JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027
Գլխավոր Լուրեր

Ինչպե՞ս է մեր գործը փոխում մեզ. յուրաքանչյուր քայլ

Ինչպե՞ս է մեր գործը փոխում մեզ. յուրաքանչյուր քայլ ազդում է անհատականության վրա

Հոգեբանները բացահայտել են, որ անհատի անձնական ծրագրերը, որի մեջ ընգրկվում են թե՛ պաշտոնական պարտականությունները, թե՛ անձնական գործերը, թե՛ ամենօրյա փոքր ծրագրերը և թե՛ մեծ նպատակները, ձևավորում են անհատի կերպարը:
Կարելի է կատարել հոգեբանական վերլուծություն՝ կազմելով օրվա գործերի ցանկը: Օրինակ՝ աշխատանքային, կենցաղային գործերը, զվարճանքը, առողջությանն ուղղված քայլերը, միջանձնային ու ներանձնական ծրագրերը:
Հոգեբանները հատկապես ուշադրություն են դարձնում ներանձնական ծրագրերին: Որպես կանոն դրանք վերաբերում են անձի անհաջողություններին և բացահայտում են մարդու կրեատիվ մտածելակերպը: Ինչո՞ւ են հոգեբաններն ուշադրություն դարձնում հենց ներանձնական ծրագրերին: Մեկ պարզ պատճառով՝ դրանք բացահայտում են թե ինչքանով կփոխվի անձը. եթե մարդը ներանձնական ծրագրերը կազմում է իր ցանկությամբ, ապա դրանք կկատարի ու կհասնի հաջողության, եթե դա արվում է ուրիշի թելադրանքով՝ ծրագրերը երբեք չեն իրականա, ինչքան էլ լավը լինեն:
Բնավորություն փոխելը դժվար է, իսկ ահա գիտակցաբար սեփական՝ ներանձնական ծրագրեր կազմելը շատ հեշտ է: Դա էլ կօգնի փոխել բնավորության գծերը:
Որպես կանոն, նյարդային մարդիկ ունեն նեգատիվ էմոցիաներ և ներանձնական ծրագրերը համարում են դժվար իրագործելի, լարված: Եթե անգամ դրանք կատարվում են, միևնույն է, այդ մարդիկ չեն ուրախանում:
Երբ փորձում ենք ինչ-որ նպատակի հասնել, հաճախ այնպիսի քայլերի ենք դիմում, որոնք զարմացնում են շրջապատին, քանի որ մեզ բնորոշ չեն: Հիշե՛ք, ձեր անհատական մոտեցումն ավելի կարևոր է, քան անհատական հատկությունները:

LIFEHACKER

Տարածել