20 բան, որոնցից պետք է ձերբազատվել մինչև Նոր տարի

20 բան, որոնցից պետք է ձերբազատվել մինչև Նոր տարի

Նոր տարին նորովի սկսելու համար newmag-ն առաջարկում է հրաժարվել սովորությներից, որոնք խանգարում են երջանիկ լինել և հասնել նպատակներին:

Երջանիկ լինելու համար առաջին հերթին ազատվեք անհանգստությունից և սթրեսից: Իհարկե, բոլորս էլ հայտնվել ենք կյանքի տարբեր բարդ իրավիճակներում: Նման պահերի համար այս ցանկն ուղղակի անհրաժեշտություն է, որպեսզի հասկանանք, թե ինչն է  մեզ խանգարում հանգիստ ապրել և ինչին պետք է ձգտենք.

  • Բաց թողեք, հրաժարվեք այն մքերից, որոնք խանգարում են Ձեզ ճիշտ գնահատել Ձեր կարողություններն ու հնարավորությունները:
  • Հաղթահարեք մեղքի զգացումը, ինչը խանգարում է Ձեզ անել այն, ինչ ուզում եք:
  • Ապագայի անորոշության  նկատմամբ Ձեր վախերը նույնպես պետք է հաղթահարել: Մեկ վստահ քայլ և կտեսնեք, թե ինչ նոր ճանապարհ է բացվում Ձեր առջև:
  • Դադարեք ափսոսալ: Այդ զգացումը Ձեզանից միայն անիմաստ էներգիա կխլի:
  • Աշխատեք չանհանգստանալ ու շատ չմտահոգվել: Անհանգստություններն ու մտահոգությունները Ձեզ ամենևին պետք չեն:
  • Դադարեք Ձեր անհաջողությունների համար մեղադրել ուրիշներին: Ինքներդ կրեք Ձեր գործողությունների պատասխանատվությունը: Եթե Ձեզ ինչ-որ բան դուր չի գալիս, դուք ունեք երկու տարբերակ՝ ընդունել այն կամ հրաժարվել  նրանից:
  • Հեռու վանեք այն միտքը, որ Ձեզ հետ ինչ-որ բան այն  չէ: Դուք աշխարհին անհրաժեշտ եք այնպիսին ինչպիսին,  որ կաք:
  • Մի մտածեք, որ Ձեր երազանքները կարևոր չեն, միշտ հետևեք սրտի թելադրանքին, զբաղվեք այն գործով ինչը Ձեզ իսկապես դուր է գալիս:
  • Մոռացեք  բոլոր պարտականություններն  ու ամբողջ պատասխանատվությունը Ձեզ վրա վերցնելու սովորույթը: Ձեր ամբողջ  էներգիան մի ծախսեք աշխատանքային պարտականությունները  կատարելու  վրա, առաջին հերթին հոգ տարեք Ձեր մասին: Դուք  կարևոր եք:

  • Վանեք Ձեզանից այն միտքը, որ բոլորը ավելի երջանիկ են, հաջողակ են, քան Դուք: Միշտ հիշեք՝ Դուք գտնվում եք այնտեղ, որտեղ պետք է լինեիք, Ձեզ մոտ ամեն ինչ ավելի քան լավ է ընթանում:
  • Երբեք մի փորձեք ամեն ինչ բաժանել միայն կարելիի ու չի կարելիի, սևի ու սպիտակի:Բավականություն ստացեք կոնտրաստներից ու գնահատեք կյանքի բոլոր գույները:
  • Բաց թողեք անցյալը: Ժամանակն է առաջ շարժվելու և «նոր պատմություն» ստեղծելու:
  • Միշտ հիշեք, որ Դուք Ձեր տեղում եք և կարող եք հասնել այն ամենին, ինչ ցանկանում եք:Պարզապես պետք է ճշտեք, թե որն է լինելու Ձեր հաջորդ կետը, թե Դուք իրականում ինչ եք ուզում:
  • Մոռացեք անցած սիրո նկատմամբ ունեցած Ձեր չարությունը: Բոլորս էլ արժանի ենք սիրո: Եթե սերն ավարտվել է,  ամենևին էլ չի նշանակում, որ այն չի էլ եղել:
  • Ավելին անելու և ավելիին հասնելու ձգտումով Ձեզ մի տանջեք: Ձեր հնարավարությունների սահմանում այսօր Դուք արել էք առավելագույնը, և դա բավական է:

  • Մի փորձեք ամեն ինչ իմանալ նախօրոք: Դրանով  բարդացնում եք կյանքը: Ամեն ինչ ժամանակի ընթացքում կիմացվի,  հանգիստ եղեք:
  • Ֆինանսական խնդիրները պետք է անտեսել: Կազմեք պարտքերը մարելու հստակ գրաֆիկ և կենտրոնացեք ֆինանսական բարեկեցության վրա:
  • Մտքից հանեք մարդուն ուղղելու կամ փոխելու գաղափարը: Յուրաքանչյուրն ունի իր կյանքի ուղին: Լավագույնը, որ կարող եք անել՝ ինքներդ Ձեզ վրա աշխատելն է:
  • Մի կառչեք շրջապատի գնահատականներից ու կարծիքներից: Հիշեք, որ Ձեր անհատականությունն է Ձեզ  յուրահատուկ  դարձնում:
  • Ատելությամբ մի լցվեք ինքներդ Ձեր նկատմամբ: Հասկացեք, թե ով եք դուք և հիշեք, որ Ձեր մտերիմներն ու հարազատները Ձեզ սիրում են հենց այնպիսին, ինչպիսին Դուք կաք:
  • Գնահատեք ինքներդ  Ձեզ:

Գրել կարծիք