JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027
Գլխավոր Լուրեր

Հարության լույսը առաջինը հայերն են դուրս բերում Տի

Հարության լույսը առաջինը հայերն են դուրս բերում Տիրոջ գերեզմանից. Լուսահանության ծեսը` մանրամասն

Առաջին անգամ չափազանց մոտիկից  և այդչափ մանրամասն ժամանակակից մարդը կարողացավ տեսնել ու լուսանկարել Քրիստոսի գերեզմանը, երբ 2016-ի հոկտեմբերն հնագետները բացեցին մարմարե ծածկը: Ճարտարապետների միջազգային խումբը սկսեց սրբավայրի նորոգումն ու վերակառուցումը:
Հայ առաքելական, հույն ուղղափառ և Հռոմի կաթոլիկ եկեղեցիներն այս հարցում գործակցելու բացառիկ որոշում կայացրին: Եվ հենց այդ որոշումը Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում սրբավայրի նորոգման ավարտն ազդարարող հանդիսավոր արարողության ժամանակ բոլոր ելույթների առանցքում էր՝ նաև հետագայում գործակցելու լավատեսությամբ:
Սուրբ Հարության տաճարի տարբեր հատվածները հայ, հույն և Հռոմի եկեղեցիների հսկողության տակ են: Քրիստոսի գերեզմանը հսկում են միաժամանակ երեք եկեղեցիները: Հիմնականում տարբեր իրավունքների շուրջ անհաշտությունն ու տարաձայնությունները մի կողմ դրվեցին ճիշտ ժամանակին: Հնագետները զգուշացնում էին՝ եթե ամրացման աշխատանքներ չիրականացվեն հիմա, աշխարհի ամենակարևոր սրբավայրերից մեկը կարող է փլուզվել ամեն րոպե:
Քրիստոսի գերեզմանը փոքր շինություն է՝ Սուրբ Հարության տաճարում ու այն քարանձավի տեղում, որտեղ, ըստ ավանդույթի, ամփոփվել է Հիսուսի մարմինը և որտեղ նա հարություն է առել: Խնդիրն այն է, որ սրբավայրը կառուցված է թունելների և այլ քարանձավների մնացորդների վրա ու հիմքերն ամուր չեն
Ճարտարապետները հատ առ հատ մաքրել են սալաքարերը, հեռացրել մոմերի մնացորդներն ու դրանք նորից տեղը դրել: Մաքրվել են նաև որմնանկարներն ու առաստաղը: Ծախսվել է 4 միլիոն դոլար: Վճարել են երեք եկեղեցիները՝ գումարը հավասարաչափ կիսելով:
Երուսաղեմում Սուրբ Հարության տոնի նախաշեմին՝ Սուրբ հարության տաճարում ամենախորհրդավոր՝ լուսահանության արարողության ծեսի բոլոր մանրուքներին ու ամեն վայրկյանին հետևեցին միլիոնավոր քրիստոնյաներ: Կենտրոնում ու իրավահավասար՝ հայ առաքելական և հույն ուղղափառ եկեղեցիներն են:
Երուսաղեմի հայոց պատրիարքարանի միաբաններն արարողության ընթացքում բացառիկ իրավունքներ ունեն: Իրականում ամեն ինչ հենց հայոց պատրիարքարանից է սկսվում, երբ քաղաքի երկու ամենահին մահմեդական ընտանիքների ավագները Սբ Հակոբ մայր տաճարից և հայ միաբանների թափորի հետ ուղղվում են դեպի Սուրբ հարության տաճար՝ ժառանգաբար փոխանցված իրավունքով և հայ եկեղեցու արարողակարգով բացելու տաճարի դուռը:
Լուսահանության օրվան ընդառաջ հստակեցվում ու համաձայնեցվում է, թե հայ վարդապետներից ով է լինելու լուսահանը, տեղեկացվում են քաղաքային իշխանությունն ու ոստիկանությունը, մշակվում է ժամանակացույցը:
Իրավունքներն ու իրավահավասարությունը սկսվում են տաճարի դռները բացելուց հետո: Սահմաններ են գծվում՝ ձախ կողմում հայերն են ու հայերի թույլտվությամբ ներկաները: Աջ մասում՝ հույները: Եվ հենց այստեղ էլ արտառոցն է: Ամեն տարի Լուսահանությանը նախորդող օրերին շշուկներ են տարածվում հայ և հույն հոգևորականների հավանական բախումների մասին: Ծեսի ամեն վայրկյանն ու այդ ժամանակ ամեն միլիմետր տարածքը ծեծկռտուքի պատճառ են դառնում: Հայտնի են նույնիսկ մահվան դեպքեր: Վերջին ամենախոշոր միջադեպը 2008-ին էր:
Վիճահարույց է նաև հարցը, թե ո՞վ է Սուրբ գերեզմանից առաջինը հանում լույսը: Այնտեղ երկու մարդ է լինում՝ հայ լուսահանը և հունաց պատրիարքը: Սուրբ գերեզամանի երկու կողմերում կան օդանցքներ, դրանցից մեկից հայ լուսահանը լույսը տալիս է դուրս մինչև հունաց պատրիարքը դուռը կբացի և դուրս կգա: Առաջինը հայերի կանգնած տեղում են լուսավառվում ջահերը, հետո փոխանցվում է լույսը մյուս  հոգևորականներին և ուխտավորներին:
Այս ընթացքում Սուրբ գերեզմանից դուրս է գալիս հունաց պատրարքը, ապա հայ լուսահանը: Նրան հայերն իրենց ուսերի վրա բերում են հայոց տեսչարան: Հայ միաբանների թափորը վերադառնում է Սբ Հակոբ մայր տաճար և սկսվում է Ճրագալույցի պատարագը:

Տարածել