JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027
Գլխավոր Լուրեր

The New Yorker. Վարկ ունենալը «աղքատության վիճակա

The New Yorker. Վարկ ունենալը «աղքատության վիճակագրության» նոր ցուցանիշ է

Վինի Բիանյիման` աղքատության դեմ պայքարող «Օքսֆամ Ինթերնեյշնլ» կազմակերպության գործադիր տնօրենը, անցյալ տարի ստանձնեց Համաշխարհային տնտեսական ֆորումի համանախագահի պաշտոնը: Նրա հանդիպումներն անցկացվելու են Դավոսում: Բիանյիմայի կազմակերպությունը ուշագրավ զեկույց հրապարակեց մի քանի միլիարդատերերի ձեռքում կենտրոնացած գլոբալ հարստության մասին:
Անցյալ տարի այս ժամանակ տպագրված զեկույցը հղում էր անում «Forbes»-ում հրապարակված ամենամյա ցուցակին: Այնտեղ երկրագնդի ամենահարուստ մարդիկ են: Նրանք կուտակել են այնքան հարստություն, որքան կբավարեր աշխարհի ամենաաղքատ հատվածի կեսին: Զեկույցում բացահայտվում է նաև, որ աշխարհի ամենահարուստ մարդկանց մեկ տոկոսի ձեռքում է համաշխարհային հարստության 48 տոկոսը: Եթե այսպես շարունակվի, եկող տարի այն կդառնա 55 տոկոս:

«Համաշխարհային անհավասարության մասշտաբները պարզապես ապշեցուցիչ են»,-նշել է Բիանյիման:

Համաշխարհային հարստության անհավասարաչափ բաշխումը դավոսյան քննարկումների հիմնական նյութն էր, որին արձագանքեց միջազգային մամուլը: Անգամ Հիլարի Քլինթոնը Վինիփեգում իր ելույթի ժամանակ հղում արեց այդ զեկույցին: Նշանավոր լրագրողներ Ֆելիքս Սալմոնը («Fusion») և Էզրա Քլեյնը («Vox») վիճարկում էին զեկույցում հրապարակված արդյունքները: ««Օքսֆամի» զեկույցում տեղ գտած տարբերակները, ի վերջո, կարելի է հիմարություն կոչել»,-գրել է Սալմոնը:
Բնակչության ստորին հատվածի հարստությունը հաշվարկելու համար «Օքսֆամն» օգտագործել էր «Credit Suisse» գիտահետազոտական ինստիտուտի հետազոտությունը: Պարզվել էր, որ համաշխարհային ունեցվածքը (ներդրումային կամ բնակարանային ակտիվները՝ հանած պարտքերը) անցյալ տարի կազմել են 263 տրիլիոն դոլար: Աշխարհի ամենաաղքատ հատվածին բաժին է ընկնում այդ գումարի մեկ տոկոսը:

Տարածել