Առանց վաճառասեղանի խանութ և օնլայն տվյալներով ներբեռնված բեռնատար. Amazon-ի նորամուծությունները

Առանց վաճառասեղանի խանութ և օնլայն տվյալներով ներբեռնված բեռնատար. Amazon-ի նորամուծությունները

Amazon-ը սկզբում հայտարարեց, որ տվյալները իր «ամպային պահեստ» կարելի է բերել բեռնատարերով, հետո պատմեց առանց վաճառասեղանի մթերային խանութի մասին: newmag-ը պատմում է Ջեֆ Բեզոսի ընկերության նորամուծությունների մասին:

Խանութն առանց վաճառողների

Amazon-ում պատմում են, որ վերջին մի քանի տարում երկար էին մտածում, թե հնարավո՞ր է ստեղծել խանութ, որտեղ չեն լինի հերթեր: Հիմա դա իրականություն է:

Amazon Go առաջին խանութը (վերցրու և գնա`grab-and-go) բացվեց Սիեթլում, որտեղ գտնվում է ընկերության գլխամասը: Այս պահին այն դեռ գործում է միայն Amazon-ի աշխատակիցների համար: Սովորական հաճախորդների համար այն կբացվի 2017-ի սկզբին:

Amazon Go-ի հաճախորդը պետք է ընդամենը սքան անի հավելածի կոդն ու վերջ: Հետո կարող է շրջել խանութով ու գնա իր գործերով: Հաճախոդրի գնումների վճարը կգանձվի նրա Amazon-ի հաշվեհամարից:

Սա Amazon-ի առաջին փորձը չէ խանութը դուրս բերել օֆֆլայն տիրույթ: Մեկ տարի առաջ ընկերությունը գրախանութ էր բացել Սիեթլում, հետո նաև Սան Դիեգոյում ու Փորթլենդում:

Տվյալների բեռնատար

Ամեն ինչ սկսվեց տարվա սկզբին: Amazon-ում որոշեցին, որ այլևս կարիք չկա համացանցով  տվյալները փոխանցել «ամպային պահեստ»: Ընկերությունը դրա փոխարեն ստեղծել է հատուկ արկղեր, որտեղ հնարավոր կլինի ներբեռնել տվյալները, և ուղարկել Amazon: Սկզբում կասկածեցին, որ կգործի, հետո պարզվեց պահանջարկ կա, նույնիսկ` շատ: Նոյմեբերի վերիջն Amazon-ը հայտարարեց նոր ծառայության մասին: Հիմա ձեր տվյալների հետևից կգա բեռնատարը:

Բեռնատարի մեկ արկղ կարելի է ներբեռնել 100 պետաբայթ ինֆորմացիա: Amazon-ում ասում են` ամբողջ բեռնատարը ներբեռնելու համար օրեր կպահանջվի, եթե հաճախորդի կապը ունի այդպիսի արագություն: Ընկերությունը նաև պատրաստ է տրամադրել անվտանգության ծառայակիցներ կոնֆեդենցիալ տղեկատվության փոխադրման համար:

Գրել կարծիք