JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027
Գլխավոր Լուրեր

5 պարզ խորհուրդ, որոնք կօգնեն սկսնակ ձեռնարկատերեր

5 պարզ խորհուրդ, որոնք կօգնեն սկսնակ ձեռնարկատերերին հաջողության հասնել

Ծրագրեք ձեր գործողությունները


Լավ ստարտափ ստեղծելու համար անհրաժեշտ է հստակ նպատակ ունենալ: Սակայն սա դեռ գլխավորը չէ: Շատ կարևոր է կազմել գործողությունների ծրագիր՝ նպատակին հասնելու համար: Նախքան ակտիվ գործողություններ սկսելը, ստեղծեք ռազմավարություն: Բիզնես-ծրագրի կազմումը կօգնի խուսափել հնարավոր սխալներից և հասնել ցանկալի արդյունքներին:
Այսօր ինչ-որ մեկը նստում է ստվերում, որովհետև շատ տարիներ առաջ ինչ-որ մեկը այնտեղ ծառ է տնկել, - ասում է ձեռնարկատեր և խոշոր ներդրող Ուորեն Բաֆետը։

Գովազդեք ձեր բիզնեսը


Ոչ ոք չի իմանա ձեր արտադրանքի կամ ծառայությունների մասին, եթե չպատմեք դրանց առավելությունների մասին: Այսօր ինքնագովազդի լավագույն միջոցը սոցցանցերն են: Այնտեղ ձեր մասին թիրախային հաճախորդները կիմանան:

Հաշվի առեք հաճախորդների հետաքրքրությունները


Յուրաքանչյուր ստարտափի առաջին խնդիրը հաճախորդների պահանջները բավարարելն է: Լավ փոխհարաբերություները հաջողակ բիզնեսի բանալին են:
Բիզնեսի նպատակն է ստեղծել և պահպանել հաճախորդին,- ասում է տնտեսագետ և գրող Պիտեր Դրուկերը։ 

Մի վախեցեք ռիսկի գնալուց


Սկզբից ստիպված կլինեք անել բազմաթիվ ռիսկային քայլեր: Ձեր առջև կարող է բարդ ընտրություն լինել, բայց մի վախեցեք սխալվելուց: Մի հանձնվեք և շարունակեք առաջ շարժվել:
Աշխարհում, որը փոխվում է շատ արագ, անհաջողության մատնվելու գլխավոր պատճառը ռիսկի չգնալն է,- ասում է Ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը։ 

Մի կորցրեք ոգու ուժը


Ինչ-որ մեկը կկասկածի ձեր հաջողության վրա, ինչ-որ մեկը կքննադատի ձեզ, նույնիսկ կփորձի կանգնեցնել ձեզ: Ուշադրություն մի դարձրեք անառողջ քննադատության վրա: Եթե որոշել եք ինչ-որ բան ձեռնարկել, շարժվեք ձեր նպատակին հասնելու համար: Ես վստահ եմ, որ հաջողակ ձեռնարկատերը անհաջողակից տարբերվում է համբերատարությամբ և կայունությամբ:

Տարածել