. Պետք չէ ենթականերին ապացուցել,  որ իրենք սխալ են: Ամենայն հավանականությամբ, նրանք խելացի մարդիկ են, որոնց, իսկապես, հետաքրքրում է այն, ինչով զբաղվում են, հատկապես այն մասնագետներին, որոնք ցուցաբերել են նախաձեռնություն ու առաջարկել  իրենց  գաղափարները: Այն, որ ձեր կարծիքները չեն համընկել, դեռ չի նշանակում, որ նրանք ճիշտ չեն: Դժվար է հավատալ, բայց դուք նույնպես կարող եք սխալ լինել:

6. Պատասխան տալուց առաջ, լսեք բոլորին ու լավ մտածեք: Երբեմն, դադարն ու մի քիչ խորհելը օգնում են իրավիճակն այլ տեսանկյունից տեսնել ու շատ բաներ նորովի ընկալել:

7. Եթե հնարավոր է մասնակիորեն իրականացնել ենթակաների գաղափարները, արեք այդպես: Ձեր աշխատակիցները գիտեն, որ իրենց ոչ բոլոր առաջարկները կարող են ընդունվել:

8. Եթե, ի վերջո, ոչ մի կերպ չեք կարողանում համաձայնել ձեր աշխատակիցների հետ, քաղաքավարի բացատրեք նրանց, որ դուք լսել եք իրենց գաղափարները, ուշադրությամբ  մտածել ու որոշել եք, որ, այնուամենայնիվ, դրանք դեռ չեք ուզում կիրառել: Բացատրեք, ինչ տրամաբանությամբ եք կայացրել որոշումը: Հավատացրեք նրանց, որ իրենց կարծիքը սխալ չեք համարում, բայց լավագույն շարժառիթներ ունեցող խելացի մարդիկ նույնպես ունենում են տարակարծություններ:

9. Մի փորձեք բոլորին ներքաշել դեպի ձեր կողմ: Եղեք բաց առաջարկների նկատմամբ, և, երբ կա հնարավորություն, դրանք կիրառեք: Եթե նրանք չեն համաձայնում ձեզ հետ ու, ի վերջո, ապացուցում են, որ ճիշտ են, օգնեք նրանց այնպես, ինչպես կցանկանայիք, որ իրենք օգնեին ձեզ:

Գրել կարծիք