JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027
Գլխավոր Լուրեր

Միացիր համաշխարհային կարաոկե փարթիին Sing Karaoke-

Միացիր համաշխարհային կարաոկե փարթիին Sing Karaoke-ում

Բեռնեք Sing Karaoke հավելվածը, միացեք համաշխարհային վիրտուալ կարաոկե ցանցին և սկսեց դուետներ երգել աշխարհի երաժշտասերների հետ:
Sing Karaoke-ում կարաոկե փարթի հնարավոր է կազմակերպել ամենուր, երբ և ում հետ կամենաք: Ճիշտ երգի ընտրության դեպքում վիրտուալ ուրախ հավաքը երաշխավորված է:
Sing Karaoke-ում ամեն ինչ պարզ է, հավելածը սոցցանցի տրամաբանությամբ է: Յուրաքանչյուր օգտատեր կարողանում է ստեղծել անձնական հաշիվ, որտեղ կարելի է տեղադրել լուսանկար, կարճ պատմել սեփական անձի, երաժշտական նախասիրությունների մասին: Անձնական էջում պահպանվում են այն բոլոր երգերի աուդիոֆայլերը, որոնք օգտատերը երգել է: Sing Karaoke-ում կարող եք ընկերանալ, փոխանակվել անձնական հաղորդագրություններով, մեկնաբանել մյուսների ելույթները:
Երգ ընտրելը ևս պարզ է, կարող եք օգտվել «search»-ից կամ գտնել այն կատալոգներից: Երաժշտությունները դասակարգված են ըստ հայտնիության և ժանրերի:
Sing Karaoke կա բազմաժանր երաժշտություն (The Cure, Lady Gaga, Johnny Cash, Ed Sheeran), ներկայացված է անգամ կորեական K-Pop-ն ու  թայվանական քանթրի:
Ընտրելով երգը և ֆոնոգրաման՝ պատրաստվում եք սոլո-ելույթի: Դուետ այլ օգտատերերի հետ կարող են կատարել VIP-օգտատերերը, որի համար կա ամսական վճար:
Որոշ օգտատերեր համատեղ կատարման են հրավիրում վիդեոկապի միջոցով: Երբ սկսվում է երգը, էկրանին հայտնվում են երգի բառերը, բայց պետք է երգել միայն այն տողերը, որոնք նշված են կապույտով:
Էկրանին երևում է նաև նոտայի բարձությունը, երկարությունը, անհրաժեշտ տոնայնությունը: Պետք է տեմպը ճիշտ պահել: Երբ երգն ավարտվում է, կարող եք աուդիոֆայլին ավելացնել նաև ֆիլտրներ, օրինակ դահլիճային հնչողություն:
Կատարման ավարտին ձայնագրությունը պահվում է և ներկայացվում էջի հետևորդների դատին:
Sing Karaoke-ն հասարակ հավելված չէ, որտեղ կարելի է ֆոնոգրամայի տակ հիթեր կատարել, սոցցանց է երաժշտական ժամանցի համար: Այն իսկական անտիդեպրեսանտ է և կամուրջ ամբողջ աշխարհի երաժշտասերների համար:
Բայց այստեղ կա մեկ կարևոր պայման՝  ամաչել չի կարելի:
Բեռնելու համար. App Store , Google Play

LIFEHACKER

Տարածել