Գիտնականները ուսումնասիրում են շիմպանզեների սննդակարգը . այն կարող է հուշել քաղցկեղի բուժումը

Գիտնականները ուսումնասիրում են շիմպանզեների սննդակարգը . այն կարող է հուշել քաղցկեղի բուժումը

Կենդանիների դիետաների  ուսումնասիրության հետևանքով հայտնաբերված  բուժական բույսերը հիմնականում արդեն մարդկանց տրադիցիոն բշկության մաս են կազմում: 

Արեւմտյան Աֆրիկայի  բույսերը հանդիսանում են  «ջունգլիների դեղատունը», որոնք  վայրի շիմպանզեները  փնտրում են բազմաթիվ հիվանդություններ բուժելու համար: Մարդկանց  ԴՆԹ-ի 98% -ը համընկնում է  շիմպանզեների ԴՆԹ-ի հետ, և ինչպես նրանք , մարդիկ էլ ընկալունակ են որոշ հիվանդությունների հանդեպ: Սա նշանակում է, որ  չի բացառվում, որ այս դեղամիջոցները կարող են օգտակար լինել նաև մարդկանց համար:

Այս նախագծի ղեկավար Կոնստանտին Ախուան պատմում է, որ դեղերի բացահայտումը  պահանջում է երկար ճանապարհ  և առաջարկված թեզը դեռևս հաղթահարել է խոչընդոտների միայն առաջին շեմը: Նա ուսումնասիրում է  շիմպանզեների դիետան արդեն 10 տարուց ավելի:  Նա իր ուսումնասիրության համար առանձնացրել է 27 տեսակի բույսեր, որոնք նախընտրում են վայրի շիմպանզեները, որոնց նշանակությունը  դեռևս հայտնի չէ տրադիցիոն բժշկությանը:  Այդ բույսերից ստացված   բուժական հեղուկի 18 % ակտիվ հակաբակտերիկալ նշանակություն ունի, իսկ  5-%` հականեխիչ:

Այս ուսումնասիրությունից հետո  Ախուան հրապարակել է հակաքաղցկեղային նյութերի մասին իր  հետազոտությունը: Բուսաբանը նշում է, որ հայտանբերվել են 7 միացություններ, որոնք կանխում են ռակի առաջացումը և դրանցից 2-ը բացարձակ նոր են: Շիմպանզեները միակ կենդանիները չեն, որոնք զբաղվում են ինքնաբուժությամբ:  Հնդկաստանում վայրի վարազները փնտրում և ուտում են հատուկ բույսերի արմատներ, որոնք տրադիցիոն բժշկությունը օգտագործում է օրգանիզմը ճիճուներից մաքրելու համար:  Բուսականության օգտագործումը դեղերի պատրաստման մեջ և ուսումնասիրությունը, թե կենդանիները ինչպես են օգտագործում այդ բույսերը ինքնաբուժության համար նոր երևույթ չէ:  Կենդանիների դիետաների  ուսումնասիրության հետևանքով հայտնաբերված  բուժական բույսերը հիմնականում արդեն մարդկանց տրադիցիոն բշկության մաս են կազմում:

Քեյփ Թաունի համալսրանի  թմրամիջոցների բացահայտման H3D բաժնի ղեկավար Կելլի Չիբալեն նշում է, որ դեռևս դժվար է ասել  այս ուսումնասիրությունների արդյունքներն օգտակար կլինեն մարդկանց համար ստեղծվող դեղերն առավել օգտակար դարձնելու համար, թե ոչ:

Գրել կարծիք