JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027
Գլխավոր Լուրեր

iOS 11-ի 8 նոր գործառույթները. այն ամենը, ինչ պետք

iOS 11-ի 8 նոր գործառույթները. այն ամենը, ինչ պետք է իմանալ նոր iOS -ի մասին

Պարզ և հասկանալի կառավարման համակարգ


iOS 11-ում բոլոր ստեղները (լապտեր, Wi-Fi և Bluetooth, տեսախցիկ, էկրանի լուսավորություն) հավաքված են մեկ էկրանի վրա: Դեպի աջ սվայփը տանում է երաժշտական բլոկ, որտեղ բոլոր անհրաժեշտ կարգավորումներն են:

Բացի այդ, կառավարման համակարգը դարձել է «կառավարելի», օգտատերերը կարող են այն ինքնուրույն դասավորել՝ հեռացնելով այն, ինչ քիչ են օգտագործում, փոխարենը ավելացնել՝ ինչ պետք է ունենալ ձեռքի տակ (զարթուցիչ, դիկտոֆոն):

ScreenShot


Սքրինշոթ անելիս (միաժամանակ սեղմում եք միացման ստեղնը և Home կոճակը) էկրանի անկյունում հայտնվում է պատկերը: Սեղմելով վրան, պատկերը կարելի է միանգամից ջնջել կամ խմբագրել ներկառուցված գործքիներով (մատիտ, գրիչ): Հնարավոր է միանգամից պատկերն ուղարկել նաև SMS-ի միջոցով:

Տեսախցիկ և Live ֆոտոներ՝ ինչպես Instagram-ում


Live Photos-ում ավելացել է նկարահանման երեք ռեժիմ: Բացի այդ սովորական լուսանկարներն ու վիդեոները արդեն պահպանվում են HEIF և HEVC ֆորմատներով, որոնք զբաղեցնում են երկու անգամ քիչ ծավալ:

Notes


Նոթերը դարձել են ավելի ֆունկցիոնալ: Ավելացել է փնտրման գործառույթը, ինչպես նաև աղյուսակների կազման, ձեռագիր տեքստի և փաստաթղթերի սքանավորման հնարավորություն տեսախցիկի միջոցով:

Նոր հավելված՝ Files


Files-ը արագ մուտքի հնարավորություն է ստեղծում թղթապանակներին և փաստաթղթերին: Դրանք կարելի է այս հավելվածի միջոցով արագ գտնել և դասակարգել: Հավելվածը կապակցված է բոլոր ամպային ծառայություններին՝ iCloud, Google Drive, Box և Dropbox:

Siri թարմացում


Siri ձայնային օգնականը բարելավվել է, նոր ալգորիթմի շնորհիվ ձայնն ավելի բնական է դարձել: Այսոհետև Siri-ին կարելի է դիմել ոչ միայն բանավոր, այլև գրավոր՝ կարգավորումներից միացնելով Type to Siri-ն:

App Store-ի ռեդիզայնը


Նոր «Այսօր» բաժնի շնորհիվ թարմացված App Store-ը հիշեցնոմ է Apple Music-ը: Այս բաժնում հավաքվում է օրվա լավագույն բովանդակությունը: Նոր App Store-ը նման է ամսագրի՝ հրապարակվում են նորություններ, հարցազրույցներ ծրագրավորողների հետ, ինչպես նաև խորհուրդներ:

ARKit՝ վիրտուալ իրականության հարթակ


ARKit հարթակն օգտատերերին հնարավորություն է տալիս դիտել AR-բովանդակություն՝ առանց ակնոցի կամ հատուկ սաղավարտի: Իհարկե, վիրտուալ իրականության հնարավորությամբ հավելվածները, դեռևս քիչ են, բայց ապագան նրանցն է: AR-հավելվածի մշակմամբ է զբաղվում նաև IKEA ընկերությունը: Հավելվածի միջոցով օգտատերերը կարող են ընտրել կահույք՝ հարմար իրենց բնակարանի ինտերիերին: Սմարթֆոնի էկրանին հնարավոր է տեսնել՝ ինչպես է բազմոցը, աթոռը կամ սեղանը «հարմարվում» սենյակին և անմիջապես գնել այն: Հավելվածի թողարկման ամսաթիվն առայժմ հայտնի չէ:

iOS 11 կարող են բեռնել iPhone 7, iPhone 7 Plus, iPhone 6s, iPhone 6s Plus, iPhone 6, iPhone 6 Plus, iPhone 5s, iPhone SE սմարթֆոնները:

VESTI

Տարածել