JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027
Գլխավոր Լուրեր

Պատվաստում արգանդի վզիկի քաղցկեղի դեմ. դեկտեմբերից

Պատվաստում արգանդի վզիկի քաղցկեղի դեմ. դեկտեմբերից Հայաստանում այն անվճար կլինի

Նոր անուն  պատվաստումների ազգային օրացույցում:  Այն կանխարգելում է  արգանդի վզիկի քաղցկեղի առաջացոման վտանգը:   


Առողջապահության համաշխարհային կազմակերպության  երևանյան գրասենյակի տնօրեն էգոր Զայցևը նշում է, որ արգանդի վզիկի քաղցկեղը լուրջ խնդիր է Հայաստանի համար և առանց համալիր ծրագրերի ու լուրջ վերահսկողության հնարավոր չէ  այն հաղթահարել:  Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարած պատվաստանյութը հեղափոխություն  է` հիվանդության դեմ պայքարում:


Քաղցկեղի այս տեսակը տարածվածությամբ երկրորդն է Հայաստանում: Ամեն տարի 250-300 կնոջ մոտ ախտորոշվում է արգանդի վզիկի քաղցկեղ: 50 տոկոս  դեպքերում բժիշկները չեն կարողանում փրկել հիվանդների կյանքը: 71 երկիր խնդիրը լուծել է ժամանակակից ու լավագույն միջոցով` պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումով:


Շվեդական փորձով Հայաստանում  է  պրոֆեսոր Ջոհակիմ Դիլները: Պրոֆեսորը պատմում է, որ  իր երկրում պատվաստումների ազգային ծրագիրը ներդրվել է 2012-ին: 10-11 տարեկան աղջիկները պատվաստումը ստանում են դպրոցում:  պատվաստում է առավել արդյունավետ է, երբ կատարվում  է մինչև սեռական կյանքով ապրելը:  Առաջիկա 2 տարիներին պատվաստանյութը Հայաստանին կնվիրի առողջապահական ԳԱՎԻ հիմնադրամը:



2
տարի անց մենք այն կգնենք` 1 դեղաչափի համար վճարելով 4,5 դոլար, որը մի քանի անգամ էժան է  եվրոպական  որոշ երկրների մատակարարվող պատվաստանյութից: Առաջին փուլով կպատվաստվեն դեռահասները, հետագայում պատվաստումը հասանելի կդառնա նաև ավելի բարձր տարիքի աղջիկների համար:

Տարածել