JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027
Գլխավոր Լուրեր

Հարստանալու համար ազատ ժամանակը ճիշտ օգտագործեք. ա

Հարստանալու համար ազատ ժամանակը ճիշտ օգտագործեք. ահա 5 խորհուրդ



  • Ստացած եկամտի 10 տոկոսը ներդրում արեք




Եթե ձեր բիզնեսում ներդրում կատարեք, ձեր տեղում կլինեք: Եթե ձեր հարաբերություններում ներդրումներ չեք անում, դուք զուգընկերոջից հաճախ կպահանջեք  ինչ որ բան, փոխարենը ոչինչ չեք տա: Չզարգացնելով անձնական և մասնագիտական ունակությունները, դուք հաջողության չեք հասնի:Նախքան որևէ գործ սկսելը, անհրաժեշտ է ուսումնասիրել մանրամասները: Կարելի է անել ինչպես ինքնուրույն, այնպես էլ վճարովի ուսումնական ծրագրերով: Ինչպես կարգն է, եթե մարդը վճարում է ինչ որ դասախոսության կամ սեմինարի համար, նա ուշադիր լսում և կլանում է ինֆորմացիան:


  • Ընդօրինակեք նրանց փորձը, ովքեր իրենց գործի մասնագետն են




Գրանցվեք օգտակար առցանց կուրսերում: Գնեք գրքեր:  Ի ուրախություն բոլորի, այսօր ներկայացված է տարբեր թեմաներով հարուստ գրականություն: Ինքնակատարելագործումը վերաբերվում է ոչ միայն կրթությանը և ունակությունների զարգացմանը, բայց և այնպիսի հիմնական անհրաժեշտությունների, ինչպիսին սնունդն է: Արագ սննդի վրա գումար ծախսելու փոխարեն գնեք առողջ սնունդ: Երբեմն դա համարվում է թանկ, բայց արժե:


  • Ազատ ժամանակի 80 տոկոսը տրամադրեք կրթությանը




Որոշներին պարզապես անհրաժեշտ է ղեկավարությունից ստանալ ամսական աշխատավարձ, նրանք չեն ձգտում առավելագույնին: Տարածված կարծիք կա, որը անգործությունը արդարացվում է  ժամանակ չունենալու պատճառով: Ժամանակն իսկապես չի հերիքի, եթե այն ծախսեք սոցցանցներում կամ հեռուստաշոուներ նայեք:


  • Աշխատեք ոչ թե գումարի, այլ գիտելիքի համար




Քանի դեռ երիտասարդ եք, աշխատեք, որպեսզի սովորեք, այլ ոչ թե վաստակեք: Ոչ միայն ազատ ժամանակը, այլև աշխատանքային ժամերը պետք է օգտագործել սովորելու համար: Աշխատավայրում միշտ նոր բան սովորեք, նոր առաջադրանքներ կատարեք, մասնակցեք մասնագիտական միջոցառումների:


  • Սովորեք ոչ թե հաճույքի համար, այլ ինչ որ բան ստեղծելու համար




Նորագույն տեխնոլոգիաների շնորհիվ հնարավոր է գտնել բազմաթիվ ուսումնական աղբյուրներ: Սկզբից որոշեք, թե ինչի համար և ինչ պետք է ուսումնասիրեք: Շատերը ինքնազարգացման մասին գրքեր են կարդում միայն նրա համար, որպեսզի իրենց ցուցակում ևս մեկ բեսթսելեր ավելացնեն: Առանց կարևորությունը հասկանալու և ինչ որ բանի ձգտելու ցնակության գիտելիքը օգուտ չի բերի: Դուք ոչինչ չեք սովորի և միայն կծախսեք ձեր թանկ ժամանակը:


  • Տվեք ավելին, քան ստանում եք



  • Սա չի վերաբերվում գումարին: Շատերը ցանկանում են կյանքից վերցնել ավելի շատ, բայց չեն ցանկանում փոխարենը ոչինչ տալ:  Նրանք մտածում են միայն իրենց մասին: Կյանքին գիտակցաբար մոտեցեք, մտածեք ուրիշների մասին և մի կառչեք սեփական եկամտից: Օգնեք մարդկանց հասնել հաջողության և ոգեշնչեք իրենց: Այդ ժամանակ կհասկանաք, որ այդպիսի մոտեցումը:

  • LIFEHACKER

Տարածել