Ի՞նչ են իրականում նշանակում կշեռքի թվերը

Ի՞նչ են իրականում նշանակում կշեռքի թվերը

Կան մի քանի բաներ, որ հենց առավոտից կարող են փչացնել մեր տրամադրությունը: Դրանցից մեկը կշեռքի վրայի թվերն են: Իրականում, դրանք կարող են նաեւ չարտացոլել մեր մարմնի իրական քաշը: Ահա այն գործոններ, որոնք կարող են ազդել քաշի վրա:

Գլիկոգենի պաշարը. Դրանց քանակը օգտագործած ածխաջրերից է կախված: Ածխաջրերի ամեն մի գրամի հետ, որը կուտակում է մեր օրգանիզմը, որպես գլիկոգեն, հավելյալ պահում է երեք գրամ ջուր: Եթե երկար ժամանակ պահել են ցածր կալորիականությամբ սննդակարգ, ձեր նվազագույն քաշը հնարավոր է, բայց եթե դեռ երեկ մի ամբողջ սալիկ շոկոլադ եք կերել, առավելագույն քաշն անխուսափելի է:

Այտուցները. Եթե ձեր սննդակարգում կտրուկ բարձրացրել եք աղի քանակը, օրինակ, կերել եք թթու դրած աղի վարունգ, ամենայն հավանականությամբ, դա քաշի կտրուկ ավելցուկ ցույց կտա: Եւ, հակառակը, եթե քիչ աղ եք կերել, քաշն էլ քիչ կլինի:

Մենստրուալ ցիկլը. Կնոջ քաշը կարող է փոխվել` կախված ցիկլից: «Այդ օրերին» ոչ միայն ախորժակն է բացվում, այլ նաև այտուցվածություն է առաջանում: Այնպես, որ կանայք ճիշտ կանեն կշռվել ամեն ամիս կամ «այդ օրերից» մի քանի օր անց:

Ի՞նչն է հեղուկը պահում օրգանիզմում

Ինչո՞ւ են կշեռքի ցուցիչներն այդքան անկայուն, հատկապես, երբ հատուկ դիետա ենք պահում: Պատճառը գլիկոգենն է, որն ավելի անորսալի սուբստանցիա է, քան ճարպը: Ճարպը հեռանում է աստիճանաբար, իսկ գլիկոգենի պաշարները տատանումներով են փոխվում:

Գլիկոգենի պաշարները մաքսիմալ են. այսպես լինում է մի քանի կտոր խմորեղենից կամ պիցայի կտորներից հետո: Դա ոչ թե իրական քաշն է, այլ օրգանիզմում կուտակված հեղուկը:

Գլիկոգենի պաշարները մինիմալ են. Սա հատուկ է կետո կամ պալեոդիետաների, Դյուկանի, Ատկինսի սննդակարգերին հետևողների համար: Այսպիսի սննդակարգերին հետևելուց նկատվում է քաշի կտրուկ նվազում: Բայց այս դիետաների ժամանակ առաջին օրերին կորում է ոչ թե ճարպը, այլ հեղուկը: Ամենացավալին այն է, որ այտուցվածությունը մեզ արտաքնապես ավելի գեր է դարձնում, քանի ճարպը: Այսինքն, երկու կիլոգրամ այտուցով մարդը հավասար է հինգ կիլոգրամ ճարպ ունեցող մարդուն:

Փորձարկումներ արեք. Ամեն շաբաթ նկարեք ձեզ` ամբողջ բոյով: Երբ կորցնեք մի քանի կիլոգրամ, նորից ֆոտո արեք ու համեմատեք: Դուք կնկատեք, որ գլիկոգենով ավելի չաղ եք երևում, քան ճարպի դեպքում: Այնպես որ, երբ դիետաների ժամանակ չեք դիմանում ու ինչ-որ բան եք ուտում, մի հուսահատվեք, նույնիսկ, եթե կշեռքը մի քանի կիոլգրամ ավել է ցույց տալիս: Դա ձեր իրական քաշը չէ:

Ի՞նչպես ճիշտ մեկնաբանել կշեռքի ցույց տված թվերը

Քաշի մեկնաբանությունը մի ամբողջ պատմություն է: Շատերը ուշադրություն են դարձնում կշեռքի թվերին` մոռանալով ընդհանուր մարմնի ծավալի մասին: Կշեռքի ցուցիչներն ինքնին ոչինչ չեն նշանակում, պետք է հաշվի առնել մի քանի բան.

Գոտկատեղի ծավալը. Սա ձեր ամենահուսալի օգնական է: Իրականությանը մոտ լինելու համար ամեն շաբաթ երեք չափում արեք` պորտի մոտ, պորտից 5 սմ. վերև եւ 5 սմ. ներքև: Եթե համեմատության ժամանակ նվազում կա, ամենայն հավանականությամբ, ճարպերի քանակը ձեր օրգանիզմում պակասել է:

Էներգիայի մակարդակը.Եթե ձեր դիետան ուղղված է կալորիաների նվազմանը, ակտիվության մակարդակը լավ ցուցիչ կդառնա: Երբ կշեռքի վրա թվերը բարձր են, բայց դուք ձեզ ուժեղ ու առույգ եք զգում, իմացեք, դուք հավաքում եք մկանային զանգված:

Այտուցներ.Դրանք ցույց կտան, թե որքան ճշմարտացի են մյուս չափումները: հետևեք մարմնի այն հատվածներին, որտեղ հիմնականում հավաքվում է հեղուկը: Դա կարող են լինել ձեռքերը, ոտքերը, դեմքը կամ մարմնի այլ մասերը: Եթե առավոտյան ձեր կոպերն ուռած են, ավելի լավ է չկշռվեք, սպասեք մի քանի օր, մինչև այտուցվածությունը կիջնի: Դրա համար պարզապես պետք է ճիշտ ու առողջ սնվել:

 

Գրել կարծիք