JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027
Գլխավոր Լուրեր

21-րդ դարը ընտանեկան բիզնեսի հարյուրամյակն է

21-րդ դարը ընտանեկան բիզնեսի հարյուրամյակն է

Բոլորը գիտեն, որ ընտանեկան բիզնեսը վաղանցիկ գործ է: Համաձայն վիճակագրության ընտանեկան ընկերությունների միայն 30 տոկոսն է հասնում մինչև երկրորդ սերունդ, 10-15 տոկոսը մինչև երրորդ, իսկ մինչև չորրորդ սերունդ դիմանում են միայն ընկերությունների 3-5 տոկոսը: Ինչ խոսք, տխուր վիճակագրություն է:
Բայց եկեք այս թվերը համեմատենք ընդհանուր դաշտի հետ: Արդյո՞ք բոլոր ընկերություններն են կարողանում դիմադրել մինչև չորրորդ սերունդ: Ուսումնասիրելով 1950-2009 թթ. մոտ 25000 ֆոնդային միավորումների պատմությունը՝ ապացուցվել է, որ միջին հաշվարկով դրանք գոյատևում են մինչև 15 տարի, որն ավելի քիչ է, քան մեկ սերունդը: Այս ֆոնի վրա դիտարկելիս, ընտանեկան բիզնեսի մոդելը, անգամ շատ դիմացկուն է: Հուսահատ մրցակցության ֆոնին, ընտանեկան բիզնեսն, ունեցվածքի այլ մոդելների, հատկապես ֆոնդային միավորումների հանդեպ, ունի ընդգծված առավելություններ:
Անցյալ դարում ընկերություններն ունեին հսկայական հնարավորություններ, սակայն բոլորն ամենուրեք կենտրոնանում էին «չափսերի» վրա. այդպիսի տնտեսության պայմաններում խոշոր ընկերությունների օգտակարությունն ակնհայտ էր, քանի որ նրանք էին անում ամենամեծ ներդրումները: Հիմա, սակայն, անսահման հնարավորությունների դարաշրջանն արդեն սպառել է իրեն: Խոսքն արդեն ոչ թե արհեստական աճի մասին է, այլ կոշտ մրցակցության պայմաններում, այսպես ասած, ողջ մնալու , դիմանալու դանդաղեցրած աճին, ցածր եկամուտներին ու մշտական ճգնաժամին:

Կուսական նոր աշխարհում ֆոնդային ընկերությունների միաստվածությունը մոտենում է իր ավարտին: 20-րդ դարի վերջին քառորդին դրանց ներդրումն ամերիկյան ՀՆԱ-ում ընկել էր 50 տոկոսով:

Ընտանեկան բիզնեսում գործերը դասավորվում են, ավելի քան զվարճալի կերպով: Այն հատկանիշները, որոնք անցյալ դարում կաշկանդում էին ընտանեկան բիզնեսը, հիմա դառնում են նրա հիմնական մրցակցային առավելությունները, օգնելով արագ ադապտացվել է ավելի դաժան մրցակցային պայամաններին,  որոնց բախվում են բիզնեսի բոլոր տեսակները: Ընտանեկան ընկերությունների յուրահատկությունները կարող են ապահովել մրցունակությունը հինգ հիմնական բնագավառներում.
Տաղանդներ՝ մասսայական զբաղվածությունից կյանքի գործ
20-րդ դարում, ընկերության հաջողության գրավականը խոշոր հաշվով կախված էր նրա վարձելու, կրթելու, և իր շուրջը որքան հնարավոր է շատ գործընկերներ հավաքելու կարողությունից: Դա հաստիքային մասնագետների դարաշրջանն էր, ովքեր քրտնաջան աշխատում էին հանուն լավ աշխատավարձի ու թոշակային պլանի: Հանուն դրա մասնագետը պատրաստ էր ընկերությանը վճարել համարյա ցմահ հավատարմությամբ:
Ժամանակակից տնեսության մեջ ընկերության հաջողության գաղտնիքը գտնելու, ոգեշնչելու և ընկերությունում միայն ամենատաղանդավորներին պահելու ունակության մեջ է:

Կազմակերպություններն այլևս ստիպված են իրենց նոր աշխատակիցներին առաջարկել ավելին, քան բարձր աշատավարձն ու այլ օգուտներն են: Պահանջվում է «բարձր կոչում» կամ ասենք «կյանքի գործ», ինչ-որ բան, որն իմաստ կհաղորդի հենց այդ ընկերությունում աշխատելուն: Bain & Company-ի վերջին վերլուծության համաձայն, աշխատակիցները պատրաստ են ի սրտե աշխատել, եթե ունեն առաքելության զգացում, եթե հավատում են իրենց ընկերության արժեքներին: Այլևս հնարավոր չէ հիմնվել ներդրման և կարիերայի աճի հեռանկաների վրա:


