Ինչպե՞ս ստանալ երազանքների աշխատանքը նոր տնտեսական պայմաններում

Ինչպե՞ս ստանալ երազանքների աշխատանքը նոր տնտեսական պայմաններում

Աշխարհը փոխվում է, իսկ մեզանից շատերը չեն էլ հասցրել հարմարվել դրան: Վկայականով արդեն ոչ ոքի չես զարմացնի: Այսօր գլխավորը նախաձեռնող լինելն ու ընկերությանը օգուտներ բերելու պատրաստակամությունն է: newmag-ն առաջարկում է ծանոթանալ լավ աշխատանք ստանալու հնարավորություններին:

Բոլորին էլ պարզ է՝ դպրոցն ավարտելուց հետո պետք է դիմել համալսարան: Մեզ շրջապատող իրականությունը՝ ծնողները, ուսուցիչները և ԶԼՄ-ն այդ ինֆորմացիան փոխանցում են այնպես, կարծես այդ ամենը անբեկանելի պարտավորություն է. այն «համարձակն», ով չի ընդունվի բարձրագույն ուսումնական հասատատություն, ամբողջ կյանքով կլինի անբախտ մեկը: Այն ավարտելուց հետո պետք է ունենալ կայուն աշխատանք: Մեզ անընդհատ ասել են՝ պետք է գոհանալ նրանով, ինչ ունենք. սա եղել է տրված խորհուրդներից վատագույնը:

Ավելի քան 20-30 տարի առաջ այս խորհուրդները կարող էին խելքին մոտ լինել, ավելին՝ այն կարող էր լինել ամենալավ աշխատելու մեթոդներից: Բայց հին պատկերացումները չեն աշխատում մեր օրերում:


30 բան, որ չպետք է լինի ձեր ռեզյումեում


2008-ին ընթացքում մարդկանց կարող էին հեռացնել աշխատանքից հենց միայն նրա համար, որ ընկերությունը ճգնաժամ էր ապրում, և սա արդարացված ու ընդունելի պատճառաբանություն էր: Սակայն կային նաև ընկերություններ, որտեղ գումարը նախատեսված էր ընկերությանը միմիայն օգուտ բերող անձանց համար. նրանք ճգնաժամային պատճառաբանությամբ տարածքը հեշտությամբ մաքրեցին անգործներից:

Ահռելի տարբերություն կա, թե մեզ ինչ են ասում անել, և ինչ է իրականում մեզնից պահանջվում անել ցանկալի արդյունքին հասնելու համար:

Մեզանից շատերը միայն հետևում էին տրված խորհուրդներին: Գնացինք դպրոց, հետո ԲՈՒՀ, անգամ՝ ասպիրանտուրա, իսկ խոստացված երջանկությունն ու հաջողությունները չկան ու չկան:

Կրթությունը հաջողության գրավականը չէ, և այս ճմարտությունը, իրապես, հիասթափեցնում է ծով մեկնել պատրաստվող մարդկանց:

Ընկերությունը ձեզ վրա բավականին մեծ ռեսուրսներ է ծախսում, դուք պետք է կարողանաք «վերադարձնել» դրանից մի որևէ չափաբաժին՝ կատարած լավագույն աշխատանքի միջոցով: Հետևապես նրանք, որպես գործատու, գործը կատարողին կընտրեն որոշակի պայմաններ հաշվի առնելով:

Շատերը սկսում են կամաց-կամաց հարմարվել այս նոր իրականությանը: Ըստ Թեյլոր Փիրսոնի՝ նոր տեսությունը ավելին է, քան հիպերմերիտրոկատիան (մերիտրոկատիա- իշխանությունը՝ արժանիներին): Մարդիկ, ովքեր այդպես էլ չեն կարողանա նախաձեռնություն վերցնել, նրանց համար առավել դժվար կլինի գտնել իրենց երազանքների աշխատանքը: Եթե ապացուցեք, որ կատարած աշխատանքով կարող եք շահույթ բերել, ապա կարիերայի ձեր հնարավորությունները անսահման են.