Հետաքրքիր է կարդալ նաև`



Շատերն են գրել արժեքակենտրոն մշակույթի մասին, բայց արժեքների հիմնական կրողն ընտանիքն է: Այդ պատճառով ընտենական բիզնեսը հնարավորություն է տալիս այդ ամենը հյուսել ընկերության մշակույթի պատանքում: Փորձը ցույց է տալիս , որ շարքային աշխատողների ու ընկերության տնօրենների կողք կողքի աշխատանքը նշանակալիորեն ամրապնդում է անձնակազմի հավատարմությունը:
Ներդրումներ. օտար փողերից ընտանեկան կապիտալ
Տնտեսության մեջ կապիտալը դա կենսունական արյունն է: Կապիտալի պահանջարկը շատ բարձր էր այնքան ժամանակ, երբ կային անընդհատ զարգացման հեռանկարներ: Ժամանակակակից տնտեսության մեջ, սակայն, որակը քանակից կարևոր է: Արտաքին ներդրողները սկսում են ճնշել ընկերությանը, դրանով իսկ քանդելով կորպորատիվ արժեքների մեխանիզմը: Խոշորագույն ֆոնդային կազմակերպությունների տնօրենների դիտարկումը ցույց է տվել, որ նրանց 78 տոկոսը պատրաստ է ընդունել ընկերության համար մահացու որոշումներ, միայն թե կատարել եռամսյակային պլանը:
Ընտանեկան բիզնեսում այս խնդիրները չկան, քանի որ կապիտալն էլ ընտանեկան է և օտար գրպան այն հաստատ չի գնա: Սեփականատերերը մտածում են երկարաժամկետ հեռանկարի մասին, տասնամյակների շրջանակում, այլ ոչ թե մոտակա մեկ տարվա կամ եռամսյակի:  Եվ կարիք էլ չկա սեփական ընկերության շահերի հաշվին գոհացնել ինչ-որ մեկին: Այդ պատճառով էլ որոշումները կայացվում են, ելնելով տնտեսական դիմացկության  պահպանման կանոններից:
Ընտանեկան բիզնեսի կապիտալը, դա առաջին հերթին ընտանիքի անդամների փողերն են, այդ պատճառով պետք չէ անհանգստանալ անհայտ մարդկանց մասնաբաժինները վճարելու համար, ովքեր բաժնետոմսեր ուներ ձեր կազմակերպությունում:

Բավական է միայն բավարարել սեփականատերերի ընթացիկ պահանջները և վերջ: Սրանով է պայմանավորված ընտանեկան բիզնեսում կապիտալի ցածր չափը: Այսքանով հանդերձ, ինչքան էլ ռիսկային են միայն սեփական փողերը, ընտանեկան բիզնեսի անդամները սեփական ծախսերում չափազանց զգույշ են: Այսպիսի ինքնակազմակերպվածությունը դառնում է մեծ մրցակցային զենք, հատկապես հիմա, երբ թռիչքասյին աճը հազիվ թե հնարավոր լինի:
Համբավ.  անհապաղ օգուտից հասարակական հարստություն
20-րդ դարում չկային այնպսիսի տեխնոլոգիական միջոցներ (այդ թվում հեռուստաալիքներ), որոնց միջոցով հնարավոր կլիներ գովազդել սեփական բիզնեսը և մեծ համբավ ստեղծել: Առավել ևս, որ խոշորագույն ընկերությունները վերահսկում էին բոլոր այդ ելքերն ու մուտքերը: Միլթոն Ֆրիդմանը 1970-ականներին ուներ բոլոր հիմքերն ապացուցելու, որ բիզնեսի միակ հասարակական պարտավորվածությունը, եկամուտն ավելացնելն է: 21-րդ դարի տնտեսության մեջ ստանդարտներն աճել են:  «Համբավի համար պայքարում» ընտանեկան բիզնեսը մեծ ներուժ ունի. Սեփականատերերի ը նտանիքը, սովորաբար սերտ կապված են այն կամզակերպությունների հետ, և ընտանիքը միշտ հետևում է իր համբավին: Իր երկրի տնտեսության մեջ ներդրում ունենալն ընտանեկան բիզնեսի համար, բացի տնտեսականից, ունի նաև հասարակական արժեք:
Կազմակերպություն. հիերարխիայից ճկունություն
Հենրի Ֆորդի ստեղծած ավտոկոնցեռնն ընդգրկում էր ամբողջ արժեհամակագը՝ սկբից մինչև վերջ: Այն անգամ ուներ ոչխարների համար բարաքներ, որոնց բրդից մեքենայի նստատեղերի երեսպատման պաստառներն էին կարում: 21-րդ դարի գլխավոր խնդիրը, սակայն, չղեկավաել այսպիսի մեծամասշտաբ համալիր համակարգեր, այլ հասնել փոփոխությունների հետևից:
Ընտանեկան բիզնեսը լավագույնն է նախապատրաստված արագ արձանգանքմանը:

Այդպիսի ընկերություններում կառուցվածքն ավելի քան պարզ է և շարժական: Ինֆորմացիան ազատ հասնում է ղեկավարին և այդպես առանց խոչընդոտների էլ որոշումներ են կայացվում:
Ֆոնդային հիմնարկությունները մնացել են բիզնեսի կառավարման անցյալ դարում: Բայց դրությունը փոխվում է, պայմաններն են փոխվում, և ընտանեկան բիզնեսը, որն ունի վերը նշված հինգ առանձնահատկություններն ու առավելությունները, ամբողջովին ունակ է 21-րդ դարը վերածել սեփական ընտանեկան ընկերությունների հարյուրամյակի:

Տարածել