Այսօր մեծ են հնարավորությունները ինքնորոշում ունեցող ու նախաձեռնող մարդկանց համար: Ահա, թե ինչպե՞ս  են նրանք ստանում երազանքների աշխատանք նոր տնտեսական պայմաններում.

Ցույց տալ, որ կարող է կատարվել աշխատանքԸնկերությանը շահույթ բերելու ամենամեծ փորձը տրված աշխատանքը նախապես կատարելն է: Օրինակ՝ եթե դուք վաճառքի գծով պատասխաատու եք, ուրեմն նախապես փորձեք վաճառել ինչ-որ մեկին ընկերության ներկայացրած պայմաններով ապրանք:  Չառլի Հոենը նմանատիպ մոտեցմամբ է փորձել ստանալ երազանքների աշխատանքը՝ ստեղծված հենց իր համար. «Արդյունքում ինձ ընկերությունում որոշակի դեր տվեցին, երբ դեռ խոսք էլ չէր գնացել դրանից»: Նոյ Կահանը ղեկավարի պաշտոն է ստացել մարկետինգային mint.com կայքում՝ ուղարկելով ընկերության ղեկավարին 90 օրյա աշխատանքային ծրագիր (ինչ կանի նա, եթե ընդունվի աշխատանքի): Սրա հիմքում հետևյալն է՝ ցույց տալ օգտակարությունդ :


Վերբալ հաղորդակցություն. Ինչպե՞ս շփվել մարմնի լեզվով


Հասնել արդյունքի, և հետո հիշել ու խոսել դրա մասին. Դպրոցական ընտրությունների ժամանակ շատերն իրենց ընկերների հետ փորձում են ենթադրել, որ կհաղթի այնուամենայնիվ հանրաճանաչ ինչ-որ մեկը, իսկ այն մեկն, ով իսկապես կաշխատի, չի նկատվի: Ասես ինչ-որ կախարդական միջոցներով նրանք կարողանում են կանխորոշել ու քողարկել լռակյաց մարդկանց հայացքներն ու հնարավորությունները: Մարկետոլոգ Ջեյ Աբրահամը բացատրում է, որ աշխատանք կատարողը գործատուին պետք է սովորեցնի գնահատել իր աշխատանքը. գործատուն այն երբեք ինքնուրույն չի անի:

Անգամ եթե դուք շատ եք աշխատում ու հասնում լավ արդյունքի, մի սպասեք, որ ղեկավարը կնկատի դա ու կարտահայտի իր երախտագիտությունը:

Եթե իրոք լավ աշխատանք է կատարվում, ապա պետք է այն կարողանաք ըստ արժանվույն ներկայացնել: 3 պարզ խորհուրդ, որը կատարելով դուք պրակտիկորեն կդառնաք անփոխարինելի աշխատող.

  • Պարզաբանեք՝ ինչ ցուցանիշներ են ամենից շատ անհանգստացնում ձեր ղեկավարին: Գերազանցեք բոլոր հնարավոր ցուցանիշներն ու արեք առավելագույնը:
  • Կետրոնացեք վարքի և ոչ մտածելակերպի վրա: Ժամանակի ընթացքում ավելի քիչ եք հակվում ռիսկերի: Դուք գերադասում եք պահել այն, ինչ անում եք, նույնիսկ իմանալով դրա ոչ այնքան շահութաբեր լինելու մասին, փոխարենը չեք փորձում նոր բան, որը կաշխատի պարզապես այն պատճառով, որ վախենում եք՝ կհիասթափվեք կրկին: Ամեն դեպքում գործեք:
  • Երբ կհայտնվեն առաջին հաջողությունները, դուք կսկսեք ավելի վստահ լինել ինքներդ ձեզ վրա: Ձեր մասին կմտածեք որպես մեկի մասին, ով կարողանում է ստեղծել փայլուն կարիերա ու ապրել հաջողակ կյանքով: Սա իր հետևից կբերի այնպիսի փոփոխություններ, որոնց մասին դուք չեք էլ պատկերացրել երբևէ:

Գրել կարծիք